Մարգո Բալասանյանը ծնվել է Ստեփանակերտում։ 1945 թվականին ավարտել է տեղի միջնակարգ թիվ 2 դպրոցը, 1949 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերական բաժինը՝ դառնալով ինստիտուտի առաջին արցախցի շրջանավարտը։ Գործուղվել է Կամո, որտեղ սկսել է իր պրոֆեսիոնալ գործունեությունը։ 1953 թվականից եղել է Ստեփանակերտի պետական թատրոնի դերասան[1][2]։