Մարդու իրավունքների պաշտպան

Օմբուդսմենի գրասենյակ (Բանջուլ, Գամբիա)

Մարդու իրավունքների պաշտպան, օմբուդսմեն, անկախ հասարակական փաստաբան պաշտոնատար անձ, որը նշանակվում է երկրի կառավարության կամ խորհրդարանի կողմից։ Վայելելով որոշ աստիճանի անկախություն՝ իրականացնում է պետական ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։ Պաշտոնի պաշտոնական անվանումը տարբեր երկրներում տարբերվում է։

Առաջին անգամ խորհրդարանական օմբուդսմենի հիմնարկությունը եղել է Ռիխսթագը Շվեյցարիայում 1809 թվականին՝ համաձայն այս տարվա ընդունված սահմանադրության։

Երկար ժամանակ օմբուդսմենի ստեղծման գաղափարը չի ընդունվել այլ իրավական համակարգերում, բացի շվեդականից։ Միայն ժամանակի ընթացքում օմբուդսմենի պաշտոնը, շվեդական օրինակով, ներկայացվել է Հյուսիսային Եվրոպայի այլ երկրներում. 1919 թվականին Ֆինլանդիայում, 1952 թվականին Նորվեգիայում, իսկ մեկ տարի անց՝ Դանիայում։ Առաջին ոչ եվրոպական երկիրը, որն ընդունել է օմբուդսմենի պաշտոնը, 1962 թվականին եղել է Նոր Զելանդիան, առաջին սոցիալիստական պետությունը՝ Լեհաստանը (1987[1]): Ներկայումս աշխարհի շուրջ 100 երկրներում օմբուդսմենները զբաղեցնում են իրենց պաշտոնները։

Օմբուդսմեններ

Աբխազիա

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ 2016-2017 թթ. Դմիտրի Մարշան։ Ներկայումս պաշտոնը թափուր է։

Ավստրալիա

Ներկայումս պրոֆեսսոր Ջոն Մաքմիլան։

Ադրբեջան

2002 թվականի հուլիսի 2-ից մինչև ներկա ժամանակ Էլմիրա Սուլեյմանովա։ Մարդու իրավունքների կոմիսար՝ ընտրված խորհրդարանի կողմից։

Ալբանիա

2000 թվականի փետրվարի 16-ից մինչև ներկա ժամանակ Էմիր Դոբյանի (ալբ․՝ Emir Dobjani), ժողովրդի պաշտպան (ալբ․՝ Avokati i Popullit)՝ վերընտրված 2005 թվականի փետրվարի 17-ին։

Հայաստան

Վրաստան

  • 2004 թվականի սեպտեմբերի 16 — 2009 թվական — Սոզար Սուբարի, Վրաստանի ժողովրդական պաշտպան` հաստատված երկրի խորհրդարանի կողմից։
  • 2008 թվականից — Գեորգի Տուգուշի։
  • 2012 թվականի դեկտեմբերի 7-ից — Ուչա Նաունաշվիլի։

Ղազախստան

  • 2002 — 2007 — Բոլատ Կենժեկեշեվիչ Բայկադամով (ծնվել է 1945 թվականին քաղաք Ալմաթիում
  • 2007 թվականից — Շակիրով Ասկար Օրազալիևիչ (ծնվել է 1956 թվականին, իրավաբանական գիտությունների թեկնածու, նախկին դիվանագետ)։

Ղրղզստան

  • 2002 — 2008 թվականի փետրվար — Տուրուսնուբայ Բաքիր, առաջին օմբուդսմեն (ղրղզ.՝ Акыйкатчы)
  • 2008 — 2013 — Տուրուսնուբեկ Ակուն
  • 2013 թվականից — Ամանբաև Բակտիբեկ Աբդիլաշիմովիչ
  • 2015 թվականի դեկտեմբերի 30-ից — Օտորբաև Կուբատ Տաբիլդիևիչ

Լատվիա

  • 2007 — 2011 — Ռոման Ապսիտիս
  • 2011 թվականից — Յուրիս Յանսոնս

Օմբուդսմենը նշանակվում է Լատվիայի խորհրդարանի կողմից 5 տարով (իսկզբանե՝ 4): 1995 թվականից մինչեւ 2007 թվականի սկիզբը գործել է Մարդու իրավունքների պետական բյուրոն[2]։

Մոլդովա

Մոլդովայում օմբուդսմենը (խորհրդարանական փաստաբանը) նշանակվում է 1997 թվականի հոկտեմբերի 17-ի խորհրդարանական փաստաբանների № 1349-XIII օրենքի համապատասխան հոդվածների համապատասխան մասերով։

2008 թվականից Մոլդովայում օմբուդսմենի պարտականությունները կատարում են

  • Աուրելյա Գրիգորիուն
  • Տուդոր Լազերը
  • Անատոլի Մունտյանուն
  • Թամարա Պլեմեդլյալեն

Լեհաստան

Քաղաքացիական իրավունքների գծով հանձնակատար

Ռուսաստան

Մարդու իրավունքների հանձնակատարը Ռուսաստանի Դաշնությունում, նշանակվում է Պետական դումայի կողմից

  • 1994—1995 — Սերգեյ Կովալյով Ադամովիչ, մարդու իրավունքների առաջին հանձնակատարը Ռուսաստանի Դաշնությունում
  • 1998—2004 — Միրոնով Օլեգ Օրեստովիչ
  • 2004 թվականի փետրվարի 13-ից — Վլադմիր Լուկին Պետրովիչ
  • 2014 թվականի մարտի 18-ից — Էլա Ալեքսանդրովնա Պամֆիլովա
  • 2016 թվականի ապրիլի 22-ից[3] — Տատյանա Նիկոլաևնա

2009 թ. Սեպտեմբերի 1-ին ստեղծվեց ՌԴ նախագահի հովանու ներքո գտնվող Երեխաների իրավունքների հանձնակատարի պաշտոնը

  • 2009 թվականի սեպտեմբերի 1 — 2009 թվականի դեկտեմբերի 29 — Ալեքսեյ Իվանովիչ Գոլովան
  • 2009 թվականի դեկտեմբերի 30-ից — 2016 թվականի սեպտեմբերի 9 — Պավել Ալեքսեյեվիչ Աստախով[4]
  • 2016 թվականի սեպտեմբերի 9-ից Աննա Յուրևնա Կուզնեցովա

Ռուսաստանի ձեռներեցների իրավունքների պաշտպանության հանձնակատար

  • 2012 թվականի հունիսի 21-ից — Բորիս Յուրևիչ Տիտով[5]։

Ուսանողների իրավունքների պաշտպանության հանձնակատարը Ռուսաստանում

  • 2012 թվականի դեկտեմբերի 24-27-ին ինտերնետային քվեարկություն[6] http://vote.stud-forum.ru Archived 2018-11-11 at the Wayback Machine. կայքում Ռուսաստանի Դաշնության Կրթության եւ գիտության նախարարության հանձնակատարի պաշտոնի ընտրման համար[7]։
  • 2013 թվականի հունվարի 24-ից — Արտյոմ Խրոմով

Ուկրաինա

Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար

  • 1998-2012 — Նինա Իվանովնա Կարպաչյովա
  • 2012 թվականի ապրիլից — Վաելրիա Վլադիմիրովնա Լուտովսկայա[8]

Ուկրաինայի երեխաների իրավունքների հանձնակատարը Օգոստոսի 11-ից Ուկրաինայում ներմուծվում է երեխայի իրավունքների հանձնակատարի պաշտոնը[9]։

  • Օգոստոսի 11-ից մինչեւ 2014 թ. Փետրվարի 24 — Յուրի Ալեքեյևիչ Պավլենկո
  • 2014 թվականի դեկտեմբերի 18-ից — Նիկոլայ Միխայիլովիչ Կուլեբա

2014 թվականի դեկտեմբերից բիզնես-օմբուդսմեն — Ալգիրդաս Շեմետա

Ուզբեկստան

  • 2015 թվականի մայիսի 15-ից — Ուլուգբեկ Մուխամադիև
  • 1995 թվականի դեկտեմբերից մինչև 2015 թվական — Սայերա Շարաֆովնա Ռաշիդովնա

Տաջիկստան

2008 թվականից — Զարիֆ Ալիզոդա։ Մարդու իրավունքների առաջին հանձնակատարը Տաջիկստանում։ Ընտրությունների ժամանակ նա կառավարելիս է եղել Տաջիկստանի սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։

Ֆինլանդիա

2010 թվականից — Պետրի Յասկելյայնեն Երեխայի պաշտպաններ

  • Մարիա Աուլա (2005—2014)
  • Թոմաս Կուրտիլա (2014-ից)

Էստոնիա

Էստոնիայում Երեխայի իրավունքների պաշտպանության օմբուդսմենի գրասենյակը ստեղծվել է 2011 թ. մարտի 19-ին եւ նշանակվել է պետական մակարդակով վստահված արդարադատության կանցլերին, որի պաշտոնը 2008 թվականի մարտից զբաղեցրել է իրավաբան և փաստաբան Ինդրեկ Թեդերը (էստ․՝ Indrek Teder)[10]: Էստոնիայի մայրաքաղաքում՝ Տալլինում, 2012 թվականին ստեղծվել է նաև քաղաքային օմբուդսմենի պաշտոնը։ 2012 թվականի հունիսի 1-ից այն զբաղեցրել է Յուրի Կալյուեվը(էստ․՝ Jüri Kaljuvee): Տալլինի քաղաքապետարանի ընդդիմությունը քննադատել է այդ որոշումը, քանի որ քաղաքային օմբուդսմենի պաշտոնը «հարկավոր չէ եւ հարկ կլինի վճարել հարկատուների գրպաններից»[11]։

Այլ պետություններ

Ծանոթագրություններ

  1. Лентовска Е. Как начиналась работа уполномоченного по правам человека т. 1 Archived 2009-04-29 at the Wayback Machine., т. 2 Archived 2009-04-29 at the Wayback Machine. М.: Проектная группа по правам человека, 1997—1998
  2. Омбудсман Латвии
  3. «Wall»։ vk.com։ Վերցված է 2016-04-22 
  4. «Указ Президента Российской Федерации от 30 декабря 2009 года № 1518 «Об Уполномоченном при Президенте Российской Федерации по правам ребёнка»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-04-ին։ Վերցված է 2018-01-14 
  5. Владимир Путин своим Указом назначил Бориса Титова Уполномоченным при Президенте Российской Федерации по защите прав предпринимателей.
  6. «Россия выбирает уполномоченного по правам студентов.»։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-11-ին։ Վերցված է 2021-02-28 
  7. Омбудсмен будет защищать право студентов на качественное образование
  8. Лутковская в блокированной Раде под крики «Ганьба!» стала омбудсменом(չաշխատող հղում) // intv.ua
  9. Положение об Уполномоченном Президента Украины по правам ребенка
  10. Кто такой омбудсмен по правам ребёнка? Персональный сайт Индрека Тедера (ռուս.)
  11. «Партия реформ: омбудсмен в столице — всего лишь способ высасывания денег»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-18-ին։ Վերցված է 2018-01-16 

Արտաքին հղումներ