Մարթա Թիլտոն
Մարթա Թիլտոն անգլ.՝ Martha Tilton | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1915[1][2] |
Ծննդավայր | Քորփուս Քրիսթի[3] |
Մահացել է | դեկտեմբերի 8, 2006[4][2] (91 տարեկան) |
Մահվան վայր | Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ֆերֆաքսի ավագ դպրոց |
Մասնագիտություն | երգչուհի և կինոդերասանուհի |
Կուսակցություն | Կալիֆոռնիայի հանրապետական կուսակցություն |
Կայք | marthatilton.com |
![]() |
Մարթա Թիլտոն (անգլ.՝ Martha Tilton, նոյեմբերի 14, 1915[1][2], Քորփուս Քրիսթի[3] - դեկտեմբերի 8, 2006[4][2], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][6]), սվինգի և ավանդական փոփի դարաշրջանի ամերիկյան հանրաճանաչ երգչուհի[7]։ Նրա առավել համբավված կատարումներն են «And the Angels Sing» (1939), «I Let a Song Go Out of My Heart» (1938), «This Can't Be Love», «I'll Walk Alone» (1944) երգերի ձայնագրությունները։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում հաճախ համագործակցել է Բենի Գուդմենի հետ։ Անդամակցել է Three Hits and a Miss երաժշտախմբին։ 1940-1950-ական թվականներին աշխատել է ռադիոյում, միաժամանակ նկարահանվել է մի շարք ֆիլմերում (Sunny (1941), Strictly in the Groove (1942), Swing Hostess (1944), Crime, Inc.. (1945), The Benny Goodman Story (1956)):
Կենսագրություն
Մարթան ծնվել է ամերիկյան Տեխաս նահանգի Կորպուս Քրիստի քաղաքում։ Երեք ամսական է եղել, երբ նրանց ընտանիքը տեղափոխվել է Կանզաս նահանգի Էդնա ոչ մեծ քաղաքը[8]։ Բայց այստեղ էլ երկար չեն մնացել. 1922 թվականին տեղափոխվել են Լոս Անջելես։ Մարթան սովորել է Fairfax High School-ում և դեռ դպրոցական տարիներից ելույթներ ունեցել տեղական ռադիոյով։ Հետագայում անդամակցել է Ջեֆ Ալեքսանդրի երգչախմբին, մասնակցել Բենի Գուդմանի Camel Caravan ռադիոշոուին, 1937 թվականի օգոստոսից սկսած՝ մի քանի տարի շարունակ հանդես է եկել Գուդմանի երաժշտախմբում՝ որպես վոկալիստ։ Ընդ որում՝ այդ խմբի կազմում մասնակցել է նաև նշանավոր Քարնեգի Հոլում 1938 թվականի հունվարին կայացած ջազային համերգին։ 1939 թվականին էլ Գուդմանի նվագախմբի նվագակցությամբ ձայնագրել է իր ամենասիրված, հիթային երգերից մեկը՝ And the Angels Sing-ը[9]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երգչուհին մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատել է ռադիոյում, երգերի տպավորիչ կատարումներով հանդես եկել Fibber McGee and Molly[10], այնուհետև՝ Campana Serenade ռադիոծրագրերում[11]։ 1940-ական թվականների սկզբներին մասնակցել է նաև CBS-ում Ռանսոմ Շերմանի նախաձեռնությամբ ստեղծված և այլ ռադիոծրագրերի[12][13]։ Մարթա Թիլտոնի մասին գրված լրագրային մի հոդվածում ռադիոյում նրա կատարած աշխատանքը բնորոշվել է որպես անկյունաքարային՝ երգչուհու ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում[14]։
Հիթեր
Բենի Գուդմանի հետ
Տարին | Սինգլը | Billboard Hot 100[15] |
---|---|---|
1937 | «Bob White» | 15 |
«Can’T Teach My Old Heart New Tricks» | 14 | |
«The Bonnie Banks o' Loch Lomond» | 12 | |
1938 | «You Took the Words Right Out of My Heart» | 9 |
«Bei Mir Bist Du» | 4 | |
«'S Wonderful» | 7 | |
«Please Be Kind» | 14 | |
«I Let a Song Go Out of My Heart» | 1 | |
«Feelin' High and Happy» | 11 | |
«Why’d Ya Make Me Fall in Love?» | 12 | |
«The Flat Foot Floogee» | 7 | |
«(I’ve Been) Savin' Myself for You» | 12 | |
«What Goes On Here in My Heart» | 3 | |
«A Little Kiss at Twilight» | 7 | |
«I’ve Got a Date with a Dream» | 4 | |
«Could You Pass in Love?» | 20 | |
«When I Go A-Dreamin'» | 11 | |
«Is That the Way to Treat a Sweetheart?» | 15 | |
«What Have You Got That Gets Me?» | 6 | |
«This can’t Be Love» | 2 | |
«I Have Eyes» | 6 | |
«You’re a Sweet Little Headache» | 6 | |
«I Must See Annie Tonight» | 13 | |
1939 | «And the Angels Sing» | 1 |
Մենակատարային (սոլո)
Տարին | Սինգլը | Billboard Hot 100[15] |
---|---|---|
1944 | «I'Ll Walk Alone» | 4 |
«Texas Red» | 24 | |
1945 | «Stranger in Town» | 10 |
«I Should Care» | 10 | |
1947 | «How Are Things in Glocca Morra?» | 8 |
«I Wonder, I Wonder, I Wonder» | 9 | |
«That'S My Desire» | 10 | |
1948 | «That’S Gratitude» | 22 |
1950 | «I’Ll Always Love You» | 23 |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #134540077 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2006/12/13/arts/13tilton.html
- ↑ Fordham, John (2007 թ․ հունվարի 7). «Martha Tilton». The Guardian. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
- ↑ Martha Tilton bei Find A Grave
- ↑ Fordham, John (2007 թ․ հունվարի 7). «Obituary: Martha Tilton». The Guardian. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Caprario, Owen (1951 թ․ օգոստոսի 13). «Record Reviews». The Bakersfield Californian. էջ 21. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին – via Newspapers.com.
- ↑ "Ziggy Elman: 'Frailach In Swing'", Big Band Library, http://www.bigbandlibrary.com/ziggyelman.html acceded 8/25/2019
- ↑ Carter (1942 թ․ հունվարի 3). «Comment» (PDF). Billboard. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Dunning, John (1998). On the Air: The Encyclopedia of Old-Time Radio (Revised ed.). New York, NY: Oxford University Press. էջ 133. ISBN 978-0-19-507678-3. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին. «Campana Serenade, popular music.»
- ↑ Cohen, Joe (1942 թ․ փետրվարի 21). «Program Reviews: Ransom Sherman» (PDF). Billboard. էջ 8. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Shore & Tilton Figure in Smith Stanza Shuffle». Billboard. 1948 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Martha Tilton Signed». The Circleville Herals. 1941 թ․ հոկտեմբերի 6. էջ 5. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին – via Newspapers.com.
- ↑ 15,0 15,1 Whitburn, Joel Pop Memories: 1890-1954. — Record Research, 1986. — ISBN 0-89820-083-0
Արտաքին հղումներ
- Martha Tilton official site
- Մարթա Թիլտոն Internet Movie Database կայքում
- Martha Tilton Interview NAMM Oral History Library (1994)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարթա Թիլտոն» հոդվածին։ |
|