Մարիա Ունդեր
Մարիա Ունդեր էստ․՝ Marie Under | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 27, 1883[1][2][3][…] |
Ծննդավայր | Տալլին, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 25, 1980[1][2][3][…] (97 տարեկան) |
Վախճանի վայր | Ստոկհոլմ, Շվեդիա[4] |
Գերեզման | Սկուգսչյուրկոգորդեն |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, արխիվագետ, թարգմանչուհի, գրող և լրագրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Անդամակցություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Արտուր Ադսոն և Carl Hacker? |
Զավակներ | Hedda Hacker? և Dagmar Stock? |
![]() |
Մարիա Ունդեր (էստ․՝ Marie Under, մարտի 27, 1883, Տալլին, Էստոնիա - սեպտեմբերի 25, 1980, Ստոքհոլմ, Շվեդիա), էստոնացի բանաստեղծուհի և թարգմանչուհի։
Կենսագրություն
Մարիա Ունդերը ծնվել է ուսուցչի ընտանիքում։ Նրա ծնողները տեղափոխվել էին Հիյումաա կղզուց։ 1891-1900 թթ. սովորել է Տալլինի գերմանական մասնավոր իգական դպրոցում։ Ուսումնավարտելուց հետո որպես վաճառողուհի աշխատել է գրախանութում։ Ազատ ժամանակ գրում է գերմաներեն բանաստեղծություններ։ 1902 թ. ամուսնանում է էստոնացի հաշվապահ Կառլ Հակերի հետ և տեղափոխվում Մոսկվա, որտեղ բնակվում է մինչև 1906 թ-ը։ Նրանք ունենում են երկու երեխա։
Էստոնացի նկարիչ Անտս Լայկմաան Մարիա Ունդերին համոզում է գրել էստոներեն։ 1904 թ. օգոստոսի 2-ին «Postimees» թերթում տպագրվում է Մարիա Ունդերի «Ինչպես պատահեց...» բանաստեղծությունը։ Բանաստեղծուհին ներկայանում էր Մուտտի կեղծնվամբ։
1906 թ. Մարիա Ունդերը վերադառնում է Տալլին։ 1913 թ․ նա ծանոթանում է Արթուր Ադսոնի հետ, ով դառնում է Մարիայի քարտուղարը։ Արթուր Ադսոնը կազմում է Մարիա Ունդերի բանաստեղծությունների առաջին հատորները։ 1917 թ. Մարիա Ունդերը դառնում է «Սիուրու» գրական խմբակի անդամ։ Այդ ժամանակվա նրա ստեղծագործություններում զգացվում է սիմվոլիզմի ազդեցությունը։ Նրա բանաստեղծությունները տրամադրությունը դառնում է կենսուրախ, դրանցում գովերգվում են բնությունն ու սերը։ «Սիուրու» խմբակի կազմալուծումից հետո Մարիա Ունդերը դառնում է Տարանտիպի խմբակի անդամ։ 1917 թ. լույս է տեսնում նրա «Սոնետներ» ժողովածուն, որ մեծ հաջողություն է ունենում։
1913 թվականին Մարիա Ունդերն ամուսնալուծվում է Կառլ Հակերի հետ և նույն տարում ամուսնանում Արթուր Ադսոնի հետ։
1944 թ. սովետական զորքերը գրավում են Էստոնիան Մարիա Ունդերն ընտանիքի հետ գաղթում է Շվեդիա, որտեղ շուրջ մեկ տարի ապրել է փախստականների ճամբարում։ 1945 թ. նա տեղափոխվում է Ստոկհոլմ, որտեղ աշխատում է թանգարանում։ Այդ շրջանում կատարել է բազմաթիվ թարգմանություններ։
Մարիա Ունդերը մահացել է 1980 թ., թաղված է Ստոկհոլմում։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.) — 2004.
- ↑ 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #119247186 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
- Estonian Literary Magazine article Արխիվացված 2002-10-17 Wayback Machine, einst.ee
- Մարիա Ունդերի մասին kirmus.ee կայքում Արխիվացված 2009-01-06 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ունդեր» հոդվածին։ |
|