Մարիա Գրիպե
Մարիա Գրիպե | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1923[1][2] |
Ծննդավայր | Վաքսհոլմ[3][4] |
Վախճանվել է | ապրիլի 5, 2007[5][1][6][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Ռյոննինգե, Սալեմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[7] |
Մասնագիտություն | գրող, մանկագիր, սցենարիստ և հեղինակ |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Ստոկհոլմի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Հարալդ Գրիպե |
Զավակներ | Կամիլլա Գրիպե |
Maria Gripe Վիքիպահեստում |
Մարիա Կրիստինա Գրիպե (շվեդ.՝ Maria Kristina Gripe, ծննդյամբ` Մայա Ստինա Վալտեր շվեդ.՝ Maja Stina Walter[8], հուլիսի 25, 1923[1][2], Վաքսհոլմ[3][4] - ապրիլի 5, 2007[5][1][6][…], Ռյոննինգե, Սալեմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[7]), շվեդ բանաստեղծուհի, մանկագիր, երեխաների և երիտասարդության համար բազմաթիվ գրքերի հեղինակ[9]։ 1974 թվականին նրան շնորհվել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակ[10][11]։ Նրա գործերը տպագրվել են 29 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն։
Կենսագրություն
Մարիա Կրիստինա Գրիպեն ծնվել է 1923 թվականի հուլիսի 25-ին, Շվեդիայի Վակսհոլմ քաղաքում, Ուփլանդ։ Ընտանիքը տեղափոխվել է Էրեբրու, այնուհետև՝ Ստոկհոլմ, որտեղ գերազանցությամբ ավարտել է դպրոցը, այնուհետև` համալսարանը՝ ուսանելով փիլիսոփայություն։ 1946 թվականին նա ամուսնացավ նկարիչ Հարալդ Գրիպեի հետ, ով հետագայում դարձավ նրա գրքերի նկարազարդողը։ Մարիայի առաջին վիպակը՝ «Մեր փոքր քաղաքում» (I vår lilla stad), գրվել է նրա կողմից Կամիլլայի դստեր համար և լույս է տեսել 1954 թվականին։ Գրողին հանրաճանաչություն է բերել Հուգոյի և Յուզեֆինայի մասին եռերգության հրատարակությունը։ Ընդհանուր առմամբ, նա գրել է ավելի քան 30 գիրք երեխաների և երիտասարդների համար։ Գրողի ստեղծագործության հիմնական թեմաներն են անհատի նկատմամբ հարգանքը, այն համոզմունքը, որ աշխարհում գոյություն չունեն «ավելորդ» մարդիկ, «յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ ինքը անհրաժեշտ արարած է» (մեջբերում Շոպենհաուերից, որը դարձավ «Սեսիլիա Ագնես ...» -ի բնաբանը), այս թեման հատկապես սուր է Էլվիսի վիպակներում։ Գրիպեի շատ գործեր ունեն առեղծվածային, «գերբնական» տարրեր («Սեսիլիա Ագնես-տարօրինակ պատմություն». «Կեղտոտ բզեզը թռչում է մթնշաղին ...»):
Գրողը մահացել է 2007 թվականի ապրիլի 5-ին, ութսուներեք տարեկան հասակում։ Նրա վերջին գիրքը՝ «Աննայի ծաղիկը» (Annas blomma), լույս է տեսել 1997 թվականին, հեղինակի մահից տաս տարի առաջ։ Գրիպեի որոշ գրքեր (մասնավորապես, ռուսերեն են թարգմանվել «Կեղտոտ բզեզը թռչում է մթնշաղին ...» և «Սեսիլիա Ագնես - տարօրինակ պատմություն») էկրանավորվել են։
Մատենագիտություն
- 1954 — I vår lilla stad
- 1955 — När det snöade (tillsammans med Harald Gripe)
- 1956 — Kung Laban kommer (tillsammans med Harald Gripe)
- 1956 — Kvarteret Labyrinten
- 1957 — Sebastian och skuggan (tillsammans med Harald Gripe)
- 1957 — Stackars lilla Q (tillsammans med Harald Gripe)
- 1959 — Tappa inte masken
- 1960 — De små röda (tillsammans med Harald Gripe)
- 1961 — Josefin (tillsammans med Harald Gripe)
- 1962 — Hugo och Josefin (tillsammans med Harald Gripe)
- 1963 — Pappa Pellerins dotter (tillsammans med Harald Gripe)
- 1964 — Glasblåsarns barn
- 1965 — I klockornas tid (tillsammans med Harald Gripe)
- 1966 — Hugo (tillsammans med Harald Gripe)
- 1967 — Landet utanför (tillsammans med Harald Gripe)
- 1968 — Nattpappan (tillsammans med Harald Gripe)
- 1969 — Glastunneln
- 1970 — Tanten
- 1971 — Julias hus och nattpappan (tillsammans med Harald Gripe)
- 1972 — Elvis Karlsson (tillsammans med Harald Gripe)
- 1973 — Elvis, Elvis (tillsammans med Harald Gripe)
- 1974 — Den gröna kappan
- 1974 — Ellen, dellen
- 1976 — Den riktiga Elvis (tillsammans med Harald Gripe)
- 1977 — Att vara Elvis (tillsammans med Harald Gripe)
- 1978 — Tordyveln flyger i skymningen
- 1979 — Bara Elvis (tillsammans med Harald Gripe)
- 1981 — Agnes Cecilia — en sällsam historia
- 1982 — Skuggan över stenbänken
- 1984 — …och de vita skuggorna i skogen
- 1985 — Godispåsen (tillsammans med Harald Gripe)
- 1986 — Skuggornas barn
- 1986 — Boken om Hugo och Josefin (tillsammans med Harald Gripe)
- 1988 — Skugg-gömman
- 1989 — Hjärtat som ingen ville ha (tillsammans med Hans Arnold)
- 1991 — Tre trappor upp med hiss
- 1992 — Eget rum
- 1994 — Egna världar
- 1997 — Annas blomma
Ռուսերեն հրատարակություններ
- Эльвис Карлссон (1976) / Elvis Karlsson (1972)
- Эльвис! Эльвис! Просто Эльвис (1985) / Elvis, Elvis (1973)
- Навозный жук летает в сумерках… (2004) / Tordyveln flyger i skymningen (1978)
- Сесилия Агнес — странная история (2005) / Agnes Cecilia — en sallsam historia (1981)
- Тень на каменной скамейке (2005) / Skuggan over stenbanken (1982)
- …И белые тени в лесу (2005) / …och de vita skuggorna i skogen (1984)
- Тайник теней (2004) / Skugg-gomman (1988)
- Дети теней (2005) / Skuggornas barn (1986)
- Дети стеклодува (2005) / Glasblasarns barn (1964)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://web.archive.org/web/20160401160505/http://jeugdliteratuur.org/auteurs/maria-gripe
- ↑ 2,0 2,1 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- ↑ 3,0 3,1 3,2 http://nordicwomensliterature.net/writer/gripe-maria
- ↑ 4,0 4,1 4,2 https://bananity.com/bananity/Gripe/515313d0e4b054f119436f50
- ↑ 5,0 5,1 5,2 http://daphne.blogs.com/books/2007/04/maria_gripe_192.html
- ↑ 6,0 6,1 6,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 7,0 7,1 7,2 Internet Movie Database — 1990.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Haase, Donald (2008). The Greenwood Encyclopedia of Folktales and Fairy Tales: G-P. Westport, CT: Greenwood Press. էջ 433. ISBN 9780313334412.
- ↑ "Hans Christian Andersen Awards". International Board on Books for Young People (IBBY)
- ↑ «"Maria Gripe" (pp. 50–51, by Sus Rostrup). The Hans Christian Andersen Awards, 1956–2002. IBBY. Gyldendal. 2002. Hosted by Austrian Literature Online». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Գրիպե» հոդվածին։ |
|