Մարինա Ռաթներ

Մարինա Ռաթներ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 30, 1938(1938-10-30)[1][2]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[3]
Մահացել էհուլիսի 7, 2017(2017-07-07)[1][2] (78 տարեկան)
Մահվան վայրԷլ Սերիտո, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  ԽՍՀՄ
ԿրթությունՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ և Մոսկվայի պետական համալսարան[4]
ԵրկերRatner's theorems?
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Երուսաղեմի հրեական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Marina Ratner Վիքիպահեստում

Մարինա Ռաթներ (հոկտեմբերի 30, 1938(1938-10-30)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3] - հուլիսի 7, 2017(2017-07-07)[1][2], Էլ Սերիտո, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), խորհրդային ծագում ունեցող ամերիկացի մաթեմատիկոս, մաթեմատիկայի պրոֆեսոր Կալիֆոռնիայի համալսարանում, հայտնի է իր աշխատանքներով «Ergodicity» թեորիայի մեջ։ 1990-ական թվականներին նա ապացուցել է մի քանի մեծ թեորեմներ՝ առնչվող դինամիկ համակարգի միատարր տարածքին, հայտնի է որպես Ռաթների թեորեմ[9]։

1987 թվականին Ռաթները ստացել է Գուգենհայմայի կրթաթոշակը[10], 1993 թվականին պարգևատրվել է «Ostrowski Prize» մրցանակով և այդ նույն տարում ընտրվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայում։ 1994 թվականին ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից պարգևատրվել է Ջոն Քարտի մրցանակով[11]։

Կենսագրություն

Մարինա Ռաթները ծնվել է Մոսկվայում 1938 թվականին։ Ծնվել է ագրոքիմիայի և բույսերի ֆիզիոլագիայի ոլորտի գիտնականներ Եվսեիա Ռաթների (1905-1978) և Կցիա Մարգոլինայի (1905-1999)[12] ընտանիքում։ Ընտանիքում խոսակցական լեզուն եղել է իդիշը, իսկ Կցիա Մարգոլինան այդ լեզվով հրատարակել է բանաստեղծությունների երեք ժողովածու[13][14][15]։

1956 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ, ուր նոր սկսել են ընդունել հրեաների, երբ ավարտվել է ստալինյան հակահրեական պատերազմը[16], 1961 թվականին պաշտպանել է դիպլոմը Անդրեյ Կոլմոգորովի և Ռոլանդ Լվովիչի գլխավորությամբ։ Այնուհետև դասավանդել է Կոլմոգորովի ստեղծած թիվ 18 ՖՄՇ-ում (այժմ ՝ ՄՊՀ ՍՈՒՆՑ), այդ նույն ժամանակ ծնվել է աղջիկը։ 1965 թվականին վերադարձել է ՄՊՀ և դարձել է ասպիրանտ Յակով Սինայի մոտ։ Նրա գլխավորությամբ 1969 թվականին պաշտպանել է թեկնածուական «Գեոդեզիսկան հեղեղ միացյալ շերտատված տարածության վրա կոմպակտ բացասական թեքության մոտ» դիսերտացիան։ Այնուհետև նա դասավանդել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանում, բայց ազատվել է թղթերը Իսրայելի ներգաղթային համալսարան տալուց հետո։

Ռաթները Իսրայելում ապրել է 1971 թվականից մինչև 1975 թվական, դասավանդել է Երուսաղեմի հրեական համալսարանում, ինչպես նաև համալսարանի դպրոցում։ 1975 թվականին դարձել է գործող ընթերակա-պրոֆեսոր Բերքլիում, որտեղ 1982 թվականից աշխատել է պրոֆեսորի աստիճանում։

Ընտանիք

  • Պապիկը՝ Պավել Վասիլևիչ Մարգոլինը (1870-1942), հրատարակիչ և խմբագիր է, Ռաբբի ընտանիքից է, եղել է մի շարք պարբերականների խմբագիր իդիշ լեզվով և եբրայերենով՝ Վիլնյուսում և Բեռլինում։
  • Հորաքույրը՝ Ռախիլ Պավլովնա Մարգոլինը, գրականագետ է, եղել է Կոռնեյ Չուկովսկիի թղթակցուհին (նրանց նամակագրությունները 1978 թվականին հրատարկվել են առանձին գրքում)[17]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  3. 3,0 3,1 3,2 Chang K. Marina Ratner, Émigré Mathematician Who Found Midlife Acclaim, Dies at 78(անգլերեն) // The New York Times / (not translated to en-us)(untranslated): New York Times Company, (untranslated), 2017. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  4. Mathematics Genealogy Project — 1997.
  5. https://www.gf.org/fellows/all-fellows/marina-ratner/
  6. https://www.ostrowski.ch/index_e.php?ifile=preis
  7. http://www.nasonline.org/programs/awards/john-j-carty-award.html
  8. http://www.nasonline.org/member-directory/deceased-members/64178.html
  9. Morris, Dave Ratner's theorems on unipotent flows. — Chicago: University of Chicago Press, 2005. — ISBN 0-226-53983-0
  10. «Marina Ratner». John Simon Guggenheim Foundation (անգլերեն). gf.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
  11. «John J. Carty Award for the Advancement of Science». National Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  12. Белла КЕРДМАН (Израиль) : НЕДОПИСАННАЯ КНИГА // Вестник. — 2000. — Т. 238.
  13. Юдифь Ратнер : Обыкновенная история // Заметки по еврейской истории. — 2012. — Т. 156.
  14. «Мои родители Иегошуа Ратнер и Кция Марголина-Ратнер». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին. {cite web}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  15. Кцие Ратнер-Марголин «Аф майнэ вейгн фун вандер» — На моих путях скитаний (אויף מײַנע װעגן פֿון װאַנדער, стихи и поэмы). Реховот: Цукунфт, 1995; «Напевы моего настроения» — Гезанген фун майн гемит (געזאַנגען פֿון מײַן געמיט, стихи и поэмы). Реховот, 1992; «Унтер блойе химлен» — Под голубыми небесами (אונטער בלויע הימלען, стихи и поэмы). Реховот, ?.
  16. Marina Ratner (1938—2017) — Biography — MacTutor History of Mathematics
  17. Рахель Павловна Марголина и её переписка с Корнеем Ивановичем Чуковским. Составители Кция Марголина-Ратнер и Ципора Марголина-Шрагай. Иерусалим: Став, 1978.

Արտաքին հղումներ