Մարկ Լևի
Մարկ Լևի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1961[1][2][3][…] (63 տարեկան) |
Ծննդավայր | Բուլոն Բիյանկուր, Ֆրանսիա[4] |
Մասնագիտություն | դերասան, գրող, կինոպրոդյուսեր և վիպասան |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզ Դոֆին համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Եթե միայն դա ճիշտ լիներ և Vous revoir? |
Պարգևներ | |
Կայք | marclevy.info |
Marc Lévy Վիքիպահեստում |
Մարկ Լևի (հոկտեմբերի 16, 1961[1][2][3][…], Բուլոն Բիյանկուր, Ֆրանսիա[4]), ֆրանսացի գրող։ Հայտին է դարձել իր առաջին ՝ Et si c'était vrai... (հայերեն՝ Եվ եթե դա լիներ ճիշտ․․․) վեպով, որի հիման վրա 2005 թվականին նկարահանվեց «Երկնքի և երկրի միջև» ֆիլմը։
Կենսագրություն
Մարկ Լևինը ծնվել է 1961 թվականին Բուլոնում հրեական ընտանիքում։ Երկրորոդ համաշխարհահային պատերազմի տարիներին նրա հայրը ՝ Ռայմոն Լևինը (ֆր.՝ Raymond Lévy, ծնվ․1923) ով լինելով գրող մասնակցեց Ֆրանսիական դիմադրական շարժմանը Թուլուզում Մարսել Լանգերի(ֆր.՝ Marcel Langer) կազմած 35-րդ միջազգային կոմունիստական խմբում։ Հետագայում հրապարակված հոր և հորեղբոր՝ Կլոդ Լևիի հուշերը[5][6][7][8], կդառնան Մարկ Լևիի «Ազատության երեխաները» վեպի հիմքը[9][10]:Նրա մայրը անշարժ գույքով զբաղվող գործակալ էր[11]։ 1979 թվականին 18 տարեկան հասակում Մարկը« Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության անդամ դարձավ, որտեղ երեք տարի անց նշանակվեց Փարիզի Արտակարգ իրավիճակների օգնության արևմտյան բաժնի տարածաշրջանային տնօրեն։
1983 թվականին Լևին ընդունվեց Փարիզ-Դոֆին համալսարան և մեկ տարի անց լինելով արդեն երկրորդ կորրսի ուսանող իր երկու գործընկերներ Միշել Բենդավիդի և Խավիար Պոնիսինի հետ ստեղծեց իր առաջին «Logitec France» ընկերություն[12]։ Ընկերությունը ի սկզբանե հիմնված էր Փարիզի Վոլտեր կառամատույցի տարածքում, որը հետագայում տեղափոխվեց Բուլոն։
1984 թվականին Մարկը տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ դարձավ Կալիֆորնիայում և Կոլորադոյում գտնվող երկու ընկերությունների հիմնադիրներից մեկը, որոնք մասնագիտացած էին համակարգչային գրաֆիկայի ոլորտում։
1988 թվականից մինչև 1990 թվականը Մարկը ստեղծել և ղեկավարել է Ֆրանսիայի Կանն քաղաքի մոտակայքում գտնվող Սոֆիա Անտիպոլիս համալսարանի համակարգչային պատկերների մշակման ստուդիան։ Ծրագիրը անհաջողության մատնվեց ինչը հանգեցեցրեց 1989 թվականին ընկերության կորստին, որը սնանկացավ մի քանի ամիս անց։ Վերադառնալով Ֆրանսիա 1991 թվականին նա 29 տարեկան հասակում որոշում է զրոյից իր կնոջ երբոր հետ ստեղծել շինարարությամբ և ինտերիեր դիզայնով զբաղվող Eurythmic-Cloiselec ընկերությունը։
1998 թվականին Մարկ Լևինը գրում է իր առաջին՝ «Et si c'était vrai...»(հայերեն՝ Եվ եթե դա լիներ ճիշտ․․․) գիրքը։ 2000 թվականին իր առաջին վեպի մեծ հաջողությունից հետո Մարկ Լևինը 38 տարեկան հասակում դուրս է գալիս իր ստեղծած ընկերությունից և բնակություն հաստատում Լոնդոնում, որպեսզի միայն կենտորնան գրելու վրա։ Նրա «Et si c'était vrai...»(հայերեն՝ Եվ եթե դա լիներ ճիշտ․․․) գիրքը թարգմանվել է ավելի քան 40 լեզուներով, հրատարակվել 32 երկրներում և վաճառվել 5 միլիոն օրինակով, 2 տարի շարունակ լինելով բեստսելեր։ DreamWorks-ը ձեռք է բերում գրքի հիման վրա ֆիլմ նկարելու իրավունքը և 2005 թվականին էկարններ է բարձրանում Մարկ Ուոթերսի« Երկնքի և երկրի միջև» ֆիլմը։
Ստեղծագործություններ
Հրատարակությանը թիվը Ֆրանսիայում | Բնօրինակ անուն | Հայերեն անուն |
---|---|---|
2000 | ֆր.՝ Et si c'était vrai...
| |
2001 | ֆր.՝ Où es-tu? | |
2003 | ֆր.՝ Sept jours pour une éternité | |
2004 | ֆր.՝ La prochaine fois | |
2005 | ֆր.՝ Vous revoir | |
2006 | ֆր.՝ Mes amis, mes amours | |
2007 | ֆր.՝ Les enfants de la liberté | |
2008 | ֆր.՝ Toutes ces choses qu'on ne s'est pas dites | Այն բառերը, որոնք մենք իրար չասացինք |
2009 | ֆր.՝ Le Premier Jour | |
2009 | ֆր.՝ La première nuit | |
2010 | ֆր.՝ Le voleur d'ombres | |
2011 | ֆր.՝ L’étrange voyage de Monsieur Daldry | Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը |
2012 | ֆր.՝ Et si c'était a refaire | |
2013 | ֆր.՝ Un sentiment plus fort que la peur | |
2014 | ֆր.՝ Une autre idée du bonheur
| |
2015 | ֆր.՝ Elle et Lui | |
2016 | ֆր.՝ L’Horizon à l’envers[13] | |
2017 | ֆր.՝ La dernière des Stanfield |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #123731372 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Lévy C., Lévy R. Une histoire vraie. — Paris: Les éditeurs français réunis, 1953.
- ↑ Lévy C. Les parias de la résistance. — Paris: Calmann-Lévy, 1970.
- ↑ Lévy C., Tillard P. La Grande Rafle du Vel d'Hiv: 16 juillet 1942 / (с предисловием Ж. Кесселя). — Paris: Tallandier, 1967 (переиздана в 1968—2010 годах).
- ↑ Lévy R. Schwartzenmurtz Ou L'Esprit De Parti: Roman. — Paris: Albin Michel, 1977.
- ↑ «65 Jahre Résistance» (գերմաներեն). Сайт Марка Леви в Германии. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
{cite web}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ «Interview de Marc Lévy (Les enfants de la liberté)» (ֆրանսերեն). madmoiZelle.com. 2007 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
{cite web}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ Baptiste Touverey, « Marchan d'évasion », Vanity Fair, avril 2016, pages 142-149 et 188-189.
- ↑ {վերնագիր}. — ISSN 0153-4831.
- ↑ «Марк Леви | ТОП КНИГ». top-knig.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք Արխիվացված 2018-05-15 Wayback Machine
- Մարկ Լևիի հարցազրույցները լտալերեն և ֆրանսերեն «i-LIBRI» ամսագրում Արխիվացված 2013-06-23 Wayback Machine
- Մարկ Լևի(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Լևի» հոդվածին։ |
|