Մարկ Քարնի
Մարկ Քարնի | |
![]() | |
Կրթություն՝ | Հարվարդի քոլեջ, Սուրբ Պետրոսի քոլեջ, Nuffield College?[1], Հարվարդի համալսարան և St. Francis Xavier High School? |
---|---|
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր (1995) |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, բանկիր, ձեռնարկատեր և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 16, 1965[2][3][4] (59 տարեկան) |
Ծննդավայր | Ֆորթ Սմիթ, Region 5, Northwest Territories, Հյուսիսարևմտյան տարածքներ, Կանադա |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ամուսին | Diana Fox? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Մարկ Քարնի (անգլ.՝ Mark Carney, մարտի 16, 1965[2][3][4], Ֆորթ Սմիթ, Region 5, Northwest Territories, Հյուսիսարևմտյան տարածքներ, Կանադա), կանադացի և բրիտանացի տնտեսագետ և բանկիր։ 2008-2013 թվականներին ղեկավարել է Կանադայի Բանկը։ 2013-2020 թվականներին եղել է Անգլիայի Բանկի կառավարիչը։
Կենսագրություն
Ծնվել է 1965 թվականի մարտի 16-ին Կանադայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ֆորտ Սմիթ քաղաքում։ 1988 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը մասնագիտացել տնտեսագիտության բնագավառում։ 1993 թվականին ստացել է տնտեսագիտության Մագիստրոսի կոչում (MPhil) Սենթ Փիթեր քոլեջում (Օքսֆորդի համալսարան) և դոկտորի կոչում (DPhil) 1995 թվականին նույն համալսարանի Նաֆիլդի քոլեջում, որտեղ պաշտպանել է իր թեզը «Մրցակցության դինամիկ առավելությունները» թեմայով։
Նա 13 տարի աշխատել է Goldman Sachs ընկերության Լոնդոնի, Նյու Յորքի, Տորոնտոյի և Տոկիոյի մասնաճյուղերում՝ զբաղվելով սուվերեն ռիսկերի, զարգացող տնտեսությունների փոխառու կապիտալի շուկաների և ներդրումային բանկային գործունեության վրա։
2003-2004 թվականներին աշխատել է Կանադայի Բանկում՝ որպես միջազգային հարցերով փոխկառավարիչ։ 2004 թվականի նոյեմբերից մինչև 2007 թվականի հոկտեմբերը աշխատել է Կանադայի ֆինանսների դեպարտամենտում։
2008 թվականի փետրվարից Կանադայի Բանկի կառավարիչն է եղել։ 2010 թվականին Քարնին G7 երկրների Կենտրոնական բանկի միակ ղեկավարն էր, ով որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
2011-2018 թվականներին եղել է Ֆինանսական կայունության խորհրդի նախագահ՝ այս աշխատանքը համատեղելով կենտրոնական բանկերում իր աշխատանքի հետ։ «Երեսուն խմբի» անդամ է։
2013 թվականի հուլիսի 21-ին նշանակվել է Անգլիայի Բանկի կառավարիչ՝ դառնալով ամենաերիտասարդ նախագահը նրա պատմության մեջ։ Պայմանագիրը նախատեսված էր 5 տարվա համար՝ տարեկան 624 000 ֆունտ ստերլինգ աշխատավարձով։ 2018 թվականին Կարնիի պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2020 թվականի հունվար։
2018 թվականի նոյեմբերին Մարկը ստացել է բրիտանական քաղաքացիություն[5], բացի արդեն ունեցած իռլանդական և կանադականից։
Ամերիկյան Ջեքսոն Հոլ քաղաքում ԱՄՆ ԴՊՀ-ի 2019-ի տարեկան համաժողովում տարբեր երկրների Կենտրոնական բանկերի ղեկավարների և ԴՊՀ-ի ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Մարկ Քարնին առաջարկել է դոլարը որպես համաշխարհային պահուստային արժույթ փոխարինել նոր թվային արժույթով[6]։ Նրա կարծիքով՝ բազմաբևեռ աշխարհին անհրաժեշտ է նաև բազմաբևեռ արժույթ։ Նոր թվային արժույթը, որը հիմնված է ապրանքների համաշխարհային զամբյուղի վրա, կհավասարակշռի համաշխարհային տնտեսությունը։ «Հարցն այն է, թե ինչպես հասնել դրան,– ասել է նա CNBC բիզնես լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում:– Դուք մի գիշերվա ընթացքում չեք հասնում ինչ-որ նոր բանի»։ Քարնին ասում է, որ առևտրային պատերազմները վատթարացնում են բիզնես վարելու պայմաններն ամբողջ աշխարհում[7]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 http://www.nuffield.ox.ac.uk/the-college/about-the-college/
- ↑ 2,0 2,1 Kellner P. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ Fergal O'Brien (2018 թ․ նոյեմբերի 22). «BOE Governor Carney Fulfills Promise by Becoming U.K. Citizen». Bloomberg. Bloomberg. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Глава ЦБ Англии предложил заменить доллар новой резервной валютой». РБК (ռուսերեն). 2019 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Al Lewis (2019 թ․ օգոստոսի 23). «Bank of England Governor Mark Carney proposes new currency, and says trade war is dampening business confidence» (անգլերեն). CNBC. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
Արտաքին հղումներ
- Մարկ Քարնին Անգլիայի Բանկի հաջողակ ղեկավարԱրխիվացված 2015-04-02 Wayback Machine
- Մարկ Քարնիի հարցազրույցը CNBC-ինԱրխիվացված 2019-08-24 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Քարնի» հոդվածին։ |
|