Մարշալ Բել
Մարշալ Բել | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1942[1] (82 տարեկան) |
Ծննդավայր | Թալսա |
Կրթություն | Կոլորադոյի համալսարան և Սուրբ Պողոսի դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան |
Ամուսին(ներ) | Միլենա Կանոներո |
marshall-bell.com/index.html | |
Մարշալ Բել (անգլ.՝ Marshall Bell, սեպտեմբերի 28, 1942[1], Թալսա), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան։
Կենսագրություն
Արչիբալդ Մարշալ Բելը ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 28-ին Օկլահոմա նահանգի Տալսա քաղաքում (ԱՄՆ)[2]։ 13 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաք։ Սովորել է Նյու Հեմփշիր նահանգի Կոնկորդ քաղաքի Սուրբ Պաուլի դպրոցում (St. Paul's School), որտեղից հեռացվել է։ 1961 թվականին ավարտել է Կոլորադո նահանգի Կոլորադո-Սփրինգս քաղաքի Fountain Valley School միջնակարգ դպրոցը[3].։ Ավարտել է Կոլորադոյի համալսարանը ((անգլերեն))՝ ստանալով սոցիոլոգի մասնագիտություն։ Երեք տարի ծառայել է ԱՄՆ-ի բանակում
Չնայած նրան, որ Բելը ցանկացել է դառնալ դերասան դեռ միջին դպրոցում սովորելու տարիներին, առաջին անգամ էկրանին հայտնվել է 42 տարեկանում այն պատճառով, որ շրջապատողները միահամուռ կերպով նրան համոզել են, որ նա չունի դերասանական տաղանդ։
Ամուսնացել է հագուստի օսկարակիր նկարիչ իտալացի Միլենա Կանոներոյի հետ։ 2012 թվականի դրությամբ նա ապրում է Կալիֆոռնիա նահանգի Ուեսթ Հոլիվուդ քաղաքում կնոջ հետ։
Ընտրյալ ֆիլմագրություն
Կինո
- 1984 – Թռչնակ / Birdy – Ռոնսկի
- 1985 – Վյազով 2 փողոցի մղձավանջը։ Ֆրեդիի վրեժը / A Nightmare on Elm Street 2: Freddy's Revenge – Շնայդեր, ֆիզկուլտուրայի ուսուցիչ
- 1986 – Մնա ինձ հետ / Stand by Me – պարոն Լաշանս
- 1986 – Մարդկանց որսորդը / Manhunter – ոստիկան (լուսագրերում նշված չէ)
- 1987 – Չերի 2000 / Cherry 2000 – Բիլ
- 1988 – Ջոնի եղիր լավը / Johnny Be Good – Էլկանս
- 1988 – Երկվորյակներ / Twins – ավազակ Վենսթեր
- 1990 – Հիշել ամեն ինչ / Total Recall – Ջորջ Կուատո, մարսեցի ապստամբների առաջնորդ
- 1990 – Դիկ Թրեյս / Dick Tracy – ոստիկան
- 1990 – Էյր Ամերիկա / Air America – Քյու․ Վի․
- 1991 – Կաշվե բաճկոններ / Leather Jackets – օտարական
- 1991 – Օսկար / Oscar – լրագրող
- 1992 – Թափառաշրջիկ / The Vagrant – թափառաշրջիկ
- 1992 – Անմեղների արյունը / Innocent Blood – Մարշ
- 1994 – Հետապնդում / The Chase – Արի Ջոզեֆսոն
- 1994 – Դատարկագլուխները / Airheads – Կառլ Մեյս
- 1994 – Բնածին մարդասպաններ / Natural Born Killers – ոստիկան
- 1994 – Տիկնիկավար / The Puppet Masters – գեներալ Մորգան
- 1994 – Սերը զենք է / Love Is a Gun
- 1995 – Հատուցում / Payback – Թոմ Գուլերման
- 1995 – «Դամբո» գործողություն / Operation Dumbo Drop – գնդապետ Պետերսոն
- 1997 – Աստղային դեսանտ / Starship Troopers – գեներալ Օուեն
- 1997 – Խիզախը / The Brave – Լարի
- 1999 – Վիրուս / Virus – Ջեյ. Վուդս կրտսեր
- 2000 – Ավազ/ Sand – Գաս
- 2002 – Խարդախներ / Serving Sara – Ուորեն Սեբրոն
- 2003 – Նույնականացում / Identity – փաստաբան
- 2005 – Կապոտե / Capote – Ուորդեն Մարշալ Կրատչ
- 2006 – Փրկող լուսաբաց / Rescue Dawn – ծովակալ Բերինգթոն
- 2007 – Վերջին եթերաշրջան / The Final Season – Հարի Մեյքփիս
- 2007 – Նենսի Դրյու / Nancy Drew – Ջոն Լեպշինգ
- 2008 – Համլետ 2 / Hamlet 2 – դպրոցի տնօրեն Ռոքեր
- 2008 – / Heidi 4 Paws – պարոն Սյուսխանդ (հնչյունավորում)
- 2010 – Դունկան Քրիստոֆերի ռոքնռոլային երազանքները / The Rock 'n' Roll Dreams of Duncan Christopher – քեռի Վերգիլիոս
- 2011 – Անցք / Puncture – Ջեֆրի Դենկորտ
- 2011 – Ռոմե օրագիր / The Rum Diary – Դոնովան
Հեռուստատեսություն
- 1987 – Հիլ Սթրիթի բլյուզները / Hill Street Blues – Մայք Կատալգո (մեկ էպիզոդում)
- 1988 – Խելացին / Wiseguy – Ուորեն Պայկ (երկու էպիզոդներում)
- 1989, 1993 – Պատմություններ դամբարանից / Tales from the Crypt – տարբեր դերեր (երկու էպիզոդներում)
- 1993 – Գաղտնի նյութեր / The X-Files – Քելվին Հենդերսոն (մեկ էպիզոդում)
- 1996 – Հազարամյակ / Millennium – դատավոր (մեկ էպիզոդում)
- 1999–2000 – Բարին ընդդեմ Չարի / (անգլերեն) – Ֆորդ Պլասկո (քսաներկու էպիզոդներում)
- 2004 – Դեդվուդ / Deadwood – Կլագետ, դատավոր (երեք էպիզոդներում)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ «Total Recall» role made Tulsa native Marshall Bell a cult favorite(չաշխատող հղում) на сайте tulsaworld.com, 5 августа 2012
- ↑ Fountain Valley School To Induct Actor Marshall Bell '61 and Former Faculty Walter Wilson Into Arts Guild(չաշխատող հղում) на сайте csfreshink.com
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք
- Մարշալ Բել (անգլ.) Internet Movie Database կայքում
- Մարշալ Բելը (անգլ.) allmovie.com կայքում
- Հարցազրույց Մարշալ Բելի հետ (անգլ.) youtube.com կայքում (տեսանյութ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարշալ Բել» հոդվածին։ |
|