Ավարտել է Բորդոյի համալսարանը։ 1891 թվականին մտել է Ժ. Գեդի և Պ. Լաֆարգի ղեկավարած բանվորական կուսակցության մեջ, գլխավորել դրա դեպարտամենտական կազմակերպությունը և «Սոսիալիստ դը լա ժիրոնդ» («Le Socialiste de la Gironde») թերթը։ Մասնակցել է II Ինտերնացիոնալի Ամստերդամի (1904 թ.), Շտուտգարտի (1907 ) և Բազելի (1912) կոնգրեսներին։
1912-ին դարձել է «Յումանիտե» թերթի խմբագիրը, 1918-ից մինչև կյանքի վերջը՝ տնօրենը, 1914 թվականից (բացառությամբ 1933—1935 թթ.-ը)՝ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր։ Մասնակցել է III Ինտերնացիոնալի 2-րդ կոնգրեսին (Մոսկվա, 1920), որտեղ հանդիպել է Վլադիմիր Լենինի հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 244)։