Մարսելո Սալայետա
![]() | |||
Ազգությունը | Afro-Uruguayan? | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 5, 1978[1][2] (46 տարեկան) | ||
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | ||
Հասակ | 190 սանտիմետր | ||
Քաշ | 93 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մարսելո Դանուբիո Սալայետա (իսպ.՝ Marcelo Danubio Zalayeta; դեկտեմբերի 5, 1978[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող: Հայտնի է «Պենյարոլ», իտալական «Յուվենտուսի» և Ուրուգվայի հավաքականի կազմում ելույթներով։
Կարիերա
Ակումբային
Մարսելո Սալայետան իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Դանուբիո» ակումբում 1996 թվականին: Ուրուգվայի առաջնությունում իր նորամուտի մրցաշրջանում 18-ամյա Սալայետան 32 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ: Գերազանց արդյունք ցույց տալով՝ Մարսելոն 1997 թվականին տեղափոխվեց «Պենյարոլ»։ «Պենյարոլում» երիտասարդ հարձակվողը նույնպես իրեն հիանալի դրսևորեց՝ 32 խաղում խփելով 13 գնդակ, ինչպես նաև նվաճելով չեմպիոնական տիտղոսը և նվաճելով Լիգիլիան: Դեռ 1997 թվականին Սալայետով հետաքրքրված էին իտալական «Յուվենտուսի» սելեկցիոներները։ 1998 թվականի հունվարին Մարսելոն պայմանագիր կնքեց «Յուվենտուսի» հետ։ Դառնալով թուրինյան ակումբի խաղացող՝ Մարսելոն հազվադեպ էր հայտնվում հիմնական կազմում, 1997/98 մրցաշրջանի Իտալիայի առաջնությունում Սալայետան ընդամենը հինգ հանդիպում է անցկացրել և դարձել մեկ գոլի հեղինակ, Մարսելոն նաև երկու հանդիպում է անցկացրել Իտալիայի գավաթի խաղարկությունում։ Չնայած անցկացրած քիչ հանդիպումներին՝ Մարսելոն դարձել Է Իտալիայի 1997/98 մրցաշրջանի չեմպիոն։
1998 թվականի հոկտեմբերին Մարսելոն վարձավճարով տեղափոխվեց «Էմպոլի» ակումբ։ «Էմպոլիի» կազմում Իտալիայի 1998/99 մրցաշրջանի առաջնությունում Սալայետան անցկացրել է 17 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ: 1999 թվականի հունիսին վարձավճարի ավարտից հետո Մարսելոն կրկին վարձավճարով հանդես եկավ, այս անգամ իսպանական «Սևիլյային»: Երկու մրցաշրջանների ընթացքում, նախ հանդես գալով Իսպանիայի առաջին լիգայում, ապա նաև երկրորդում, Սալայետան «Սևիլիայի» կազմում մասնակցել է 50 հանդիպման և խփել 10 գնդակ: Վարձակալությունից «Յուվենտուս» վերադառնալուց հետո Մարսելոն ժամանակ առ ժամանակ դուրս էր գալիս հիմնական կազմում՝ երեք մրցաշրջաններում 35 խաղ անցկացնելով առաջնությունում և դառնալով 4 գոլի հեղինակ: 2004 թվականի հունվարին Մարսելոն վարձավճարով տեղափոխվեց «Պերուջա», սակայն այնտեղ էլ Սալայետան խաղաժամանակ չստացավ՝ խաղալով ընդամենը 5 հանդիպում:
2007 թվականին տեղափոխվել է «Նապոլի», որի կազմում խաղացել է երկու մրցաշրջան, որից հետո 2009 թվականի ամռանը վարձակալությամբ է տրվել «Բոլոնիային»:
2010 թվականի օգոստոսի 25-ին ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է կնքել թուրքական «Կայսերիսպոր» ակումբի հետ[3][4]։ 2011 թվականի մարտի 25-ին հարձակվողը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը «Կայսերիսպորի» հետ[5]։
2011 թվականի մայիսի 7-ին ֆուտբոլիստը բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել «Պենյարոլ» վերադառնալու վերաբերյալ[6][7]։ 2011 թվականի հուլիսի 6-ին Սալայետան պայմանագիր է կնքել «Պենյարոլի» հետ մինչև 2012 թվականի հունիսի 30-ը[8]։
2015 թվականի նոյեմբերին Մարսելոն հայտարարել էր ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին[9]։
Միջազգային
Ուրուգվայի հավաքականում նորամուտը նշելով 1997 թվականին՝ նա նրա կազմում անցկացրել է 47 հանդիպում, խփել 10 գոլ։ Սալայետան երկու անգամ մասնակցել է Ամերիկայի գավաթի խաղարկությանը: 2005 թվականին Ավստրալիայի դեմ պատասխան անցումային խաղի ժամանակ 2006 թվականի Աշխարհի առաջնություն դուրս գալու համար 11 մետրանոցներով Սալայետան չիրացրեց իր հարվածը, և հենց դա արժեցավ ուրուգվայցիների ուղևորությունը դեպի Գերմանիա աշխարհի առաջնություն։
Ձեռքբերումներ
Թիմային
Պենյարոլ
- Ուրուգվայի չեմպիոն (2)՝ 1997, 2012/13
Յուվենտուս
- Իտալիայի չեմպիոն (3)՝ 1997/98, 2001/02, 2002/03, 2004/05 (չեղյալ է հայտարարվել), 2005/06 (չեղյալ է հայտարարվել)
- Իտալիայի սուպերգավաթակիր (2)՝ 2002, 2003
- B Սերիայի հաղթող՝ 2006/07
Ուրուգվայի հավաքական
- Աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր՝ 1997
- Ամերիկայի գավաթի արծաթե մեդալակիր՝ 1999
Անձնական
- Ուրուգվայի տարվա ֆուտբոլիստ՝ 2013
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Marcelo Danubio Zalayeta Kulübümüzde» (թուրքերեն). Kayserispor Resmi İnternet Sitesi. 2010-08-25. Արխիվացված է օրիգինալից 2012-03-12-ին. Վերցված է 2011-08-26-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Napoli, Zalayeta rescinde e passa al Kayserispor» (իտալերեն). Corriere dello Sport. 2010-08-25. Արխիվացված է օրիգինալից 2012-03-12-ին. Վերցված է 2011-08-26-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Duyuru» (թուրքերեն). Kayserispor Resmi İnternet Sitesi. 2011-03-25. Արխիվացված է օրիգինալից 2012-03-12-ին. Վերցված է 2011-08-26-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Arregló Zalayeta» (իսպաներեն). Noticias Manyas. 2011-05-07. Արխիվացված է օրիգինալից 2012-03-12-ին. Վերցված է 2011-08-26-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Marcelo Zalayeta es manya» (իսպաներեն). ManyaCapo.com. 2011-05-07. Արխիվացված է օրիգինալից 2011-09-13-ին. Վերցված է 2011-08-26-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Zalayeta firmó; Fosgt, el lunes» (իսպաներեն). Ovación Digital. 2011-07-07. Արխիվացված է օրիգինալից 2011-08-22-ին. Վերցված է 2011-08-26-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Zalayeta confirmó su retiro» (իսպաներեն). Ovacion Digital. 2015-11-03. Արխիվացված է օրիգինալից 2016-03-28-ին. Վերցված է 2016-03-19-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսելո Սալայետա» հոդվածին։ |
|