Մարսել Զաբիտցեր
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 17, 1994[1][2][3][…] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Վելս, Վերին Ավստրիա, Ավստրիա | ||
Հասակ | 176 սանտիմետր | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ee/1._SC_Sollenau_vs._FC_Red_Bull_Salzburg_2014-07-12_%28084%29.jpg/250px-1._SC_Sollenau_vs._FC_Red_Bull_Salzburg_2014-07-12_%28084%29.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/10/SV_Mattersburg_vs._SK_Rapid_Wien_2013018_%2851%29.jpg/250px-SV_Mattersburg_vs._SK_Rapid_Wien_2013018_%2851%29.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1b/2014-05-30_Austria_-_Iceland_football_match%2C_Marcel_Sabitzer_0828-crop.jpg/250px-2014-05-30_Austria_-_Iceland_football_match%2C_Marcel_Sabitzer_0828-crop.jpg)
Մարսել Զաբիտցեր (գերմ.՝ Marcel Sabitzer, ծնվ. է՝ մարտի 17 1994 թվական, Գրաց, Շտիրիա նահանգ, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, «ՌԲ Լայպցիգ» ֆուտբոլային ակումբի և Ավստրիայի ազգային հավաքականի հարձակվող։ 2016 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա
Մարսել Զաբիտցերը ֆուտբոլով զբաղվել է վիեննական «Աուստրիա Վիեննա», Գրացեր և «Ադմիռա Վաքեր» ֆուտբոլային ակումբների ակադեմիաներում։ 2010 թվականի սեպտեմբերի 14-ին ավստրիական լիգայի շրջանակներում տեղի ունեցախ «Սանկտ-Պյոլտեն» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում «Ադմիրի կազմում» դուբլ է գրանցում[4]։ Սեպտեմբերի 24-ին «Լուստենաու 07» ֆուտբոլային ակումբի հետ խաղում խփում է ակումբի կազմում իր առաջին գոլը[5]։ 2011 թվականին Մարսելը օգնեց ակումբին հաղթել առաջին դիվիզիոնի մրցաշարն ու դուրս գալ բարձրագույն խումբ։ 2011 թվականի հուլիսի 16-ին ավստրիական Բունդեսլիգայի շրջանակներում տեղի ունեցած վիեննական «Ռապիդի» դեմ խաղում գրանցել է դուբլ[6]։ 2012 թվականի մարտի 7-ին «Կապֆենբերգ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Զաբիտցերը խփում է բարձրագույնխմբի առաջնությունում իր առաջին գոլը[7]։ Ապրիլի 28-ին «Վիներ Նոյշտադ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Մարսելը գրանցում է իր կարիերայի առաջին հետ տրիկը[8]
2013 թվականի սկզբին Մարսել Զաբիտցերը տեղափոխվում է «Ռաիդ»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 350 հազար եվրո։ 2013 թվականի փետրվարի 17-ին վիեննական «Աուստրիա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում իր նոր ակումբի համար գրանցում է դուբլ[9]։ Մեկ շաբաթ անց «Ռեդ Բուլ Զալցբուրգ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում «Ռապիդի» համար գեղեցիկ գոլ է խփում[10]։
2014 թվականի մայիսի վերջին Մարսել Զաբիտցերն ընդունում է գերմանական «Լայպցիգ» ֆուտբոլային ակումբի հրավերը։ Տրանսֆերի արժեքը կազմել է 2 միլիոն եվրո։ Նա չորս տարվա պայմանագիր կնքելուց հետո վարձավճարով տրվում է զալցբուրգյան «Ռեդ Բուլ» ֆուտբոլային ակումբինբ։ Հուլիսի 19-ին իր նախկին ակումբի՝ «Ռապիդի» դեմ խաղում Մարսելը դուբլ է գրանցում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Շտեֆան Իլզանկերին[11]։ Մեկ շաբաթ անց «Վիներ Նոյշթադի» հետ խաղում կրկին գրավում է մրցակցի դարպասը[12]։
Վարձակալության ավարտից հետո Զաբիտցերը վերադառնում է «Լայպցիգ»։ 2015 թվականի հուլիսի 25-ին Երկրորդ Բունդեսլիգայի շրջանակներում անցկացվող «Ֆրանկֆուրտի» դեմ խաղում Մարսելը դուբլ է գրանցում[13]։ Հենց այդ խաղում էլ նոր ակումբի կազմում նա խփեց իր առաջին գոլը։
Միջազգային կարիերա
2012 թվականի հունիսի 5-ին Ռումինիայի և Ավստրիայի ազգային հավաքականների ընկերական խաղում, խաղալով ավստրիացիների թիմից, գրանցում է դուբլ[14]։ 2014 թվականի մայիսի 30-ին Իսլանդիայի ազգային հավաքականի դեմ խաղում Մարսելը կրկին գրավում է մրցակցի դարպասը[15]։
2016 թվականի ամռանը Մարսելը Ֆրանսիայում սպասվելիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հայտ է ստանում։ Մրցաշրջանում նա մասնակցեց Հունգարիայի[16], Պորտուգալիայի[17] և Իսլանդիայի[18] ազգային հավաքականների դեմ հանդիպումներին։
Ավստրիայի հավաքականի կազմում խփած գոլեր
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | աՐԴՅՈՒՆՔ | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
01. | 2014 թվականի մայիսի 30 | Տիվոլի Նոյ, Ինսբրուք, Ավստրիա | ![]() |
1:0 | 1:1 | Ընկերական խաղ |
02. | 2014 թվականի հունիսի 3 | Անդրյուվ մարզադաշտ, Օլոմոուց, Չեխիա | ![]() |
0:1 | 1:2 | Ընկերական խաղ |
03. | 2015 թվականի հոկտեմբերի 9 | Պոդ Գորիցա, Պոդգորիցա, Չերնոգորիա | Կաղապար:Դրոշավորում/Չերնոգորիա Չերնոգորիա | 2:3 | 2:3 | 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլ |
Ծանոթագրություններ
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Адмира Ваккер Мёдлинг VS. Санкт-Пёльтен 3:2». soccerway.com. 2010 թ․ սեպտեմբերի 14.(ռուս.)
- ↑ «Лустенау 07 VS. Адмира Ваккер Мёдлинг 0:3». soccerway.com. 2010 թ․ սեպտեմբերի 24.(ռուս.)
- ↑ «Рапид VS. Адмира Ваккер Мёдлинг 2:0». soccerway.com. 2011 թ․ հուլիսի 24.(ռուս.)
- ↑ «Адмира Ваккер Мёдлинг VS. Капфенберг 3:1». soccerway.com. 2012 թ․ մարտի 7.(ռուս.)
- ↑ «Винер-Нойштадт VS. Адмира Ваккер Мёдлинг 1:4». soccerway.com. 2012 թ․ ապրիլի 28.(ռուս.)
- ↑ «Рапид VS. Аустрия 1:2». soccerway.com. 2013 թ․ փետրվարի 17.(ռուս.)
- ↑ «Ред Булл Зальцбург VS. Рапид 3:3». soccerway.com. 2013 թ․ փետրվարի 24.(ռուս.)
- ↑ «Ред Булл Зальцбург VS. Рапид 6:1». soccerway.com. 2014 թ․ հուլիսի 19.(ռուս.)
- ↑ «Винер-Нойштадт VS. Ред Булл Зальцбург 0:5». soccerway.com. 2014 թ․ հուլիսի 26.(ռուս.)
- ↑ «Франкфурт VS. РБ Лейпциг 0:1». soccerway.com. 2015 թ․ հուլիսի 25.(ռուս.)
- ↑ «Австрия VS. Румыния 0:0». soccerway.com. 2012 թ․ հունիսի 5.(ռուս.)
- ↑ «Австрия VS. Исландия 1:1». soccerway.com. 2014 թ․ մայիսի 30.(ռուս.)
- ↑ «Австрия VS. Венгрия 0:2». soccerway.com. 2016 թ․ հունիսի 14.(ռուս.)
- ↑ «Португалия VS. Австрия 0:0». soccerway.com. 2016 թ․ հունիսի 18.(ռուս.)
- ↑ «Исландия VS. Австрия 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 22.
Արտաքին հղումներ
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսել Զաբիտցեր» հոդվածին։ |
|