Մարտական գրադարանավարները |
戦う司書 |
Մանգա |
Անիմե |
Tatakau Shisho (ճապ.՝ 戦う司書 Տատակաու Սիսյո, Մարտական գրադանավարները), ճապոնական վեպ, որի հեղինակը Իսիո Յամագատան է, իսկ պատկերազարդողը՝ Սիգեկի Մաեսիման։ Սերիաները սկսեցին հրապարակվել միանգամից առաջին հատորում 2005 թվականի սեպտեմբերի 22-ին Սյուեյսյա հրատարակչության կողմից, իսկ 2010 թվականի հունվարի 22-ին թողարկվել են վեպի բոլոր 10 հատորները։ Նույն հրատարակչության կողմից վեպի մոտիվներով սկսեց թողարկվել Կոկոնոցու Սինոխարիի հեղինակային մանգան, որը թողարկվել է Ultra Jump Egg թերթում 2008 թվականի մարտից մինչև 2009 թվականի հոկտեմբեր։ David Production ստուդիոյի կողմից թողարկված անիմե-ադապտացիան առաջին անգամ տրանսլյացիայի է ենթարկվել Ճապոնիայում 2009 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև 2010 թվականի ապրիլի 2-ը։ Ավելի ուշ սերիալը լիցենզավորվել է Sentai Filmworks ընկերության կողմից ԱՄՆ-ի տարածքում հեռարձակման համար[1]։
Սցենար
Գործողությունները տեղի են ունենում աշխարհում, որը գտնվում է Բանտորա աստծու իշխանության տակ, այդպիսով մարդը մահից հետո դառնում է գիրք, որտեղ գտնվում է նրա ողջ պատմությունը։ Այդպիսի գրքերը պահվում են Բանտորի գրադարանում, որը պետք է չարագործներից պաշտպանեն զորեղ կախարդները։ Հիմնականում մեծ վտանգ է գրադարանին ներկայացնում «Աստվածային սեր» կրոնական աղանդը, որը օգտագործում է իր երկրպագուներին, որպես թնդանոթի միս։ Սյուժետի զարգացման ընթացքում երևում է աշխարհը լի ցավերով և տառապանքներով, անարդարությամբ և սեփական ցանկություններով։ Նունյնիսկ այդ աշխարհում մնում են հույսի շողեր սարսափելի գաղտնիքների և դավադրությունների կողքին։
Կերպարների ցանկ
- Մեսետա Համյուցու (ճապ.՝ ハミュッツ=メセタ Համյուցցու Մեսետա)
- Բանդորա գրադարանում տնօրենի պարտականությունները կատարող։ Սովորաբար հանգիստ է, բայց լցված է կռվի տենչով և միշտ փնտրում է ուժեղ հակառակորդ։ Անցյալում նա Մատալաստի հետ հարաբերությունների մեջ էր։ Օգտագործում է պարսատիկ, որը միշտ կապած է նրա աջ դաստակի վրա որպես գլխավոր զենք։ Պարսատիկի օգնությամբ նա կռվի ժամանակ մեծ ճշտությամբ քարեր է նետում հակառակորդների վրա հեռու տարածքներից։ Կարող է հակառակորդի վրա գցել ահռելի առարկաներ, չնայած դրան՝ խփելու արագությունը կարող է հասնել ձայնի արագությանը։ Նրա գլխավոր ընդունակությունը՝ «Սենսորային մանրաթելերը», օգնում է Խամյուցուին հետևել ինչ-որ մեկին հեռավոր տարածությունից 50 կիլոմետր շառավղով՝ օգտագործելով ավելի քան միլիարդ ճառագայթող ալիքներ։ Սակայն Համյուցուն զզվանք է տածում իր հանդեպ և երազում է սիրո մասին։
- Սեյու։ (Հոլանդերեն)
- Մատալաստ Բալորի (ճապ.՝ マットアラスト=バロリー Մատարասուտո Բարորի։)
- Առաջին դասի մարտական գրադարանավար, հինգ ամենաուժեղ կախարդներից մեկը։ Սովորաբար հագնում է սև կոստյում և կատելոկ։ Ունի հասարակ և ընկերասեր բնավորություն, հայտնի է մարդկանց որպես սուտասան։ Նախկինում նա ռոմանտիկ հարաբերությունների մեջ էր Համյուցուի հետ։ Օգտագործում է ատրճանակ, որպես գլխավոր զենք, ինչպես նաև գործում է ռեվոլվերով և հակատանկային հրացանով։ Նրա կախարդական ընդունակությունը նրանում է, որ նա կարող է տեսնել ապագան երկու վայրկյանում, որը նրան տալիս է մեծ առավելություն թշնամու հետ կռվում՝ կանխատեսելով նրա շարժումները։ Այն քիչ մարդկանցից է, ով գիտի երկնքի գաղտնիքը և պաշտպանում է այն։
- Սեյու։ (Հոլանդերեն)
- Միլեպոչ Ֆինեդել' (ճապ.՝ ミレポック=ファインデル Միրեպոկու Ֆաինդերու )
- Երրորդ դասի մարտական գրադանավար և Նոլոտիի ուսուցիչ։ Մի ժամանակ ծառայում էր կայսերական գվարդիայում որպես սպա և տեղափոխվել է գրադարանում ծառայելու։ Բնավորությամբ շատ խիստ է և միշտ մարտական համազգեստ է կրում։ Որպես զենք օգտագործում է թուր և ատրճանակ։ Մարտի համար ոչ բավարար փորձի պատճառով, իր վրա է վերցնում օգնականի դերը։ Նրա կախարդական ընդունակությունը այն է, որ անկախ հեռավորությունից կարող է շփվել մարդու հետ, եթե գիտի նրա անունն ու արտաքին տեսքը։ Սիրահարված է Վոլկենին։
- Սեյու։ (Հոլանդերեն)
- Վոլկեն Մաչմանի (ճապ.՝ ヴォルケン=マクマーニ Վորուկեն Մակումա:նի)
- Երիտասարդ մարտական գրադարանավար է։ Ունի կանաչ մազեր, կրում է դասական մարտական գրադարանավարի համազգեստ։ Լցված է արդարության զգացումով։ Որպես զենք օգտագործում է սուր սկավառակներ, որոնք նա ամբողջությամբ կարող է ղեկավարել։ Նրա կախարդական ընդունակությունն այն է, որ կարող է խաբկանքն օգտագործել այնպես, որ իր նմանակներից ստեղծի մի քանի հատ և հակառակորդին շփոթության մեջ գցի։ Արդարության հանդեպ ուժեղ զգացման պատճառով կասկածում է Խամյուցուին գործողությունների ճշտության մեջ։
- Սեյու։ (Հոլանդերեն)
- Նոլոտի Մալչե (ճապ.՝ ノロティ=マルチェ Նորեոտի Մարուտե )
- Սովորում է որպես մարտական գրադանավար։ Շատ ուժեղ է ձեռնամարտում։ Նոլոտին շատ կենսուրախ է և չի ցանկանում սպանել թշնամիներին։ Նա ծնվել է կայսրությունից ոչ հեռու մի կղզում և դաստիարակություն է ստացել հորից, ով եղել է գյուղի գլխավոր։ Հոր մահից հետո, նրան վտարում են գյուղից և արդյունքում Նոլոտին դառնում է մարտական գրադարանավար։
- Սեյու։ (Հոլանդերեն)
- Մոկանիա Ֆլուրու (ճապ.՝ モッカニア=フルール Մոկանիա Ֆուրու:րու )
- Ամենաուժեղ մարտական գրադարանավարներից է Խամյուցուի հետ միևնույն շարքում։ Նա միայնակ տղամարդ է և վախենում է իր ընդունակություններից։ Բանդորա գրադարանի և կայսրության միջև պատերազմի ժամանակ նա սպանել է շատ մարդկանց, այդ պատճառով իրեն զգում է շատ մեղավոր և արդյունքում փակվում է լաբիրինթի խորքում՝ գրադարանի տակ։ Կարող է ղեկավարել մրջյունների բանակին։
- Սեյու։ (Հոլանդերեն)
- 'Իլեա Կիծի (ճապ.՝ イレイア=キティ Իրեյնա Կիտի )
- Մարդական գրադարանավարներից ավագն է և ամենաուժեղը։ Նրա գլխավոր առաջադրանքը մնացած մարտական գրադարանավարներին սովորեցնելն է։ Ինքը՝ Իլեյան, շատ բարի է, ընկերասեր և վաստակել է բոլոր մնացած գրադարանավարների վստահությունն ու հարգանքը։ Տիրապետում է մեծ ուժի, որը թույլ է տալիս նրան հեշտությամբ վերցնել մեծ առարկաներ, կռվում է սովորաբար ձեռնամարտով։ Իր կախարդական ընդունակությունը այն է, որ նա կարողանում է կառավարել առարկաների ժամանակը, բայց դրանք պետք է լինեն նրա տեսողության սահմանում։ Կարող է նաև ամբողջությամբ կանգնեցնել ժամանակը, բայց չի կարող ինքը շարժվել, Իլեան օգտագործում է ժամանակի կանգնեցում, որպեսզի գնահատի իրավիճակը, որը նրան կռվում դարձնում է գրեթե անհաղթելի։
- Սեյու։ (Հոլանդերեն)
- Կաչուա, դրախտի կառավարիչ (ճապ.՝ カチュア=ビーインハス Կատյուա Բի:ինհասու)
- «Աստվածային սեր» աղանդի ներկայիս ղեկավարն է, ընդունակ է բեկել լույսը՝ այդպիսով ծածկելով իր դեմքը։ Նա պատերազմում է մարտական գրադանավարների հետ, բայց իրականում գաղտնի կերպով համագործակցում է Խամյուցուի հետ, որպեսզի պահպանի երկնքի գաղտնիքը։
- Կոլիո Տոնիես (ճապ.՝ コリオ=トニス Կորիո Տոնիսու )
- Իրեն մարդ չի համարում, նրանցից մեկն է, ում «Աստվածային սեր» աղանդի անդամները ընտելացրել են պայթուցիկի, որպեսզի ուղարկեն գրադարան և սպանել տան Խամյուցուին։ Հավաքում է գրքերի տարբեր պատառիկներ, որոնք ներկայացնում են ապագան տեսնելու կարողությամբ Սիրոն անունով աղջկա սիրո մասին ողբերգական պատմություններ։
- Սեյու։ (Հոլանդերեն)
Մանգա
Քննադատություն
Anime News Network կայքի ներկայացուցիչը նշում է, որ պարզ երևում է, թե ինչպես են անիմեի հեղինակները ձգտել իրենց ստեղծագործությունից գլուխգործոց ստեղծել, սակայն, սկսած երկրորդ և երրորդ սերիաներից, անիմեն դառնում է պարզապես ոչինչ։ Սյուժեում քաղաքական, կրոնական կուտակում է, որի արդյունքում կատարելության փոխարեն ստացվել է քաոս։ Չնայած դրան՝ գլխավոր հերոսուհին հետաքրքիր է, ինչպես նաև սերիալի կուլմինացիան կլանող է ստացվել[5]։
Երաժշտություն
Անիմեի երաժշտությունը գրել է Յոսիխիսա Խիրանոն։
Բացում
- Datengoku Sensen (ճապ.՝ 堕天國宣戦) կատարում է Ali Project-ը
- Seisai no Ripeno (ճապ.՝ 星彩のRipieno) կատարում է Սասակի Սայական
Փակում
- Light of Dawn կատարում է Annabel-ը
- Dominant Space կատարում է Այրա Յուկին
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ