Մոդելային կարիերան սկսել է հինգ տարեկանից՝ աշխատելով «Garnet Hill», «Polo Ralph Lauren», «Guess Kids»[2][3][4] և այլ գովազդային ընկերությունների հետ։ Դերասանական կարիերան սկսել է 2006 թվականից, առաջին դերը եղել է փոքր դեր, որը նա խաղացել է «Կախարդվածը» հեռուստասերիալում։
2009 թ․ Մաքենզին խաղացել է էպիզոդիկ դեր «Երկար և երջանիկ» և «FlashForward», իսկ 2010 թ․ «Հավաիի 5․0» հեռուստասերիալներում։ Նույն թվականին նա մարմնավորել է Ռենեսմի Կալլենին Ստեֆանի Մայերի«Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1» հեռուստասերիալի կինոադապտացիայում[5]։ 2012 թ․ Մաքենզին միացել է Ջեյմս Վանի «Անեծքը» սարսափ ֆիլմի նկարահանումներին։ 2012 թ․ հոկտեմբերի 10-ին ստացել Լուիզա Մեյ Կարդինալի դերը Դէյվիդ Բալդաչիի «Մաղթում եմ ձեզ բարի» գրքի էկրանավորման մեջ։ 2013 թ․ Քրիստոֆեր Նոլանի գիտաֆանտաստիկ ֆիլմում մարմնավորել է Մյորֆին, ով գլխավոր հերոսի աղջիկն է։ Մաքենզին մասնակցել է «Էռնեստ և Սելեստին» (2013 թ․), «Ապրանքային վագոնի երեխաները» (2014 թ․) և «Փոքրիկ իշխանը» (2015 թ․) մուլտֆիլմերի հնչունավորմանը։
2015 թ․ հայտնվել է «Hallmark» կինոարտադրության «Jesse Stone: Lost in Paradise» հեռուստաֆիլմում։