Մաքի (Երկրորդ համաշխարհային պատերազմ)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/84/Members_of_the_Maquis_in_La_Tresorerie.jpg/220px-Members_of_the_Maquis_in_La_Tresorerie.jpg)
Մաքի (ֆր.՝ maquis - մշտադալար փշոտ դժվարանցանելի թփուտներ), 1939-1945 թվականների երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայի Դիմադրության շարժման (ռեզիստանս) գյուղական պարտիզանական ջոկատների անվանումներից։ Մաքին գործել է ֆրանսիական կոմկուսի կազմակերպած Դիմադրության շարժման կազմում։ Շարժմանը մասնակցել են Ֆրանսիայի ազգային հայրենասիրական ուժերը, այդ թվում նաև ֆրանսահայերը։ Հայտնի է Փարիզում գործած մարտական ինտերնացիոնալ խումբը, որի ղեկավարն էր բանաստեղծ Միսաք Մանուշյանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 365)։ ![]() |