Մաքսիմ Ավերին
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 26, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Մասնագիտություն | դերասան, հաղորդավար, ռեժիսոր, հեռուստահաղորդավար և հեռուստատեսային դերասան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Պարգևներ | |
IMDb | ID 0042971 |
Պաշտոնական կայքէջ | maximaverin.ru |
![]() |
Մաքսիմ Ավերին (ռուս.՝ Максим Викторович Аверин, նոյեմբերի 26, 1975, Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ռուս դերասան, ռեժիսոր, հեռուստահաղորդավար։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2014):
Կենսագրություն
Ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 26-ին Մոսկվայում։ Մաքսիմի հայրը աշխատել է «Մոսֆիլմում» նկարիչ-դիզայներ։ Վեց տարեկանում Մաքսիմը առաջին անգամ երևացել է կինոէկրաններին։ Հայրը Մախաչկալայում նկարահանումների ժամանակ նրան իր հետ վերցրել էր, որտեղ նկարահանվել է «Կոմս Նևզորովի արշավանքները» ֆիլմը։ Այնտեղ տղային վստահեցին էպիզոդիկ դերը։ Այդ դրվագում խոշոր պլանով նկարահանել է, թե ինչպես է Մաքսիմը պարում։ Ինը տարեկանում Մաքսիմը արդեն խաղում էր Մնջախաղի թատրոնում՝ «Բրանդենբուրգյան դարպասներ» ներկայացման մեջ, իսկ դրան զուգահեռ Կինոյի տանը կից՝ թատերական ստուդիայում, սովորում էր դերասանական վարպետություն։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5a/%D0%9C%D0%B0%D0%BA%D1%81%D0%B8%D0%BC_%D0%90%D0%B2%D0%B5%D1%80%D0%B8%D0%BD.jpg/275px-%D0%9C%D0%B0%D0%BA%D1%81%D0%B8%D0%BC_%D0%90%D0%B2%D0%B5%D1%80%D0%B8%D0%BD.jpg)
1997 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Ե. Բ. Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնին կից՝ Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտը։ Տասնութ տարի աշխատել է «Սատիրիկոն» թատրոնում, թատրոնից հեռացել է 2015 թվականի հուլիսին։ Խաղում է անտրեպրիզաներում, նկարահանվում է կինոյում և հեռուստատեսությունում։
Մրցանակներ
- 2002 թվական՝ Ռուսաստանի անկախ երիտասարդական «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր։
- 2005 թվական՝ «Արծաթե պայտ», IV ամենամյա ռուսական կինոփառատոնի «Սիրել ռուսերեն» մրցանակի դափնեկիր («Մագնիսական փոթորիկ» ֆիմում իր դերի համար)։
- 2005 թվական՝ ՌԴ կառավարության մշակույթի բնագավառում մրցանակի դափնեկիր («Մագնիսական փոթորիկ» ֆիլմում իր դերի համար)[1]։
- 2006 թվական՝ Ճայ թատերական մրցանակի դափնեկիր «Ոճրագործը» և «Ոմանք սիրում են ավելի տաք » անվանակարգերում («Լիր արքա» ներկայացման մեջ Էդմոնդի դերի համար)
- 2011 թվական՝ լավագույն տղամարդու դերի համար «ՏԷՖԻ» մրցանակի դափնեկիր («Խուլ մարդը՝ շարունակություն» հեռուստասերիալում)[2]։
- 2012 թվական՝ «Հեռուստաաստղը» (Ուկրաինա) ժողովրդական մրցանակի դափնեկիր «Սիրելի դերասան-2011» անվանակարգում («Խուլ մարդը»՝ վերադարձ սերիալում դերի համար)
- 2014 թվական՝ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ[3]։
Ստեղծագործական կյանք
Դերեր թատրոնում
Արկադի Ռայկինի անվան «Սատիրիկոն» թատրոն
- «Հնազանդեցումը», «Անսանձ կնոջ սանձահարումը» պիեսի հիման վրա, Պետրուչինո
- «Լոնդոն շոու», Բերնարդ Շոուի «Պիգմալիոն» պիեսի հիման վրա, Հենրի Հիգինս
- «Ռիչարդ III», Ուիլյամ Շեքսպիր, Կլարենս, Էդվարդ, դքսուհի Իյորսկայա
- «Արքա Լիր», Ուիլյամ Շեքսպիր, Էդմոնդ
- «Եկամտաբեր տեղ», Ալեքսանդր Օստրովսկի, Արիստարխ Վիշնևսկի
- «Բարդին և քամին», Ժերալդ Սիբլեյրաս, Ռենե
- «Կյոջինյան տուրուդմբոց», Կառլո Գոլդոնի, Պադրոն Տոնի
- «Երեքկոպեկանոց օպերան» , Բերտոլդ Բրեխտ՝ խմբի մասնակից
- «Համլետ», Ուիլյամ Շեքսպիր, Մարցել
- «Առյուծը ձմռանը», Ջեյմս Գոլդմեն, Ջոն Անհողին
- «Շանտեկլեր», Էդմոն Ռոստան, Կատու, Ճագար, Սագ, Այլազգի աքաղաղ
- Հեդա Գաբլեր, Հենրիկ Իբսեն, Յորգեն Տեսման
- «Մակբեթ», Էժեն Իոնեսկո, Բանկո
- «Դիմակահանդես» (պիես), Միխայիլ Լերմոնտով, Արբենին,Կազարին
- «Ծիծաղելի փողեր», Ռեյ Կունի, Վիկտոր Ջոնսոն
Անտրեպրիզ
- «Ռոմեո և Ջուլիետ», Ուիլյամ Շեքսպիր, «Գլոբուս» պրոդյուսերական կենտրոն ՝ Մերկուցիոն
- «Օբլոմ OFF», ըստ Իվան Գոնչարովի «Օբլոմով» վեպի, Ա. Կազանցևայի և Մ. Ռոշչինայի թատերգության և ռեժիսուրայի կենտրոն՝ Շտոլց
- «Ի. Օ.», Ստիգ Լարսոնի պիեսի հիման վրա, Ա. Կազանցևայի և Մ. Ռոշչինայի թատերգության և ռեժիսուրայի կենտրոն՝ Խանս
- «Ձմեռ պապ՝ սրիկա», Անկախ թատերական նախագիծ՝ Կատի
- «Դիմանկար։ Մաս l», ըստ Նիկոլայ Գոգոլի վիպակի, Ալեքսանդր Պուշկինի անվան պետական թանգարան՝ Չարտկով
- «Անկեղծորեն, առանց թղթադրամի», ստեղծագործական երեկո
- «Ամեն ինչ սկսվում է սիրուց…», մոնոներկայացում, ԱՆՕ «Թատերական մարաֆոն»
- «Տրիադա»/«Ուրիշներ», ըստ Ժան Պոլ Սարտրի «Փակ դռների հետևում» պիեսի՝ Գարսեն
- «Ամեն ինչ տղամարդկանց մասին», ըստ Միրո Գավրանի պիեսի, «Ազատ բեմ» թատերական ընկերություն — Զոկի, Հայր, Մաքս, Ռոբերտ
- «Իմ կյանքը՝ կինեմատոգրաֆիան է»,ստեղծագործական երեկո
- «Օթելլո», Ուիլյամ Շեքսիր, «Ազատ բեմ» թատերական ընկերություն՝ Օթելլո
Սարկազմի Մոսկվայի պետական ակադեմիական թատրոն
- «Աղքատների օպերա», Ջոն Գեյի «Աղքատների օպերա» պիեսի հիման վրա, բեմադրությունը՝ Անդրեյ Պրիկոտենկոյի
Ֆիլմագրություն
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1982 | ֆ | Կոմս Նևզորովի արշավանքները | դրվագ | |
1998 | ֆ | Չարի սերը | Կորաբելնիկով | |
2000 | ս | Հեռահարները (հեռուստասերիալ) | Վիկտոր | |
2002 | ս | Օլգա Կորժի աչքերը (հեռուստասերիալ) | Անտոն | |
2003 | ֆ | Մագնիսական փոթորիկներ (ֆիլմ) | Վալերա | |
2003 | ս | Հրեշտակը ճանապարհներին (հեռուստասերիալ) | Սիրավեպ | |
2003 | ս | Հրդեհաշեջ (հեռուստասերիալ) | Դենիս Ռոգոզին | |
2004 | ս | Տեղն արևի տակ (հեռուստասերիալ) | Գլեբ Կալաշնիկով | |
2005 | ս | Դոկտոր Ժիվագո (հեռուստասերիալ) | Բնօրինակ անունը հասանելի չէ | |
2005 | ս | Կարուսել (հեռուստասերիալ) | Իլեգ Կորնեև | |
2005 | ֆ | Քաղաքն առանց արևի | Եգոր | |
2005 | ս | Կազարովա (ֆիլմ) | Վարանկին | |
2006 | ս | Պահեստային բնազդ | Արսենի Տրոյեպոլսկի | |
2006 | ֆ | Ազիրիս Նունա | Շիդլա | |
2006 | ս | Մեռած։ Կենդանի։ Վտանգավոր | Ստյոպա | |
2006 | ֆ | Կատվային վալս | Մուրզ, կատու | |
2007 | հֆ | Սերը մեկն է | Դենիս Շումսկի | |
2007 | հֆ | Վարվարինայի հարսանիքները (ֆիլմ) | Յուսուպ Բեքիրով | |
2007 | հֆ | Ավրորայի սերը | Կլիմ Գրոմով | |
2007 | ֆ | Մի քանի պարզ ցանկություններ | Պավել | |
2007 | հֆ | Սիրում եմ քեզ մահու չափ | Տիմուր | |
2008 | ս | Շարունակելի (հեռուստասերիալ) | Վիկտոր Մաքսիմով | |
2008 | ս | Խուլ մարդը (հեռուստասերիալ) | Սերգեյ Գլուխարյով, արդարադատության կապիտան | |
2009 | հֆ | Խուլ մարդը (հեռուստասերիալ)#Արի՛, Նոր Տարի։ | Սերգեյ Գլուխարյով, արդարադատության կապիտան | |
2009 | ս | Խուլ մարդը (հեռուստասերիալ)#Երկրորդ սեզոն (48 սերիա) | Սերգեյ Գլուխարյով, արդարադատության կապիտան | |
2009 | ս | Համր վկան (հեռուստասերիալ) | Դենիս Կաչաև | |
2010 | հֆ | Խուլ մարդը (հեռուստասերիալ) | Սերգեյ Գլուխարյով, արդարադատության մայոր | |
2010 | ս | Խուլ մարդը (հեռուստասերիալ) | Սերգեյ Գլուխարյով, արդարադատության մայոր | |
2010 | ֆ | Խուլ մարդը (հեռուստասերիալ) | Բնօրինակ անունը հայտնի չէ | |
2010 | ս | Կամավորներ (60 սերիա) | Մաքսիմ Ավերին | |
2010 | ս | Վերայի փորձը | Օլեգ | |
2011 | ֆ | Կար չկար մի կին | Ալեքսանդր | |
2011 | ս | Վերադարձ դեպի տուն (հեռուստասերիալ) | Գլեբ Բելով | |
2011 | ս | Ֆուրցևա (հեռուստասերիալ) | Պյոտր Բիտկով | |
2011 | հֆ | Ծառայում եմ Խորհրդային միությանը (ֆիլմ, 2012) | Միխայիլ Դոնցով | |
2012 | ս | Սկլիֆոսոֆսկի (հեռուստասերիալ) | Օլեգ Բրագին | |
2012 | ս | Ծաղրելի մարդը | Գենադի Վերեշչագին | |
2013 | ս | Սկլիֆոսոֆսկի 2 (հեռուստասերիալ) | Օլեգ Բրագին | |
2013 | ս | Գորյունով(հեռուստասերիալ) | Պավել Գորյունով, առաջին կարգի կապիտան/դերծովակալ | |
2013 | ս | Չարլի (հեռուստասերիալ, չի ավարտվել) | Չարլի Շուն | |
2014 | ս | Կուպրին (հեռուստասերիալ) | Ժելտկով | |
2014 | ս | Սկլիֆոսոֆսկի 3 (հեռուստասերիալ) | Օլեգ Բրագին | |
2015 | ս | Սկլիֆոսոֆսկի 4 (հեռուստասերիալ) | Օլեգ Բրագին | |
2016 | ս | Գործընկերուհիներ (հեռուստասերիալ) | Եգոր / Մատվեյ | |
2016 | ս | Գաստրոլյորներ (հեռուստասերիալ, Ռուսաստան) | Վլադիմիր Սաբոնեև (Վովա) | |
2016 | ս | Գորյունով 2(հեռուստասերիալ) | Պավել Գորյունով, դերծովակալ | |
2017 | ս | Սկլիֆոսոֆսկի 5 (հեռուստասերիալ). Վիրահատարան | Օլեգ Բրագին | |
2018 | ս | Սկլիֆոսոֆսկի 6 (հեռուստասերիալ) | Օլեգ Բրագին |
Ռեժիսոր
- 2010 թվական՝ Խուլ մարդը։ Վերադարձ։ 30 սերիա («Սահման»), 31 («Սպրինտ»), 39 («Բողոք»), 40 («Շոգեբաղնիք»)
Վոկալ
- «Որտեղ եք դուք կորածներ» (հեռուստասերիալ «Ստվերի հետապնդումը»)
- «Թափառական» (հեռուստասերիալ «Վերադարձ դեպի տուն»)
- «Ճանապարհ դեպի քեզ» (հեռուստասերիալ «Վերադարձ դեպի տուն»)
- «Որտեղ գտնել քո հետքերը» (հեռուստասերիալ «Վերադարձ դեպի տուն»)
- «Երջանկությունը մոտ է» (հեռուստասերիալ«Վերադարձ դեպի տուն»)
- «Իմ հին ընկեր»
- «Բազմակետ» (սոլնի ալբոմ Լորա Կվինտի հետ համատեղ)
- «Կարուսել» (հեռուստասերիալ «Խայծ-մարդը»)
Սկավառակագրություն
- 2013 — «Բազմակետ» (սոլնի ալբոմ Լորա Կվինտի հետ համատեղ)
Հեռուստաշոու
- 2009 թվական՝ Դիմակահանդեսային գիշեր Մաքսիմ Ավերինի հետ
- 2010 թվական՝ Հյուրահատուկ համերգ Մաքսիմ Ավերինի հետ
- 2010 թվական՝ Ամանորյա գիշերը Գլուխարյովո գյուղում
- 2011 թվական՝ Հաջողություն Խուլ մարդ
- 2011 թվական՝ Հյուրահատուկ համերգ Մաքսիմ Ավերինի հետ
- 2011 թվական՝ Հիանալի Նոր տարի
- 2016 թվական՝ Կինոշոու
- 2014-2016 թվականներ՝ Միանման, ժյուրիի անդամ
- 2014 թվակական՝ Երեք ակորդ, հաղորդավար
- 2012 թվական՝ Բարի երեկո, կենդանիներ
Պյատնիցա
- 2013 թվական՝ Բարի երեկո, կենդանիներ
- 2011 թվական՝ հաղթանակների համար/
- 2011 թվական՝ Crimea Music Fest, Գալահամերգ
Այլ
Տեսահոլովակներ
- 1997 թվական՝ Սվետլանա Ռերիխ
- «Բրավո» խումբ՝ «Այդ քաղաքը»
Գովազդային հոլովակներ
- Wagon Wheels[4].
Համակարգչային խաղեր
- Warface՝ խմբակային հնչյունավորում
Հետաքրքիր փաստեր
- 2014 թվականին եղել է Մոսկվայի ինտեգրացիոն ստեղծագործական կոլեկտիվների 4-րդ փառատոնի ժյուրիի կազմում (հոկտեմբերի 21-23-ին)։
- Մաքսիմ Ավերինը ձախլիկ է։ Սակայն, իր պնդմամբ, դա չի պատճառում նրան անհարմարություններ, քանի որ ժամանակին նա սովորել է կենցաղային առումով աշխատել և ձախ, և աջ ձեռքով[5]։
Ծանոթագրություններ
- ↑ Распоряжение Правительства Российской Федерации от 28 декабря 2005 г. № 2328-р г. Москва «Российская газета» 12 января 2006 г.
- ↑ «Победители «ТЭФИ-2010» — «Лица»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 20 апреля 2014 года № 253 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2014-04-23 Wayback Machine
- ↑ «Звезды в рекламных роликах 1990-х годов. Сегодня мы решили вспомнить шесть рекламных роликов того времени, актеры которых до сих пор популярны». 7 дней. 2014 թ․ նոյեմբերի 4.
- ↑ Максим Аверин: «Картошечку чищу сам»
Արտաքին հղումներ
- Официальный сайт Максима Аверина
- Максим Аверин на сайте театра «Сатирикон» Արխիվացված 2009-10-01 Wayback Machine
- Интервью с Максимом Авериным в журнале ТЕЛЕНЕДЕЛЯ № 40 от 03.10.2012 Արխիվացված 2012-12-29 Wayback Machine
- сериал «Склифосовский» на Zoomby.ru Արխիվացված 2013-01-03 Wayback Machine
- Максим Аверин — биография и интервью на сайте 7Дней.ру
- Максим Аверин и детская студия Музыкальный фрегат - Новогодний снег
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Ավերին» հոդվածին։ |
|