Մաքսիմ Կրեպոն 2010 թվականին միացել է Մոնրեալ Իմպակտի ֆուտբոլային ակադեմիային[5]։ Երեք մրցաշրջանից հետո նա հիմնական թիմի հետ պայմանագիր է կնքել[6] չորս տարի ժամկետով[7]։ 2015 թվականին չեմպիոնատում չխաղալով ոչ մի խաղ նա տեղափոխվել է «Մոնրեալ» ակումբ, հանդես գալով USL-ում[8][9]։ Պահեստային թիմում առաջնախաղը տեղի է ունեցել 2015 թվականին մայիսի 2-ին, «Ռոչեսթեր Ռայնոս» դեմ խաղում[10]։ 2017 թվականի հունիսի 29-ին «Իմպակտի» համար MLS-ում Կրեպոն կատերեց իր առաջնախաղը «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբի դեմ խաղում, որտեղ խաղալով մեկնարկային թիմում, բաց է թողեց չորս գնդակ[11]։
Հավաքականում
2011 թվականից հանդես է եկել Կանադայի տարբեր տարիքի ազգային հավաքականների համար։ 2011 թվականին նա մասնակցել է ԿՕՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական թիմերի առաջնությանը, պատենեկան թիմերի աշխարհի առաջնությանը, 2013 թվականինԿՕՆԿԱԿԱՖ-ին Երիտասարդական թիմերի առաջնությանը։ 2016 թվականի փետրվարին առաջնախաղ է կատարել Կանադայի ազգային հավաքականի կազմում ԱՄՆ-ի դեմ[12]։
↑Milano, Pascal (2014 թ․ հոկտեմբերի 3). «Maxime Crépeau reste patient» [Maxime Crépeau remains patient] (ֆրանսերեն). La Presse. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.