Մաքս Քարվեր (Անգլ.՝ Max Carver, օգոստոսի 1, 1988(1988-08-01), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկայն դերասան հայտնի դարձած MTV հեռուստաալիքի «Պատանի գայլը» սերիալից (Էյդան)[1]։
Կենսագրություն
Մաքս Քարվերը և Չարլի Քարվերը
Մաքս Քարվերը ծնվել է 1988 թվականի օգոստոսի1-ին, ԿալիֆոռնիանահանգիՍան Ֆրանցիսկո քաղաքում։ Մաքսի ծնողները՝ Ռոբերտ Մարտենսեն և Էնն Քարվեր։ Մաքսը ունի նաև երկվորյակ եղբայր՝ Չարլի Քարվեր։ Մաքսի և Չարլիի ծնունդը եղել է բավականին հետաքրքիր՝ Չարլին ծնվել է հուլիսի31-ին, երեկոյան, իսկ Մաքսը օգոստոսի1-ին, առավոտյան։
Մաքսը կրթություն է ստացել «St. Paul's School» դպրոցում։
Կարիերա
2008 թվականից սկսած մինչ 2012 թվականը Մաքսը նկարահանվել է ABC հեռուստաալիքի «Հուսահատ տան տիրուհիներ» սերիալում։ 2009-2012 թթ նկարահանվել է տարբեր սերիալների մի քանի սերիաներում («Օֆիս», «Վիկտորիա՝ հաղթող», «Լավագույն ընկերներ ընդմիշտ», «Հաջողությու՛ն, Չարլի՛» )
2013 թվականից Մաքսը սկսում է նկարահանվել «Պատանի գայլը» սերիալում, որպես Էյդան։ Մաքսն այդ սերիալում նկարահանվում էր ֆիլմում եղբոր՝ Չարլիի հետ։ Սերիալը մեծ ճանաչում բերեց Մաքսին։ Սերիալի 3-րդ սեզոնի ֆինալում Մաքսի կերպարը մահանում է (2014 թ.)։
2014 թվականից նկարահանվում է «Լքվածները» սերիալում։