Մեդեյնա
Մեդեյնա/Մեդեյնե | |
---|---|
Մեդեյնայի սրբազան անտառ | |
Տեսակ | աստվածություն |
Դիցաբանություն | լիտվական |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Դիանա/Արտեմիս |
Կապված հասկացողություններ | նապաստակ |
Հատկանիշներ | անտառների, ծառերի և կենդանիների աստվածուհի |
Մեդեյնա կամ Մեդեյնե (անունը ծագել է medis (ծառ) և medė (անտառ) բառերից[1], հաճախ շփոթվում է Ժվորունեի կամ Ժվորունայի հետ (գալիս է žvėris (գազան) բառից), անտառների, ծառերի և կենդանիների աստվածուհի, լիտվական դիցաբանության գլխավոր աստվածություններից մեկը։ Համապատասխանում է լատվիական դիցարանի Մեցա Մատե աստվածությանը[2]։ Սրբազան կենդանին նապաստակն է[1]։
Ամենավաղ հիշատակությունը պահպանվել է 13-րդ դարից Հիպատևյան ձեռագրում, որտեղ նկարագրված են 1252 թվականի իրադարձությունները։ Անունն առկա է Մինդովգ արքայի պաշտած հեթանոսական աստվածների թվարկման մեջ[1]։ Ձեռագրում հիշատակված է Մեդեյնան և անանուն նապաստակ աստվածուհին։ Կան կարծիքներ, որ Մեդեյնան հենց նապաստակ աստվածուհու անունն է, որոշ մասնագետներ էլ կարծում են, որ դրանք երկու առանձին աստվածություններ են[3]։
Հովհաննես Մալալասի ժամանակագրության մեջ (1261 թվական) Մեդեյնայի փոխարեն հիշատակված են Ժվորունան և ևս երեք այլ աստվածություններ։ 15-րդ դարի լեհ պատմագիր Յան Դլուգոշը համեմատել է Մեդեյնային հռոմեական Դիանայի հետ։ Նրան հիշատակել են նաև Միկալոյուս Դաուկշան, Յան Լասիցկին, Բիխովցի ժամանակագրությունում[2][4]։
Որպես դիցարանի աստվածուհի՝ Մեդեյնան իրենից ռազմական հետաքրքրություն է ներկայացրել զինվորների համար և ավելի ուշ փոխարինվել է Ժեմինայով, որը երկրի աստվածությունն էր և գյուղացիների համար ուներ գյուղատնտեսական նշանակություն[5]։
Ալգիրդաս Յուլիուս Գրեյմասի կարծիքով՝ Մեդեյնան պատկերվել է միայնակ, զգացմունքային, գեղեցիկ, սակայն ամուսնանալ չցանկացող աղջիկ, որսորդուհի[6] կամ գայլուհի (Վիլկմերգե՝ երիտասարդ գայլուհի)։ Համաձայն հեղինակի՝ Մեդեյնան կարող էր լինել և՛ աստվածային, և՛ դիվային գծերով։ Նրա պաշտամունքը չէր օգնում որսորդներին, բայց պաշտպանում էր անտառը[6]։
Համարվում է, որ որոշ սրբազան քարեր, որոնք կոչվել են «նապաստակի ներբաններ», եղել են Մեդեյնայի պաշտամունքի վայրերը[7]։
Քրիստոնեացումից հետո Լիտվայում Մեդեյնայի պաշտամունքն աստիճանաբար մարել է, նրա կարգավիճակը համեմատվել է անտառների ոգի Լաումայի հետ[8]։
Մեդեյնան համեմատության եզրեր ունի նաև հունական Արտեմիսի և հռոմեական Դիանայի հետ, այդ իսկ պատճառով երբեմն կոչվել է նաև Դիանա[9]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Gimbutas, Marija; Miriam Robbins Dexter (2001). The Living Goddesses. University of California Press. էջ 210. ISBN 0-520-22915-0.
- ↑ 2,0 2,1 Zinkus, Jonas; և այլք:, eds. (1985–1988). «Medeina». Tarybų Lietuvos enciklopedija (լիտվերեն). Vol. III. Vilnius: Vyriausioji enciklopedijų redakcija. էջ 32. Կաղապար:LCC.
- ↑ Bojtár, Endre (1999). Foreword to the Past: A Cultural History of the Baltic People. CEU Press. էջ 309. ISBN 963-9116-42-4.
- ↑ Norbertas Vėlius. Baltų religijos ir mitologijos šaltiniai. I t. — Mokslo ir enciklopedijų leidykla, 1996.
- ↑ Beresnevičius, Gintaras. «Lithuanian Religion and Mythology». Anthology of Lithuanian Ethnoculture. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ 6,0 6,1 Vaitkevičius, Vykintas (2003). «New outlook for Žvėrūna-Medeina». Lietuvos archeologija. 24. ISSN 0207-8694. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 13-ին.
- ↑ New outlook for Žvėrūna-Medeina Արխիվացված 2011-03-13 Wayback Machine
- ↑ Medeina. Tarybų Lietuvos enciklopedija, T. 3 (Masaitis-Simno). V.: Vyriausioji enciklopedijų redakcija, 1987., 32 psl.
- ↑ «The Living Goddesses - Marija Gimbutas - Google Książki».