Մեսսիե 81

Մեսսիե 81

Դիտարկումների տվյալներ
Տեսակastronomical radio source?, ինֆրակարմիր աղբյուր, astrophysical X-ray source?, Seyfert 2 galaxy? և active galactic nucleus?
Մասն էM81 Group?[1], [CHM2007] HDC 552?[1], [CHM2007] LDC 842?[1], [T2015] nest 101368?[1], [TSK2008] 217?[1], [TKT2016] 391?[1] և KPG 218?[1]
ՀամաստեղությունՄեծ Արջ
Կարմիր շեղում−0,0001[2]
Հեռավորություն3,7 մեգապարսեկ[3][4]
Տիպային դասակարգումSA[5]
Տեսանելի մեծություն6,94 ± 0,03[6]
Աստղագիտական մարմինUGC 5336?
Շառավիղ35 000 լուսային տարի
Հետազոտության պատմություն
ՀայտնաբերողՅոհան Էլերտ Բոդե[7]
Հայտնաբերման թվականդեկտեմբերի 31, 1774[7]
Նշանակումներ
BD+69 543, HD 85534, M 81, KPG 218a, PGC 28630, 2MASX J09553318+6903549, NGC 3031, UGC 5318, IRAS F09514+6918, IRAS 09514+6918, 1ES 0951+69.3, RBS 808, 1RXS J095534.7+690338, UZC J095535.5+690352, PSCz Q09514+6918, NVSS J095533+690355, SDSS J095533.16+690355.1, SDSS J095533.14+690355.2, LEDA 28630, RX J095532+69038, SPB 115, Gaia DR1 1070470605109644672, [DML87] 630, [VDD93] 99, RX J0955.5+6903, RX J095533.4+690353, [ZEH2003] RX J0955.5+6903 1, GB6 B0951+6918, [NKB95] N3031, Gaia DR2 1070470609404512512, Gaia DR3 1070470609404512512, Z 333-7 և Z 0951.4+6918

Մեսսիե 81 (հայտնի է նաև որպես NGC 3031 կամ Բոդեի գալակտիկա) մեծածավալ պարուրաձև գալակտիկա, որը գտնվում է Մեծ Արջի համաստեղությունում մոտ 12 միլիոն լուսային տարի հեռավորության վրա: D25 իզոֆոտիկ տրամագիծը 29,44 կիլոպարսեկ (96,000 լուսային տարի) է[8][9]: Ծիր Կաթին գալակտիկային հարաբերական մոտության, մեծ չափի և ակտիվ գալակտիկական միգամածության (պարունակում է 70 միլիոն Արեգակի զանգված[10] գերհզոր սև խոռոչ) շնորհիվ, Մեսսիե 81-ը պրոֆեսիոնալ աստղագետների կողմից արժանացել է մանրակրկիտ ուսումնասիրության: Գալակտիկայի մեծ չափը և համեմատաբար բարձր պայծառությունը այն դարձնում են ուսումնասիրության առարկա նաև սիրողական աստղագիտության մեջ[11]: 2022 թվականի փետրվարի վերջին աստղագետները հայտնել են, որ M81-ը կարող է լինել FRB 20200120e-ի (կրկնվող արագ ռադիոազդանշան) աղբյուր[12][13]:

Հայտնաբերում

Մեսսիե 81-ը հայտնաբերվել է 1774 թվականի դեկտեմբերի 31-ին Յոհան Էլերտ Բոդեի կողմից[14]: Այստեղից էլ ստացել է իր երկրորդ անվանումը՝ Բոդեի գալակտիկա: 1779 թվականին Պիեռ Միշենը և Շառլ Մեսսիեն հաստատել են օբյեկտի հայտնաբերումը՝ ավելացնելով այն Մեսսիեի կատալոգի օբյեկտների ցանկում[14]։

Տեսանելիություն

Բոդեի գալակտիկան գտնվում է Մեծ Արջի Ալֆա (անգլ.՝ Alpha Ursae Majoris) աստղային համակարգից 10° հյուսիս-արևմուտք, Մեսսիե 81 խմբի մի քանի այլ գալակտիկաների հետ միասին[11][15]: Գալակտիկան հեշտտեսանելի է առանց լուսային աղտոտվածության գիշերային երկնքում: Այն երևում է հարավային ամենացածր կետերում՝ 20-րդ հարավային զուգահեռականում:

Մեսսիե 81-ը և Մեսսիե 82-ը շատ լավ երևում են հեռադիտակներով և փոքր աստղադիտակներով[11][15]: Այս երկու օբյեկտները, ընդհանուր առմամբ, անզեն աչքով տեսանելի չեն, չնայած փորձառու սիրողական աստղագետները կարող են տեսնել Մեսսիե 81-ը դիտարկման բացառիկ պայմաններում՝ շատ մութ երկնքի պարագայում[11][16]: Գալակտիկայի ներքին օբյեկտները տարբերակելու համար անհրաժեշտ են 8 դյույմ (20 սմ) կամ ավելի մեծ բացվածքով աստղադիտակներ[15]:

Գալակտիկան լավագույնս տեսանելի է ապրիլին[17]:

Տիեզերական փոշի

Մեսսիե 81-ի ինֆրակարմիր պատկեր՝ արված Սպիտցեր տիեզերական աստղադիտակի կողմից: Կապույտ երանգները պատկերում են աստղի ճառագայթումը, որը դիտվում է 3,6 մկմ հեռավորության վրա[18]: Կանաչ երանգները պատկերում են ճառագայթումը՝ 8 մկմ հեռավորության վրա, որը գալիս է հիմնականում միջաստղային միջավայրում գտնվող պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններից:[18] Կարմիր երանգները պատկերում են 24 մկմ հաստությամբ ճառագայթում, որը բխում է միջաստղային միջավայրում տաքացվող փոշուց:

Ինֆրակարմիր ճառագայթումների արտանետումների մեծ մասը ծագում է տիեզերական փոշուց[19][20]: Տիեզերական փոշին հիմնականում հայտնաբերվում է գալակտիկայի սպիրալային ճյուղերում և կապված է աստղերի ձևավորման գոտիների հետ[19][20]: Ընդհանուր բացատրությունն այն է, որ կարճ կյանք ունեցող, տաք կապույտ աստղերը, որոնք հայտնաբերվում են աստղերի ձևավորման գոտիներում, արդյունավետ ձևով տաքացնում են փոշին և այդպիսով մեծացնում այս գոտիներից ինֆրակարմիր փոշու արտանետումը:

Գնդաձև աստղակույտեր

Ենթադրվում է, որ M81-ում կա 210 ± 30 գնդաձև աստղակույտեր[18]: 2022 թվականի փետրվարի վերջին աստղագետները հայտնել են, որ M81-ը կարող է լինել FRB 20200120e-ի (կրկնվող արագ ռադիոազդանշան) աղբյուր[12][13]:

Գերնոր աստղեր

M81 (ձախից) և M82 (աջից): M82-ը M81-ի ուժեղ գրավիտացիոն ազդեցության տակ գտնվող երկու գալակտիկաներից մեկն է: Մյուսը ՝ NGC 3077-ը, գտնվում է պատկերի վերին մասում:
M81-ը արբանյակ-գակատիա Holmberg IX-ի հետ միասին՝ պատկերի վերին աջ կենտրոնական մասում

Մեսսիե 81-ում հայտնաբերվել է միայն մեկ գերնոր աստղ[21]։ Գերնոր աստղը՝ SN 1993J-ը հայտնաբերվել է 1993 թվականի մարտի 28-ին Ֆ. Գարսիայի կողմից Իսպանիայում[22]։ Այդ ժամանակ այն 20-րդ դարում հայտնաբերված երկրորդ ամենապայծառ II տիպի գերնոր աստղն էր[23]։ Նրա առավելագույն տեսանելի աստղային մեծությունը 10,7 էր։ Գերնոր աստղի սպեկտրալ բնութագրերը ժամանակի ընթացքում փոխվել են։ Ի սկզբանե այն ավելի շատ նման էր II տիպի գերնոր աստղի (գերհսկա աստղի պայթյունից առաջացած գերնոր աստղ) ջրածնային սպեկտրալ գծերի ուժեղ ճառագայթմամբ, բայց հետագայում ջրածնային սպեկտրալ գծերը անհետացել են և հայտնվել են հելիումային ուժեղ սպեկտրալ գծեր, որը թույլ է տվել եզրակացնել, որ այն Ib տիպի գերնոր աստղ է[23][24]:

Ավելին, SN 1993J-ի լուսատվության փոփոխությունները ժամանակի ընթացքում սկսել էին տարբերվել II տիպի այլ գերնոր աստղերի լուսատվության փոփոխություններից[25][26], բայց նման էին Ib տիպի գերնոր աստղերի փոփոխություններին[27]: Հետևաբար, գերնոր աստղը դասակարգվել է որպես IIb տիպի՝ տատանվելով II և Ib տիպերի միջև[24]: Այս գերնոր աստղի ուսումնասիրության գիտական արդյունքները ցույց են տվել, որ Ib և Ic տիպի գերնոր աստղերը առաջացել են հսկա աստղերի պայթյուններից՝ II տիպի գերնոր աստղերի նմանատիպ գործընթացների արդյունքում[24][28]: Կենտրոնական աստղագիտական հեռագրերի բյուրոն (անգլ.՝ Central Bureau for Astronomical Telegrams) ուսումնասիրում է M81-ի գերնոր աստղերը՝ համարելով այն M31-ի և M33-ի հետ միասին՝ որպես մեկ տեղական գալակտիկայում գտնվող[29]:

Գերհզոր սև խոռոչ

M81-ի կենտրոնում գտնվում է գերհզոր սև խոռոչ (անգլ.՝ SMBH), որի զանգվածը կազմում է մոտ 7×107 Արեգակի զանգված: Գերհզոր սև խոռոչն ակտիվ է, ունի կուտակման սկավառակ և միակողմանի հարաբերական հոսք: Դիտարկումները ցույց են տալիս նաև, որ կարող է գոյություն ունենալ երկրորդ գերհզոր սև խոռոչ, որը մոտ 30 տարի է՝ պտտվում է առաջին գերհզոր սև խոռոչի շուրջ[30]:

Շրջակա միջավայր

Մեսսիե 81-ը M81 խմբի ամենամեծ գալակտիկան է, որը բաղկացած է Մեծ Արջի համաստեղության 34 օբյեկտներից[31]: Գտնվում է երկրից մոտավորապես 11,7 միլիոն լուսային տարի (3,6 կիլոպարսեկ) հեռավորության վրա: Մեսսիե 81-ը կապում է M81 խումբը և Տեղական խումբը, ներառյալ Ծիր Կաթինը[31], դարձնելով նրանց հարաբերական հարևաններ Կույսի գերաստղակույտում:

M81-ի գրավիտացիոն փոխազդեցությունները M82-ի և NGC 3077-ի հետ դուրս են մղել ջրածինը բոլոր երեք գալակտիկաներից՝ խմբում ձևավորելով գազային թելանման կառուցվածքներ[32]։ Ավելին, այս փոխազդեցությունները թույլ են տվել, որ միջաստղային միջավայրի գազը ներհոսի M82-ի և NGC 3077-ի կենտրոնական հատվածներ, ինչը հանգեցրել է աստղերի ինտենսիվ առաջացման[32]:

Հեռավորություն

Մեսսիե 81-ի հեռավորությունը չափվել է Ֆրիդմանի և այլ աստղագետների կողմից Հաբլ տիեզերական աստղադիտակի միջոցով[33]: Կազմում է՝ 3,63 ± 0,34 մեգապարսեկ (11,8 ± 1,1 միլիոն լուսային տարի):

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 SIMBAD Astronomical Database
  2. Fumagalli M. The complete census of optically selected AGNs in the Coma supercluster: the dependence of AGN activity on the local environment // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 2011. — Vol. 534. — P. 31–31. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846doi:10.1051/0004-6361/201117461arXiv:1107.3702
  3. Karachentsev I. D., Kaisina E. I., Kashibadze O. G. The Local Tully-Fisher relation for dwarf galaxies // Astron. J. / J. G. III, E. VishniacNYC: IOP Publishing, AAS, University of Chicago Press, AIP, 2017. — Vol. 153. — P. 6–6. — ISSN 0004-6256; 1538-3881doi:10.3847/1538-3881/153/1/6arXiv:1611.02574
  4. Makarov D. I. Morphological properties of galaxies in different Local Volume environments // Mon. Not. R. Astron. Soc. / D. FlowerOUP, 2018. — Vol. 479, Iss. 3. — P. 4136–4152. — ISSN 0035-8711; 1365-2966doi:10.1093/MNRAS/STY1774arXiv:1806.09822
  5. Buta R. J. The systematics of galaxy morphology in the comprehensive de Vaucouleurs revised Hubble-Sandage classification system: application to the EFIGI sample // Mon. Not. R. Astron. Soc. / D. FlowerOUP, 2019. — Vol. 488. — P. 590–608. — ISSN 0035-8711; 1365-2966doi:10.1093/MNRAS/STZ1693arXiv:1906.08124
  6. Paz A. G., Boissier S., Madore B. F., Seibert M., Boselli A., Thilker D., Bianchi L., Soo‐Chang Rey, Rich R. M., Conrow T. et al. The GALEX Ultraviolet Atlas of Nearby Galaxies // The Astrophysical Journal: Supplement SeriesAAS, 2007. — Vol. 173, Iss. 2. — P. 185–255. — ISSN 0067-0049; 1538-4365doi:10.1086/516636arXiv:astro-ph/0606440
  7. 7,0 7,1 7,2 7,3 Frommert H. Messier 81
  8. "NASA/IPAC Extragalactic Database"
  9. De Vaucouleurs, Gerard; De Vaucouleurs, Antoinette; Corwin, Herold G.; Buta, Ronald J.; Paturel, Georges; Fouque, Pascal (1991). Third Reference Catalogue of Bright Galaxies. Bibcode:1991rc3..book.....D.
  10. Devereux, N.; Ford, H.; Tsvetanov, Z.; Jocoby, J. (2003). «STIS Spectroscopy of the Central 10 Parsecs of M81: Evidence for a Massive Black Hole». Astronomical Journal. 125 (3): 1226–1235. Bibcode:2003AJ....125.1226D. doi:10.1086/367595. S2CID 121093306.
  11. 11,0 11,1 11,2 11,3 O'Meara, S. J. (1998). The Messier Objects. Cambridge University Press. ISBN 978-0-521-55332-2.
  12. 12,0 12,1 Starr, Michelle (23 February 2022). «Mysterious Repeating Fast Radio Burst Traced to Very Unexpected Location». ScienceAlert. Վերցված է 24 February 2022-ին.
  13. 13,0 13,1 Kirsten, F; և այլք: (23 February 2022). «A repeating fast radio burst source in a globular cluster». Nature (journal). 602 (7898): 585–589. arXiv:2105.11445. Bibcode:2022Natur.602..585K. doi:10.1038/s41586-021-04354-w. PMID 35197615. S2CID 235166402. Վերցված է 24 February 2022-ին.
  14. 14,0 14,1 Jones, K. G. (1991). Messier's Nebulae and Star Clusters (2nd ed.). Cambridge University Press. ISBN 978-0-521-37079-0.
  15. 15,0 15,1 15,2 Eicher, D. J. (1988). The Universe from Your Backyard. Cambridge University Press. ISBN 978-0-521-36299-3.
  16. Stephen Uitti. «Farthest Naked Eye Object». Արխիվացված օրիգինալից 19 August 2008-ին. Վերցված է 1 November 2008-ին.
  17. «Messier 81 - NASA Science».
  18. 18,0 18,1 18,2 Chandar, Rupali; Whitmore, Bradley; Lee, Myung Gyoon (2004-08-10). «The Globular Cluster Systems of Five Nearby Spiral Galaxies: New Insights from Hubble Space TelescopeImaging». The Astrophysical Journal (անգլերեն). 611 (1): 220–244. arXiv:astro-ph/0407460. Bibcode:2004ApJ...611..220C. doi:10.1086/421934. ISSN 0004-637X.
  19. 19,0 19,1 Gordon, K. D.; Pérez-González, P. G.; Misselt, K. A.; Murphy, E. J.; Bendo, G. J.; Walter, F.; Thornley, M. D.; Kennicutt Jr., R. C.; Rieke, G. H.; Engelbracht, C. W.; Smith, J.-D. T.; Alonso-Herrero, A.; Appleton, P. N.; Calzetti, D.; Dale, D. A.; Draine, B. T.; Frayer, D. T.; Helou, G.; Hinz, J. L.; Hines, D. C.; Kelly, D. M.; Morrison, J. E.; Muzerolle, J.; Regan, M. W.; Stansberry, J. A.; Stolovy, S. R.; Storrie-Lombardi, L. J.; Su, K. Y. L.; Young, E. T. (2004). «Spatially Resolved Ultraviolet, Hα, Infrared, and Radio Star Formation in M81». Astrophysical Journal Supplement Series. 154 (1): 215–221. arXiv:astro-ph/0406064. Bibcode:2004ApJS..154..215G. doi:10.1086/422714. S2CID 17283721.
  20. 20,0 20,1 Pérez-González, P. G.; Kennicutt Jr., R. C.; Gordon, K. D.; Misselt, K. A.; Gil De Paz, A.; Engelbracht, C. W.; Rieke, G. H.; Bendo, G. J.; Bianchi, L.; Boissier, S.; Calzetti, D.; Dale, D. A.; Draine, B. T.; Jarrett, T. H.; Hollenbach, D.; Prescott, M. K. M. (2006). «Ultraviolet through Far-Infrared Spatially Resolved Analysis of the Recent Star Formation in M81 (NGC 3031)». Astrophysical Journal. 648 (2): 987–1006. arXiv:astro-ph/0605605. Bibcode:2006ApJ...648..987P. doi:10.1086/506196. S2CID 13901458.
  21. «NASA/IPAC Extragalactic Database». Results for extended name search on NGC 3031. Վերցված է 2007-02-27-ին.
  22. Ripero, J.; Garcia, F.; Rodriguez, D.; Pujol, P.; Filippenko, A. V.; Treffers, R. R.; Paik, Y.; Davis, M.; Schlegel, D.; Hartwick, F. D. A.; Balam, D. D.; Zurek, D.; Robb, R. M.; Garnavich, P.; Hong, B. A. (1993). «Supernova 1993J in NGC 3031». IAU Circular. 5731: 1. Bibcode:1993IAUC.5731....1R.
  23. 23,0 23,1 Schmidt, B.P.; Kirshner, R.P.; Eastman, R.G.; Grashuis, R.; Dell'Antonio, I.; Caldwell, N.; Foltz, C.; Huchra, John P.; Milone, Alejandra A. E. (1993). «The unusual supernova SN1993J in the galaxy M81». Nature (journal). 364 (6438): 600–602. Bibcode:1993Natur.364..600S. doi:10.1038/364600a0. S2CID 4304547.
  24. 24,0 24,1 24,2 Filippenko, A. V.; Matheson, T.; Ho, L. C. (1993). «The "Type IIb" Supernova 1993J in M81: A Close Relative of Type Ib Supernovae». Astrophysical Journal Letters. 415: L103–L106. Bibcode:1993ApJ...415L.103F. doi:10.1086/187043.
  25. Benson, P. J.; Herbst, W.; Salzer, J. J.; Vinton, G.; Hanson, G. J.; Ratcliff, S. J.; Winkler, P. F.; Elmegreen, D. M.; Chromey, F.; Strom, C.; Balonek, T. J.; Elmegreen, B. G. (1994). «Light curves of SN 1993J from the Keck Northeast Astronomy Consortium». Astronomical Journal. 107: 1453–1460. Bibcode:1994AJ....107.1453B. doi:10.1086/116958.
  26. Wheeler, J. C.; Barker, E.; Benjamin, R.; Boisseau, J.; Clocchiatti, A.; De Vaucouleurs, G.; Gaffney, N.; Harkness, R. P.; Khokhlov, A. M.; Lester, D. F.; Smith, B. J.; Smith, V. V.; Tomkin, J. (1993). «Early Observations of SN 1993J in M81 at McDonald Observatory». Astrophysical Journal. 417: L71–L74. Bibcode:1993ApJ...417L..71W. doi:10.1086/187097.
  27. Richmond, M. W.; Treffers, R. R.; Filippenko, A. V.; Palik, Y.; Leibundgut, B.; Schulman, E.; Cox, C. V. (1994). «UBVRI photometry of SN 1993J in M81: The first 120 days». Astronomical Journal. 107: 1022–1040. Bibcode:1994AJ....107.1022R. doi:10.1086/116915.
  28. Filippenko, A. V.; Matheson, T.; Barth, A. J. (1994). «The peculiar type II supernova 1993J in M81: Transition to the nebular phase». Astronomical Journal. 108: 2220–2225. Bibcode:1994AJ....108.2220F. doi:10.1086/117234.
  29. Bishop, David. «Extragalactic Novae». supernovae.net (International Supernovae Network). Արխիվացված է օրիգինալից 8 April 2010-ին. Վերցված է 11 September 2010-ին.
  30. Jiang, Wu; Shen, Zhiqiang; Martí-Vidal, Ivan; Yan, Zhen; Huang, Lei; Gold, Roman; Li, Ya-Ping; Xie, Fuguo; Kawaguchi, Noriyuki (1 December 2023). «Observational Evidence of a Centi-parsec Supermassive Black Hole Binary Existing in the Nearby Galaxy M81». The Astrophysical Journal. 959 (1): 11. arXiv:2312.01328. doi:10.3847/1538-4357/ad063d.
  31. 31,0 31,1 Karachentsev, I. D. (2005). «The Local Group and Other Neighboring Galaxy Groups». Astronomical Journal. 129 (1): 178–188. arXiv:astro-ph/0410065. Bibcode:2005AJ....129..178K. doi:10.1086/426368. S2CID 119385141.
  32. 32,0 32,1 Yun, M. S.; Ho, P. T. P.; Lo, K. Y. (1994). «A high-resolution image of atomic hydrogen in the M81 group of galaxies». Nature (journal). 372 (6506): 530–532. Bibcode:1994Natur.372..530Y. doi:10.1038/372530a0. PMID 7990925. S2CID 4369085.
  33. Freedman, Wendy (1994). «The Hubble Space Telescope Extragalactic Distance Scale Project. I. The Discovery of Cepheids and a New Distance to M81». The Astrophysical Journal. 427 (June): 628–655. Bibcode:1994ApJ...427..628F. doi:10.1086/174172 – via Astrophysics Data System.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեսսիե 81» հոդվածին։