Մետաղաբանություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fb/Glockenbronze.jpg/260px-Glockenbronze.jpg)
Մետաղաբանություն, մետաղագիտության բաժին, ուսումնասիրում է մետաղների և համաձուլվածքների կառուցվածքի փոփոխությունը՝ կախված նրանց քիմիական բաղադրության և մշակման պայմանների փոփոխումից։ Մետաղաբանության հիմնական ուղղություններն են՝ մակրոկառուցվածքի, միկրոկառուցվածքի և ատոմաբյուրեղային կառուցվածքի ուսումնասիրումը ռենտգենյան ճառագայթների օգնությամբ։ Համաձուլվածքների մեխանիկական ու ֆիզիկական հատկությունները կախված են ոչ միայն նրանց քիմիական բաղադրությունից, կառուցվածքից և այս կամ այն ֆազի հարաբերական քանակից, այլև համաձուլվածքի տարբեր ֆազերի բյուրեղների ձևից, չափերից և փոխադարձ դասավորությունից։ Մետաղաբանության բնագավառում ուրույն տեղ ունի տարածաչափական Մ․, որի հիմնադիրն է հայազգի գիտնական Ս․ Ա․ Սաչտիկովը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 474)։ ![]() |