Մթնշաղային կապտաթիթեռ
Մթնշաղային կապտաթիթեռ | |
![]() Մթնշաղային կապտաթիթեռ (արու) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թիթեռներ (Lepidoptera) |
Ընտանիք | Կապտաթիթեռներ (Lycaenidae) |
Ցեղ | Phengaris |
Տեսակ | Մթնշաղային կապտաթիթեռ (P. nausithous) |
Միջազգային անվանում | |
Phengaris nausithous Bergsträsser, 1779
| |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Մթնշաղային կապտաթիթեռ (լատին․՝ Maculinea nausithous), կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
13-16 մմ (արուներ) և 12-15 մմ (էգեր) առջևի թևի երկարությամբ, ոչ խոշոր չափի թիթեռներ են։ Արուի թևերը, որոնք ունեն խիտ մգացված արտաքին եզր, վերևից մուգ կապույտ են՝ լավ արտահայտված են դիսկալ և հետդիսկալ պտերի շարքերով։ Թույլ արտահայտված դիսկալ պուտով էգը վերևից միատարր մուգ շագանակագույն է։ Դիսկալ և հետդիսկալ սև պտերի լավ արտահայտված նախշով թևերի ստորին մակերեսը միատարր մուգ շագանակագույն է[1]։
Տարածվածություն
Հանդիպում են Եվրոպայում, դեպի արևելք` մինչև Կենտրոնական Սիբիր, Փոքր Ասիայում, Կովկասում, Անդրկովկասում։ Հայաստանում հայտնի է ոչ շատ տեղերից՝ Ստեփանավան քաղաքի շրջակայքից (Լոռու մարզ), Սեմյոնովկա և Շորժա գյուղերից (Գեղարքունիքի մարզ) և Ծաղկաձորից (Կոտայքի մարզ)[1]։
Էկոլոգիա
Ապրում են մարգագետիններում, անտառի վերին եզրերի տափաստանացած հատվածներում՝ 2000-2300 մ ծովի մակարդակից բարձր։ Հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը տալիս են մեկ սերունդ։ Երկրորդ-երրորդ հասակի թրթուրները մրջյունների միջոցով տեղափոխվում են մրջնանոց, որտեղ էլ ձմեռում են։ Ուտելով մրջյունների թրթուրներին և հարսնյակներին՝ ձմեռումից հետո ավարտում են սնվելը։ Հարսնյակավորվում են մրջնանոցում[1]։
Պահպանություն
Ընդհատված արեալով, ոչ բարձր թվաքանակով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Տեսակը ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում համեմատաբար բարվոք վիճակում գտնվող, սակայն կարող է հայտնվել վտանգված տեսակների թվում կարգավիճակով և Բեռնի կոնվենցիայի Հավելված երկուսում։
Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։
Վտանգման հիմնական գուծոններն են հանդիսանում հողերի հերկումը, կերաբույսի ծաղկման շրջանում իրականացվող խոտհունձը, անասունների գերարածեցումը, ինքնաթիռներով անտառային տարածքների թունաքիմիկատներով մշակումը։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մթնշաղային կապտաթիթեռ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մթնշաղային կապտաթիթեռ» հոդվածին։ |
|