Միաեղջյուր

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միաեղջյուր (այլ կիրառումներ)
Դոմենիկինո. Կույսը միաեղջյուրի հետ (որմնանկարի հատված, 1602)
Ռաֆայել. Կինը միաեղջյուրի հետ
Այծքաղ օրիքս
Միաեղջյուրի պատկերը Ամբերդինյան բեստիարիայում, XII դար

Միաեղջյուր, առասպելական արարած, խորհրդանշում է ողջախոհություն, լայն իմաստով՝ նաև հոգեկան մաքրությունը։ Նրան պատկերում են ճակատի հատվածում մեկ եղջյուր ունեցող ձիու տեսքով։

Խորհրդանիշ

Միջնադարյան հերալդիկայում և արվեստում միաեղջյուրի կերպարը հաճախ է հանդիպում։ Այս առասպելական կենդանին խորհրդանշել է զգուշություն, շրջահայացություն, խոհեմություն, ամբասիրություն, մաքրություն, խստություն, դաժանություն։ Շատերը հավատացել են նրա գոյությանը։ Նույնիսկ առասպել է ծագել, թե որսորդը երբեք չի կարող որսալ միաեղջյուրին և որ նրան կարող է նվաճել միայն Անաղարտ Կույսը։ Քրիստոնեական ստեղծագործություններում միաեղջյուրին հիշատակել են որպես Ավետիս և Կույսից ծնված Քրիստոսի մարմնավորում։ Միջնադարում միաեղջյուրը համարվել է Մարիամ Աստվածածնի, սուրբ Հուստինիանոս Պադուացու և սուրբ Հուստիանոս Անտիոքցու խորհրդանիշ[1]։

Նկարագրությունն ու սիմվոլիկան

Անտիկ հեղինակների մոտ

Միաեղջյուրների ամենահին պատկերներն ավելի քան 4 հազար տարեկան են։ Գտնվել են Հնդկաստանում։ Հետագայում սկսեցին հայտնվել նաև Արևմտյան Ասիայում։ Հին Հունաստանում ու Հին Հռոմում գոյություն ունեցող կենդանիներ էին համարվում։ Միաեղջյուրի պատկերները, որոնք հանդիպում են հին եգիպտական հուշարձաններում ու աֆրիկական ժայռերում, իրենցից ներկայացնում են ուղիղ եղջյուրներով այծքաղներ։

Գիտահանրամատչելի գրականությունում

  • Օդել Շեպարդ «Ուսուցում միաեղջյուրների մասին» (1930)
  • Ռիչարդ Էթինդաուզեն «Միաեղջյուր» (1950)
  • Ռոբերտ Ռիդիգեր Բիր «Միաեղջյուր. միֆ և իրականություն» (1972)
  • Յուրգեն Էյնհորն «Միաեղջյուրի հոգին» (1976)
  • Մարգարետ Ֆրիման «Միաեղջյուրի պատկերմամբ գոբելեններ» (1976)
  • Փիթեր Բիգլ «Վերջին միաեղջյուրը» (1982)

Տես նաև

  • Ինդրիկ, մտացածին կենդանի սլավոնական միֆոլոգիայում
  • Նարվալ, կամ ծովային միաեղջյուր՝ հենց նրա ժանիքին էին միջին դարերում անվանում «միաեղջյուրի եղջյուր»
  • Էլասմոտերիումներ, սառցային դարաշրջանի «միաեղջյուր», որը հավանաբար, ապրել է հին ժամանակներում[2]
  • Անտեսանելի վարդագույն միաեղջյուր
  • Ցիլին, միաեղջյուրի չինական տարբերակը
  • Կիրին, միաեղջյուրի ճապոնական տարբերակը։

Ծանոթագրություններ

  1. Георгий Вилинбахов, Михаил Медведев. Геральдический альбом. Лист 2 (рус.) // Вокруг света : журнал. — 1990. — 1 апреля (№ 4 (2595)).
  2. Известия Всесоюзного географического общества, Том 77, Выпуски 1-2, — М: Изд-ие Общества, 1945, С. 75

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միաեղջյուր» հոդվածին։