Միացյալ հայրենիք կուսակցություն
Միացյալ հայրենիք կուսակցություն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Միացյալ հայրենիք կուսակցություն, հայկական քաղաքական կուսակցություն։ Այն հիմնադրվել է 2021 թվականի ապրիլի 23-ին և ներկայումս գլխավորում է տնտեսագետ Մհեր Տերտերյանը[1][2]։
Պատմություն
Կուսակցությունը հիմնադրվել է 2020-2021 թվականներին Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ և չունի որևէ քաղաքական ներկայացուցչություն Ազգային ժողովում։ Ներկայումս կուսակցությունը գործում է որպես արտախորհրդարանական ուժ։
Կուսակցությունը հաստատել է 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը, ինչպես նաև հայտարարել է, որ դեմ է որևէ քաղաքական դաշինքի ստեղծմանը[3]։ Թեկնածուների ցուցակը գլխավորել է Լուսինե Ավագյանը։ Ընտրությունների արդյունքում կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների ընդամենը 0,08 տոկոսը՝ չստանալով ոչ մի տեղ Ազգային ժողովում։
Գաղափարախոսություն
Կուսակցությունը սատարում է Հայաստանի զինված ուժերի ամրապնդմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, առողջապահության բարելավմանը և Ռուսաստանի հետ սերտ համագործակցության պահպանմանը[4][5][6][7]։
Ընտրական հաշվետվություն
Պառլամենտական ընտրություններ
Ընտրություն | Գլխավոր | Ձայներ | % | Տեղեր | +/– | Դիրք | Կառավարություն |
---|---|---|---|---|---|---|---|
2021 | Մհեր Տերտերյան | 964 | 0.08 | 0 / 107 |
0 | 23-րդ | արտախորհրդարանական |
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ ««Երբ թշնամին Զանգեզուրով է սպառնում, չենք կարող առողջ հարաբերություններ ձեւավորել»․ Մհեր Տերտերյան | Առավոտ - Լուրեր Հայաստանից».
- ↑ ««Ներկաներից եւ նախկիններից որեւէ ուժ չկա մեր աշխատանքում, որեւէ մեկից չենք ֆինանսավորվում»․ Կարեն Կարապետյանի նախկին խորհրդական | Առավոտ - Լուրեր Հայաստանից».
- ↑ ««Ազգին էշի տեղ դնող քաղաքական գործիչները պետք է արձակուրդ վերցնեն»․ Մհեր Տերտերյան | Առավոտ - Լուրեր Հայաստանից».
- ↑ Fahradyan, Paylak. «Ռազմարդյունաբերությունը Հայաստանում մեծ պոտենցիալ ունի. Մհեր Տերտերյան (տեսանյութ)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Մեզ համար կարևոր է, որ այս ծմակի մեջ լույս ծագի ազգի համար. «Միասնական Հայրենիք»...». A1Plus.
- ↑ ««Նախկինի ու ներկայի միջեւ ազգը կընտրի ապագան». Մհեր Տերտերյան | Առավոտ - Լուրեր Հայաստանից».
- ↑ ««Ազգի հետ առանց պոպուլիզմի խոսելու համար որեւէ մեկի «դաբրոյի» կարիքը չունենք»․ Մհեր Տերտերյանը կուսակցություն է հիմնում | Առավոտ - Լուրեր Հայաստանից».