Միա Ֆերրոու
Միա Ֆերրոու անգլ.՝ Mia Farrow | |||||
---|---|---|---|---|---|
Միա Ֆերրոու, 2012 թվական | |||||
Ծնվել է | փետրվարի 9, 1945[1][1][2][…] (79 տարեկան) | ||||
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] | ||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||
Կրոն | կաթոլիկություն | ||||
Այլ անուն(ներ) | Մարիա դե Լուրդես Վիլերս Ֆերրոու Maria de Lourdes Villiers Farrow | ||||
Մասնագիտություն | դերասանուհի | ||||
Աշխատավայր | ՅՈՒՆԻՍԵՖ | ||||
Ակտիվ շրջան | 1959-այժմ | ||||
Ընտրանի | «Պեյտոն Պլեյս», «Արթուրը և մինիպուտները» | ||||
Ծնողներ | հայր՝ John Farrow?[4], մայր՝ Մորին Օ'Սալիվան[4] | ||||
Ամուսին(ներ) | Ֆրենկ Սինատրա (1966-1968 թվականներ), Անդրե Պրևին (1970-1979 թվականներ) | ||||
Համատեղ ապրող(ներ) | Վուդի Ալեն (1980-1992 թվականներ) | ||||
Երեխա(ներ) | Մեթյու, Սաշա, Ֆլեթչեր (Անդրե Պրևանից) Սուն Ի (կորեուհի) Մոզես և Դիլան (Կորեացիներ) Իսայա (աֆրիկացի) Թադեուս (հինդուս) Գեբրիել Տեմ Կելի Շի Ֆրենկի Մին (վիետնամուհի) | ||||
Պարգևներ և մրցանակներ | |||||
Անդամություն | SAG-AFTRA և ԱՄՆ Սցենարիստների Գիլդիա | ||||
miafarrow.org | |||||
|
Միա Ֆերրոու (անգլ.՝ Mia Farrow), ծնված՝ Մարիա դե Լուրդես Վիլերս Ֆերրոու (անգլ.՝ Maria de Lourdes Villiers Farrow), փետրվարի 9, 1945[1][1][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկյան դերասանուհի։ Նա բազմաթիվ դերեր է խաղացել Վուդի Ալենի ֆիլմերում, ով նրան անվանում էր իր մուսան և հաճախ իր սցենարները գրում էր հատուկ նրա համար։
Նաև հայտնի է որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան։ Նա ներգրավված է Դարֆուրում (Սուդան), Չադում և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում հումանիտար գործողություններին։ 2008 թվականին «Time» ամսագիրը նրան անվանում է աշխարհի առավել ազդեցիկ մարդկանցից մեկը[5]։
Կենսագրություն
Մարիա դե Լուրդես Վիլերս Ֆերրոուն ծնվել է 1945 թվականի փետրվարի 9-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա, դերասանուհի Մորին Օ’ Սալիվանի և սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր Ջոն Ֆերրոուի ընտանիքում։ Մայրական կողմից ունի իռլանդական արմատներ։ Նրա կնքամայրը հանրահայտ հոլիվուդյան թղթակցուհի Լուելա Պարսոնսն է, իսկ կնքահայրը՝ ռեժիսոր Ջորջ Կյուկորը։
Նա ունի երեք քույր՝ դերասանուհի և մոդել Ստեֆանի Ֆերրոու (ծնվել է 1949 թվականին), ռեժիսոր Պրյուդենս Ֆերրոու (ծնվել է 1948 թվականին) և դերասանուհի Տիսա Ֆերրոու (ծնվել է 1951 թվականին) և երեք եղբայր՝ Մայքլ Նամյեն Ֆերրոու (1939—1958 թվականներ), մահացել է ինքնաթիռի աղետից 19 տարեկան հասակում, Պատրիկ Ջոզեֆ Ֆերրոու (1942—2009 թվականներ), քանդակագործ, ինքնասպան է եղել 2009 թվականին և Ջոն Չառլզ Ֆերրոու (ծնվել է 1946 թվականին)։
Ֆերոուն մեծացել է Բևեռլի Հիլզում, Կալիֆորնիա, որտեղ ներկայացումներ էր տալիս տուրիստական ավտոբուսների համար[6]։ Երկու տարեկան հասակում նա նորամուտն է նշում կինոյում, կարճամետրաժ ֆիլմում՝ «Անսովոր զբաղմունքներ» (1947 թվական)[7]։
Երբ նա ինը տարեկան էր, հիվանդանում է պոլիոմելիտով Լոս Անջելեսում հիվանդության բռնկման ժամանակ, որի ընթացքում հիվանդացան մոտ 500 մարդ[8]։ Նա երեք շաբաթով տեղավորվում է մեկուսարան[9] և հետագայում նշում է, որ դա «վերջ է դնում իմ մանկությանը»[6]։
Ընտանիքը կրոնապաշտ էր։ Բոլոր երեխաները կրթություն ստանում էին փակ կաթոլիկական գիշերօթիկ դպրոցներում։
Ավարտել է դրամատիկական արվեստի դասընթացներ Լոս Անջելեսում։
Կարիերա
Մարիա դե Լուրդեսը իրեն վերցնում է «Միա» կեղծանունը, որի տակ էլ ապրում է իր ամբողջ կյանքը և սկսում է հայտնվել բրոդվեյան բեմադրություններում։ Նրա տիպային առանձնահատկությունները՝ նիհարությունը, պատանեկան կոպտությունը, հսկայական փայլուն աչքերը, դառնում են 1960-ական թվականների նորաձևության համար կատարյալ։
Ֆերրոուն հայտնի է դառնում «Պեյտոն Պլեյս» («Peyton Place», 1964—1966 թվականներ) սերիալում խաղացած դերով։ Ֆերոուն լքում է սերիալը 1966 թվականին, Ֆրենկ Սինատրայի պնդմամբ, ում հետ նա ամուսնանում է 1966 թվականի հուլիսի 19-ին[10][11]։ Դերասանական կարիերայից առաջ Ֆերոուն երկար տարիների ընթացքում աշխատում էր որպես նորաձևության մոդել[12]։ Դերասանուհուն հանրաճանաչությունը գալիս է 1968 թվականին, երբ թողարկվում է նրա մասնակցությամբ առաջին նշանակալից ֆիլմը՝ «Ռոզմարիի երեխան» («Rosemary’s Baby»), ռեժիսոր Ռոման Պոլանսկի, սատանայի տղայի ծննդյան մասին պատմող միստիկական պատմություն, որը անվանակարգվում է «BAFTA» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների՝ «Լավագույն կանացի դերակատարման» համար։ Ֆիլմը մինչ այժմ համարվում է սարսափ ոճի դասական ֆիլմ։ 1968 թվականին Ֆերոուն նկարահանվում է «Գաղտնի արարողություն» («Secret Ceremony») ֆիլմում՝ Էլիզաբեթ Թեյլորի և Ռոբերտ Միտչեմի հետ։ Ֆերրոուն սկսում է ակտիվորեն նկարահանվել կինոյում՝ «Ջոն և Մերի» («John and Mary», 1969 թվական), «Մեծն Գեթսբին» («The Great Gatsby», 1974 թվական), «Հարսանիք» («A Wedding», 1978 թվական), «Մահ Նեղոսի վրա» («Death on the Nile», 1978 թվական) և «Փոթորիկ» («Hurricane», 1979 թվական), զուգահեռաբար աշխատելով Արքայական Շեքսպիրյան ընկերությունում, ելույթ ունենալով Չեխովի, Գորկու, Շեքսպիրի պիեսներում, լինելով առաջին ամերիկացի դերասանուհին։
1982 թվականին Ֆերոուն հանդիպում է Վուդի Ալենի հետ, «Սիրային կատակերգություն ամառային գիշերը» («A Midsummer Night’s Sex Comedy») ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Ի դեմս Ֆիայի, ռեժիսորը հայտնաբերում է նոր ստեղծագործական մուսա, ով ոգեշնչում է նրան «Հաննա և նրա քույրերը» («Hannah and Her Sisters», 1986 թվական), «Սեպտեմբեր» («September», 1987 թվական), «Ուրիշ կին» («Another Woman», 1988 թվական), «Հանցագործություն և զանցանքներ» («Crimes and Misdemeanors», 1989 թվական), «Էլիս» («Alice», 1990 թվական), «Ամուսիններ և կանայք» («Husbands and Wives», 1992 թվական) ֆիլմերի նկարահանումներին։ Սակայն նրանց ստեղծագործական զույգի բարձրագույն նվաճումը դառնում են «Զելիգ» («Zelig», 1983 թվական) վիթխարի կինոմիստիֆակացիան և 1930-ական թվականների «Կահիրեի ծիրանագույն վարդը» («The Purple Rose of Cairo», 1986 թվական) ֆիլմի ծաղրերգությունը։ Այդ միությունը ընդհատվում է 1992 թվականին, այն բանից հետո, երբ Ֆերոուն իմանում է Ալենի սիրային կապի մասին իր որդեգրած դստեր հետ։
Վուդի Ալենի հետ միասին Ֆերոուն, ընդհանուր առմամբ, նկարահանվում է 13 ֆիլմում։
Վերջին տասնամյակում Ֆերոուն հազվադեպ է հայտնվում մեծ էկրանին։ Սակայն 2006 թվականին նրան կարելի է հանդիպել հանրահայտ միստիկ, սարսափ «Օմեն» («The Omen») ֆիլմի հաջողակ ռեմեյկում։ Բացի այդ, 2006 թվականի վերջին թողարկվում է Լյուկ Բեսոնի «Արթուրը և մինիպուտները» («Arthur et les Minimoys / Arthur and the Invisibles / Arthur and the Minimoys») հեքիաթը, որտեղ Միա Ֆերոուն խաղում է գլխավոր դերերից մեկը։
2014 թվականի սեպտեմբերին Ֆերոուն վերադառնում է Բրոդվեյ, «Սիրային նամակներ» ներկայացման մեջ։ Ներկայացումը դրականորեն է ընդունվում քննադատների կողմից[13]։
Ֆերոուն նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում և արժանացել բազմաթիվ մրցանակների, այդ թվում «Ոսկե Գլոբուս» մրցանակի (1965 թվական), այդ նույն մրցանակի յոթ անվանակարգում և երեք անվանակարգում BAFTA մրցանակի, «Լավագույն դերասանուհի» մրցանակի Սան Սեբաստիանի Միջազգային կինոփառատոնում[14]։
Անձնական կյանք
Ամուսնություն Սինատրայի հետ
Նրան առաջին փառքը բերում է ոչ թե դերասանական տաղանդը, այլ ամուսնությունը Ֆրենկ Սինատրայի հետ։
Միան 21 տարեկան էր (1966 թվական), երբ նա ամուսնանում է հիսունամյա երգչի հետ, հազարավոր ամերիկուհիների կուռք Ֆրենկ Սինատրայի հետ։ Նրանց ամուսնությունը փլուզվում է 1968 թվականին։
Քառասուն տարի անց նա հիշում է.
«Անկասկած, նա ամենագրավիչ տղամարդն էր, ում ես ճանաչում էի։ Ոչ մի կին չի կարող անդրդվելի մնալ նրա առջև, սիրո առջև, որով ճառագում էին նրա կապույտ աչքերը» - Հիշում է Միա Ֆերրոուն
|
Այցելություն Աշրամ
1968 թվականի փետրվարին Ֆերոուն ճանապարհորդում էր Հնդկաստանում, որտեղ նա տարվա մեծ մասը անց է կացնում աշրամում, Մահարաշի Մահեշ Յոգաում, Ռիշիկեշ, Ուտարակհանդ, ուսումնասիրելով տրանսցենդենտալ մեդիտացիա[15]։ Նրա այցելությունը ուշադրության է արժանանում միջազգային լրատվամիջոցների կողմից նրանում «Բիթլզ»-ի բոլոր չորս անդամների, Դոնովանի և Մայք Լավի, ինչպես նաև նրա քույր Պրուդենս Ֆերոուի, ով ոգեշնչում է Ջոն Լենոնին, որպեսզի նա գրի «Սիրելի Պրուդենս» երգը, մասնակցությամբ[16][17]
Ամուսնություն Անդրե Պրևինի հետ
1970 թվականին 25-ամյա Միան ամուսնանում է 41-ամյա երաժիշտ, խմբավար Անդրե Պրևինի հետ, ով ծնվել էր Գերմանիայում, Ռուսաստանից գաղթած հրեաների ընտանիքում։ Այդ ամուսնությունում նա ունենում է երեք որդի՝ Մեթյու և Սաշա զույգերը (1970 թվական փետրվարի 26) և Ֆլեթչեր (1974 թվական մարտի 14)։ Բացի այդ, Միան և Անդրեն որդեգրում են երեք աղջիկ՝ վիետնամուհիներ Լարկ Սոնգին (որդեգրած 1973 թվականին, 1973-2008 թվականներ) և Սամեր Սոնգին (որդեգրած 1976 թվականին, ծնված 1974 թվականի հոկտեմբերի 6-ին) և կորեուհի Սուն Ի-ին (որդեգրած 1978 թվականին, ծնված 1972 թվականի հոկտեմբերի 8-ին)։ 1979 թվականին ամուսնությունը ավարտվում է բաժանումով, որից հետո բոլոր հարազատ և որդեգրած երեխաները մնում են Միայի մոտ։
1979 թվականին «Փոթորիկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ բուռն սիրավեպ է ծագում Միայի և շվեդացի կինոօպերատոր Սվեն Նյուկվիստի միջև։ Միան լքում է Պրևինին և վեց երեխաների հետ միասին վերադառնում է Ամերիկա։
Հարաբերություններ Վուդի Ալենի հետ
1980 թվականին նա սկսում է հանդիպել Վուդի Ալենի հետ, որից 1987 թվականին ունենում է Սաթչել որդուն (հետագայում է փոխում է անունը Ռոնանա)։ Ռոնան Ֆերոուն՝ Միա Ֆերոուի և Վուդի Ալենի միակ ընդհանուր որդին[18], ընդգրկվել է մինչև 30 տարեկանների աշխարհի ամենահաջողակ մարդկանց ցուցակի մեջ, կազմված «Forbes» ամսագրի կողմից։ Ռոնանը զբաղեցնում է ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Հիլարի Քլինթոնի երիտասարդության հարցերով հատուկ խորհրդականի պաշտոնը։ 2011 թվականին նա արժանացել է աշխարհի ամենահեղինակավոր կրթաթոշակներից մեկին՝ Ռոդսի կրթաթոշակին, հանձնվող Օքսֆորդի համալսարանի կողմից[19]։ 2013 թվականի հոկտեմբերին Միա Ֆերոուն «Vanity Fair» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռոնանը կարող է լինել Ֆրենկ Սինատրայի որդին, ում հետ նա շարունակել էր հանդիպել բաժանումից հետո[20]։
Բացի այդ, Միան և Վուդին որդեգրել են կորեացի տղա Մոզեսին (որդեգրած 1980 թվականին, ծնված 1978 թվականի հունվարի 27-ին) և աղջիկ Դիլանին (որդեգրած 1986 թվականին, ծնված 1985 թվականի հուլիսի 11-ին)[21]։ 1992 թվականին Ֆերոուի և Ալենի հարաբերությունները ավարտվում են սկանդալով, այն բանից հետո, երբ նա հայտնաբերում է Վուդի Ալենի կողմից նկարահանած որդեգիր դուստր Սուն Իի մերկ լուսնկարները։ Բացի այդ, նա մեղադրում է Ալենին իրենց որդեգիր անչափահաս դստեր Դիլանի բռնաբարության մեջ, սակայն դատախազը գործը չի քննարկում, չնայած հետագայում՝ թոշակի անցնելուց հետո հայտարարում է, որ Վուդի Ալենին հարկ էր ուղարկել բանտ։ 1997 թվականին Վուդի Ալենը պաշտոնական ամուսնություն է գրանցում Սուն Ի-ի հետ։ Ֆերոուն մի քանի հարցազրույցներում կատարվածը անվանում է «ողբերգություն», բայց ավելացնում է, որ «հնարավոր է, Սունի՝ որպես կորեուհի աղջկա համար դա պատճառ չէ քննադատված լինելու համար»։
Ալենի հետ հարաբերությունների խզումից հետո Միա Ֆերոուն, ինքնուրույն, 1992-1995 թվականներին որդեգրում է ևս երեք տղայի՝ Իսայաին (ծնված 1992 թվականին) (ունի աֆրիկական ծագում), Թադեուսին (հինդուս) և Գեբրիելին (1988 թվական) և երեք աղջիկների՝ Տեմ (1981-2000 թվականներ), մահացել է սրտի անբավարարությունից, Կելի Շի և Ֆրենկի Մին (1989 թվական) (վիետնամուհի)։
1997 թվականին դերասանուհին գրում է «Ինչը շրջագայում է» հուշագրությունը, հրատարակված «Random House» հրատարակչության կողմից։
Ֆիլմագրություն
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1959 | Ջոն Պոլ Ջոնս | John Paul Jones | դրվագ |
1964 | Հրանոթները Բատասիայի մոտ | Guns at Batasi | Կարեն Էրիկսոն |
1964-1965 | Պեյտոն Պլեյս | Peyton Place | Էլիսոն Մակինզի |
1967 | Ջոննի Բելինդա | Johnny Belinda | Բելինդա ՄակԴոնալդ |
1968 | Դենդին իժանոցում | A Dandy in Aspic | Քերոլայն |
1968 | Ռոզմարիի երեխան | Rosemary’s Baby | Ռոզմարի Վուդհաուզ |
1968 | Գաղտնի արարողություն | Secret Ceremony | Չենչի |
1969 | Ջոն և Մերի | John and Mary | Մերի |
1971 | Կույր ահաբեկչություն | See No Evil / Blind Terror | Սառա |
1971 | Հաջողություն, Ռադջետի Էնն | Goodbye, Raggedy Ann | Բրուկ |
1971 | Բժիշկ Պոպոլ | Docteur Popaul / Dr. Popaul / High Heels / Play Now, Pay Later / Scoundrel in White | Քրիստին Դյուպոն |
1972 | Հետքերով | Follow Me! / The Public Eye | Բելինդա |
1974 | Մեծն Գեթսբի | The Great Gatsby | Դեյզի Բյուկենեն |
1976 | Պիտեր Պեն | Peter Pan | Պիտեր Պեն |
1977 | Փակ շրջան | Full Circle | Ջուլիա Լոֆտինգ |
1978 | Հարսանիք | A Wedding | Էլիզաբեթ |
1978 | Ձնաբուք | Avalanche | Քերոլայն Բրեյս |
1978 | Մահ Նեղոսի վրա | Death on the Nile | Ժակլին դե Բեյֆոր |
1979 | Փոթորիկ | Hurricane | Շառլոտա Բրուքներ |
1982 | Սառա | Sarah / The Seventh Match | պատմող |
1982 | Սիրային կատակերգություն ամառային գիշերը | A Midsummer Night’s Sex Comedy | Արիել |
1982 | Վերջին միաեղջյուրը | The Last Unicorn (անիմացիա) | Միաեղջյուր/Ամալֆի |
1983 | Զելիգ | Zelig | Բժիշկ Էյդորա Նեսբիտ Ֆլեթչեր |
1984 | Բրոդվեյ Դենի Ռոուզ | Թինա Վիտալե | |
1984 | Սուպերաղջիկը | Supergirl | Ալյուրա |
1985 | Կահիրեի ծիրանագույն վարդը | The Purple Rose of Cairo | Չեչիլիա |
1986 | Հաննան և նրա քույրերը | Hannah and Her Sisters | Հաննա |
1987 | Ռադիոյի օրերը | Radio Days | Սալլի Ուայթ |
1987 | Սեպտեմբեր | September | Լեյն |
1988 | Ուրիշ կին | Another Woman | Հոուպ |
1989 | Նյու Յորքյան պատմություններ, «Նոր Էդիպ» նովելա | New York Stories։ Oedipus Wreks | Լայզա |
1989 | Հանցագործություններ և զանցանքներ | Crimes and Misdemeanors | Հոլի Ռիդ |
1990 | Էլիս | Alice | Էլիս Թեյթ |
1990-1991 | Շատ վաղուց, հեռավոր երկրում | Long Ago and Far Away | պատմող |
1992 | Ստվերներ և մառախուղ | Shadows and Fog | Իրմի |
1992 | Ամուսիններ և կանայք | Husbands and Wives | Ջուդի Ռոտ |
1994 | Լեռան այրիները | Widows' Peak | Քեթրին Օ’Հարա/Կլենսի |
1995 | Մայամիի ռապսոդիա | Miami Rhapsody | Նինա Մարկուս |
1995 | Անխոհեմը | Reckless | Ռեյչել |
1996 | Անջելա Մունի | Angela Mooney | Անջելա Մունի |
1997 | Անգլուխ ձիավորը (անիմացիա) | Redux Riding Hood | Դորիս/Միսիս Վուլֆ |
1998 | Կեսգիշերային հրաշք | Miracle at Midnight | Դորիս Կոստեր |
1999 | Արագ վերադարձ | Coming Soon | Ջուդի Հոթսել |
1999 | Մի մոռացիր ինձ | Forget Me Never | Դայան Մակգոուին |
1999-2005 | Երրորդ հերթափոխ | Third Watch | Մոնա Միտչել |
2001 | Կանացի գործ | A Girl Thing | Բեթթի Մակարտնի |
2002 | Թիրախ | A Girl Thing | Աննա Սիմոնս |
2002 | Զոյայի գաղտնի կյանքը | The Secret Life of Zoey | Մարսիա Կարտեր |
2004 | Սամանթա. Ամերիկյան աղջնակի արձակուրդները | Samantha։ An American Girl Holiday | Գրանդմերի Էդվարդս |
2006 | Նախկին սիրեկան | The Ex / Fast Track | Ամելիա Կովալսկի |
2006 | Արթուրը և մինիպուտները | Arthur et les Minimoys / Arthur and the Invisibles / Arthur and the Minimoys | Արթուրի տատիկը |
2006 | Օմեն | The Omen | Տիկին Բեյլոկ |
2008 | Վերափաթաթում | Be Kind Rewind | Տիկին Ֆալևիչ |
2008 | Ռոման Պոլանսկի. Փնտրելի և ցանկալի (վավերագրական) | Roman Polanski։ Wanted and Desired | |
2009 | Արթուրը և Ուրդալակի վրեժը | Arthur et la vengeance de Maltazard / Arthur and the Revenge of Maltazard | Արթուրի տատիկը |
2010 | Արթուրը և երկու աշխարհների պատերազմը | Arthur et la guerre des deux mondes / Arthur and the Two Worlds War | Արթուրի տատիկը |
Մրցանակներ և անվանակարգումներ
Մրցանակներ | ||||
---|---|---|---|---|
Թվական | Արդյունք | Մրցանակ | Անվանակարգում | Ֆիլմ |
1965 | Հաղթանակ | Ոսկե Գլոբուս | Ամենախոստումնալից նորեկը կանանց շրջանում | |
1969 | Առաջադրված | Ոսկե Գլոբուս | Լավագույն կանացի դերակատարում (դրամա) | Ռոզմարիի երեխան |
1970 | Առաջադրված | BAFTA | Լավագույն կանացի դերակատարում | Ջոն և Մերի |
1970 | Առաջադրված | Ոսկե Գլոբուս | Լավագույն կանացի դերակատարում (կատակերգություն կամ մյուզիքլ) | Ջոն և Մերի |
1972 | Հաղթանակ | Սան Սեբաստիան | Սան Սեբաստիանի մրցանակ կանացի լավագույն դերակատարման համար | Հետքերով |
1983 | Առաջադրված | Ոսկե ազնվամորի | Վատագույն կանացի դերակատարում | Սիրային կատակերգություն ամառային գիշերը |
1985 | Առաջադրված | Ոսկե Գլոբուս | Լավագույն կանացի դերակատարում (կատակերգություն կամ մյուզիքլ) | Բրոդվեյ Դենի Ռոուզ |
1986 | Առաջադրված | Սատուռն | Լավագույն դերասանուհի | Կահիրեի ծիրանագույն վարդը |
1986 | Առաջադրված | BAFTA | Լավագույն կանացի դերակատարում | Կահիրեի ծիրանագույն վարդը |
1986 | Առաջադրված | Ոսկե Գլոբուս | Լավագույն կանացի դերակատարում (կատակերգություն կամ մյուզիքլ) | Կահիրեի ծիրանագույն վարդը |
1987 | Առաջադրված | BAFTA | Լավագույն կանացի դերակատարում | Հաննան և նրա քույրերը |
1991 | Առաջադրված | Ոսկե Գլոբուս | Լավագույն կանացի դերակատարում (կատակերգություն կամ մյուզիքլ) | Էլիս |
2000 | Առաջադրված | Ոսկե Գլոբուս | Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Մի մոռացիր ինձ |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Blumberg N. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.wa-wd.com/n/farrowmi.htm
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Lundy D. R. The Peerage
- ↑ Rusesabagina, Paul (2008 թ․ մայիսի 12). «Heroes & Pioneers: Mia Farrow». time.com (անգլերեն). Վերցված է 26.8.2015-ին.
- ↑ 6,0 6,1 Wood, Gaby (2006 թ․ հունվարի 29). «'I've always had a sense of the unworthiness of myself'». The Observer. London, UK: The Guardian. Վերցված է 2010 թ․ մայիսի 15-ին. «This seems more than a little harsh, and I ask Farrow whether she thinks she would have felt less guilty about things if she had not been brought up a Catholic.»
- ↑ Su Holmes; Diane Negra (2011 թ․ մարտի 17). In the Limelight and Under the Microscope: Forms and Functions of Female Celebrity. Continuum. էջեր 239–. ISBN 978-0-8264-3855-3. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Polio Strikes Los Angeles». The West Australian. Perth: National Library of Australia. 1954 թ․ օգոստոսի 14. էջ 4. Վերցված է 2012 թ․ մարտի 3-ին.
- ↑ Wadler, Joyce (2000 թ․ սեպտեմբերի 26). «PUBLIC LIVES; Older, Wiser and Still Reaching Out to Help». date=սեպտեմբերի 26, 2000. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
{cite news}
: Missing pipe in:|newspaper=
(օգնություն) - ↑ Newcomb, Horace, ed. (2004). Encyclopedia of Television, Volume 1. Taylor & Francis. էջ 1755. ISBN 1-579-58411-X.
- ↑ Toth, Emily (1981). Inside Peyton Place: The Life of Grace Metalious. Doubleday Publishing. էջ 357. ISBN 0-385-15950-1.
- ↑ Hall, Anni (2011 թ․ հոկտեմբերի 25). «Beauty icon: Mia Farrow». Vogue.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Sheward, David (2014 թ․ սեպտեմբերի 19). «Review Roundup: 'Love Letters'». NewYork.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Mia Farrow – Awards, imdb.com; accessed November 21, 2014.
- ↑ Kaiser, Charles (2012). 1968 in America: Music, Politics, Chaos, Counterculture, and the Shaping of a Generation. Grove Press. էջ 212. ISBN 0-802-19324-2.
- ↑ Warner, Jay (2004). On this Day in Music History. Hal Leonard Corporation. էջ 52. ISBN 1-617-74379-8.
- ↑ Lee, Laura (1999). The Name's Familiar: Mr. Leotard, Barbie, and Chef Boyardee. Pelican Publishing. էջ 89. ISBN 1-455-60918-8.
- ↑ «Сын Вуди Аллена поздравил режиссера». RU NY web. 20 июня 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Самые успешные люди в возрасте до 30 лет по версии журнала Forbes». ИТАР-ТАСС. 20 декабря 2011 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Миа Фэрроу призналась, что отцом её сына может быть Фрэнк Синатра, а не Вуди Аллен». ИТАР-ТАСС. 3 октября 2013. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Mia Farrow biography
Աղբյուրներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միա Ֆերրոու» հոդվածին։ |
|