Միլան Շկոդա

Միլան Շկոդա
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 16, 1986(1986-01-16)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Պրահա, Չեխոսլովակիա
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Միլան Շկոդա (չեխ․՝ Milan Škoda, հունվարի 16, 1986(1986-01-16)[1][2], Պրահա, Չեխոսլովակիա), չեխ ֆուտբոլիստ, հարձակվող։ Կարող է հանդես գալ նաև որպես կենտրոնական պաշտպան։ Հանդես է գալիս չեխական «Սլավիա» ֆուտբոլային ակումբի և Չեխիայի հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա

2012 թվականին Միլան Շկոդան պայմանագիր է կնքել չեխական «Սլավիա» ֆուտբոլային ակումբի հետ։ 2012 թվականին թիմի ղեկը ստանձնեց Միրոսլավ Կոբեկը, ով Միլանին փորձարկեց կենտրոնական պաշտպանի դիրքում, որում նա հանդես էր եկել 2007 թվականին։

2014/15 մրցաշրջանի սկզբում թիմի մարզիչ դարձավ Միրոսլավ Բերանեկը, ով նրան նորից փորձեց հարձակվողի դիրքում։ Նա դարձավ 4 գոլի հեղինակ, և ճանաչվեց ամսվա լավագույն ֆուտբոլիստ[3]։ 2014 թվականի դեկտեմբերի 19-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2017 թվականը[4]։

Մրցաշրջանի վերջում թիմը գրավեց 2-րդ հորիզոնականը[5]։

Միջազգային կարիերա

Միլան Շկոդան Չեխիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2015 թվականին կայացած Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով հօգուտ Իսլանդիայի հավաքականի։

Միջազգային գոլեր

Միջազգային գոլերը
No. Ամսաթիվ Վայր Գավաթ Մրցակից Արդյունք Հաշիվ Տեսակ
1 սեպտեմբերի 3, 2015 Դուսան Արենա, Պլզեն, Չեխիա 2 Ղազախստան Ղազախստան 1–1 2–1 Եվրո 2016, որակավորման փուլ
2 2–1
3 մայիսի 20, 2016 Կուֆստեին Արենա, Կուֆստեին, Ավստրիա 8 Մալթա Մալթա 2–0 6–0 Ընկերական
4 հունիսի 17, 2016 Գուիչարդ Արենա, Սենտ Էտիեն, Ֆրանսիա 10 Խորվաթիա Խորվաթիա 1–2 2-2 Եվրո 2016

Ձեռքբերումներ

  • Չեխիայի տարվա լավագույն ռմբարկու - 2014/15

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Շկոդա» հոդվածին։