Միլանի տաճար
Միլանի տաճար Duomo di Milano | |
---|---|
Միլանի տաճար | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար, տեսարժան վայր, տուրիստական վայր, եկեղեցի, ճարտարապետական անսամբլ և դուոմո |
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Միլան |
Տեղագրություն | Միլան, Իտալիա |
Հասցե | Piazza del Duomo, 20122 Milano (MI), Italia և Piazza Duomo[2] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Միլանի հռոմեական կաթոլիկ արքեպիսկոպոսություն |
Հիմնական ամսաթվերը | 1386 |
Կազմված է | Category:Interior of the Duomo (Milan)? և Category:Exterior of the Duomo (Milan)? |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[2] |
Նվիրված | Մարիամ Աստվածածնի ծնունդ |
Անվանված | Մարիամ Աստվածածնի ծնունդ |
Ճարտարապետ | Simone da Orsenigo? |
Ճարտարապետական ոճ | գոթական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1386 |
Կառուցման ավարտ | 1932[1] |
Հիմնադրված | 1386 |
92 | |
Երկարություն | 158.5 |
Լայնություն | 92 |
Նավի լայնություն | 16.75 |
Բարձրություն | 108,5 մետր |
Գմբեթ | 135 |
Շինանյութ | մարմար |
Duomo (Milan) Վիքիպահեստում | |
duomomilano.it/it/(իտալ.) |
Միլանի տաճար (իտալ.՝ Duomo di Milano), գոթական տաճար Միլանում։ Ունի 106.5 մետր բարձրություն և պատրաստ է տեղավորել 40 000 մարդու միաժամանակ։
Տեղադրություն
Միլանի գոթական տաճարը գտնվում է Լոմբարդիա շրջանի վարչական կենտրոնում և նվիրված է Սանտա Մարիա Նաշենտեին։ Այն Միլանի արքեպիկոպոսի նստավայրն է։
Նկարագրություն
Իր մեծությամբ 4-րդն է աշխարհում, իսկ Եվրոպայում` 3-րդը։ Միլանի տաճարը իր գոթական ոճով զիջում է միայն Սևիլյան տաճարին։ Տաճարն ունի բազմաթիվ մարմարյա սրածայր աշտարակներ, որոնք իրար են կցված հենարանների ցանցով։
Պատկերասրահ
Պատմություն
Տաճարը սկսել են կառուցել 1386 թվականին Անտոնիո դա Սալուցոյի նախաձեռնությամբ։ Մինչ ակտուալ աշխատանքի սկիզբը, 3 հիմանական շենքեր էին կառուցվել՝ Արքեպիսկոպոսի պալատը, Հասարակության պալատը և Սուրբ Ստեփանոսի կնունքի պալատը։ 1805 թվականի մայիսի 20-ին Նապոլեոն Բոնապարտը Կառլո Պելիչանիին հրամայեց ավարտել տաճարի շինարարությունը և վերջապես 1813 թվականին տաճարն արդեն ամբողջովին կառուցված էր։
Տաճարի կառուցման գաղափարը իտալացի Սիմոնե դե´ Օրսենիգոնինն է։ Տաճարը կառուցելիս Լեոնարդո դա Վինչիի և Դոնատո Բրամանտեի խորհրդով գոթական ոճը միահյուսվում է ժամանակի Ռենեսանսյան մշակույթի տարրերի հետ։
Կարծիք կա, որ տաճարի խորանի տակ պահվում է գամ, որը բերվել է Քրիստոսի խաչից։ Տաճարի ներսում գտնվում է Միլանի հովանավորուհու՝ «La Madonnina»-յի ոսկյա արձանը, որը տաճարի գլխավոր խորհրդանիշն է։
Ծանոթագրություններ
- ↑ La Facciata - Museo del Duomo
- ↑ 2,0 2,1 SIRBeC (իտալ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլանի տաճար» հոդվածին։ |
|