Միխայիլ Բերենս
Միխայիլ Բերենս | |
---|---|
![]() | |
հունվարի 16, 1879 - հունվարի 20, 1943 (64 տարեկան) | |
Ծննդավայր | Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Թունիս, Ֆրանսիա |
Գերեզման | Q110319468? |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Զորատեսակ | Ռուսական կայսրության նավատորմ |
Կոչում | rear admiral? |
Հրամանատարն էր | Boiki?, Lyogkiy?, Pobeditel?, Novik?, Petropavlovsk? և Wrangel's Fleet? |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, իխետուան, Siege of Port Arthur? և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
Կրթություն | Ծովային կադետական դպրոց |
Պարգևներ |
Միխայիլ Անդրեևիչ Բերենս (ռուս.՝ Михаил Андреевич Беренс. հունվարի 16, 1879, Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 20, 1943, Թունիս, Ֆրանսիա), ռուսական կայսերական նավատորմի և Սպիտակ նավատորմի բարձրաստիճան սպա Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ։
Կենսագրություն
Միխայիլ Բերենսը ծնվել է Վրաստանի Քութայիսի քաղաքում: 1898 թվականին ավարտել է ծովային կադետների կորպուսը։ Նրա հրամանատարությամբ Գիլյակ նավը աչքի է ընկել ապստամբած բոքսերներին Տակու ամրոցում ճնշելիս: 1904 թվականին Բերենսն ստացել է կապիտանի կոչում և ծառայության անցել Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի կազմում՝ Պորտ Արտուրում[1]։
Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ Բերենսը որպես կրտսեր սպա-նավիգատոր՝ ծառայել է «Սևաստոպոլ» ռազմանավում, իսկ Դեղին ծովի ճակատամարտից հետո դարձել է «Բոյկի» էսկադրային ականակրի հրամանատար-նավապետը[2]։ Ռուսական կողմի պարտությունից հետո Բերենսն իր նավով փախել է Ցինդաո և այնտեղ մնացել մինչև պատերազմի ավարտը։ 1906 թվականին նա միացել է Բալթյան նավատորմին, ծառայել որպես «Դիանա» հածանավի գործադիր սպա և այնուհետև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ղեկավարել է Նովիկ էսկադրային ականակիրը։ 1915 թվականի օգոստոսի 18-ին նրա անձնակազմը Ռիգայի ծոցում մարտի է բռնվել գերմանական երկու ռազմանավերի դեմ և մեկին խորտակել է, մյուսին էլ մեծ վնաս պատճառել։ Այդ սխրանքի համար նա պարգեւատրվել է ռուսական Սուրբ Գեորգի և ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանով։
1916 թվականին Բերենսը դարձել է Պետրոպավլովսկ ռազմանավի հրամանատար, 1917 թվականին՝ Ռուսաստանի Բալթյան նավատորմի շտաբի պետ։ Ռուսական հեղափոխությունից հետո Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը 1918 թվականին նրան պաշտոնանկ է արել։
1919 թվականի մարտին նա Պետրոգրադից փախել է Ֆինլանդիայով և միացել ծովակալ Կոլչակին, որը նրան շնորհել է դերծովակալի կոչում և վստահել Սպիտակ շարժման ռազմածովային ուժերի հրամանատարությունը Վլադիվոստոկում: 1920 թվականի հունվարի 31-ին Բերենսն իր հրամանատարության ներքո մնացած նավերն ու բազմաթիվ փախստականների տարել է Ճապոնական Ցուրուգա։ 1920 թվականի օգոստոսին նա հասել է Ղրիմ՝ Սևաստոպոլ և միացել գեներալ Վրանգելի հրամանատարությամբ գործող Հարավային Ռուսաստանի զինված ուժերին: 1920 թվականի սեպտեմբերին նշանակվել է Կերչի ամրոցի հրամանատար, միաժամանակ պարեկություն է կազնակերպել Ազովի և Սև ծովերում։ Սպիտակ շարժման տապաումից հետո Բերենսն իր ենթակայության տակ գտնվող ուժերը Վրանգելի նավատորմի հետ տարհանել է, հասցրել ֆրանսիական Թունիսի Բիզերտե նավահանգիստ[3]: Նա ղեկավարել է ռուսական վտարանդի նավատորմը 1921 թվականի հունվարից մինչև դրա զինաթափումը, որը տեղի է ունեցել 1924 թվականի հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի կողմից Խորհրդային Միության ճանաչելուց հետո։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/15/Tyulen%271921Bizerte.jpg/200px-Tyulen%271921Bizerte.jpg)
Մնալով Թունիսում՝ Միխայիլ Բերենսն աշխատել է գյուղատնտեսության ոլորտում, միաժամանակ ակտիվորեն մասնակցել նավատորմային միության տեղական վարչության աշխատանքներին։ Նա մահացել է 1943 թվականին Թունիսում և թաղվել Մեգրինի գերեզմանատանը։ 2001 թվականի ապրիլի 30-ին նրա աճյունը տեղափոխվել է Թունիսի Բորժել գերեզմանատուն։
Միխայիլի եղբայրը ՝ Եվգենի Բերենսը, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ծառայել է բոլշևիկյան գործին և դարձել խորհրդային նավատորմի հրամանատար։
Պարգևներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան ՝ սրերով և ժապավենով
- Սուրբ Գեորգի 4-րդ աստիճանիշ քանշան,
- Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան,
- Ոսկե սուր՝ խիզախության համար
- Պատվո լեգեոնի շքանշան (Ֆրանսիա)
Ծանոթագրություններ
- ↑ Das Zweite Pazifik-Geschwader wurde erst nach dem Fall von Port Arthur aus Schiffen der Baltischen Flotte zusammengestellt und wurde in der Seeschlacht bei Tsushima im Mai 1905 vernichtet.
- ↑ ВТ-ВЭС|«Бойкий»
- ↑ New York Times, 14. Dezember 1920: Wrangel’s Fleet Sails.
Գրականություն
- Волков С. В. Офицеры флота и морского ведомства: опыт мартиролога / С. В. Волков. — М.: Русский путь, 2004. — 557, [2] с. ISBN 5-85887-201-8
- Пилкин В. К. В Белой борьбе на Северо-Западе: дневник 1918—1920 / адмирал В. К. Пилкин. — М.: Рус. путь, 2005 (Твер. полигр. комб. дет. лит.). — 638, [1] с. ISBN 5-85887-190-9
- Колупаев В. Русские в Магрибе. Монография. М.: Издательство «Пашков дом», 2009. 415 с. илл. ISBN 978-5-7510-0435-4 Научное издание Արխիվացված 2019-05-04 Wayback Machine
- Панова М. Русские в Тунисе. М.: РГГУ, 2008. С. 145.
Արտաքին հղումներ
- Документальный фильм о Тунисе с эпизодом перезахоронения останков адмирала Михаила Андреевича Беренса
- Биография на сайте Русское зарубежье
- SV Volkov, Officiers de la marine et des agences maritimes. Expérience passion, 2004 թ. ISBN 5-85887-201-8
- V.K. Pilkin, La guerre de l'Armée Blanche dans le Nord-Ouest: Journal 1918-1920, 2005 թ.5-85887-190-9ISBN 5-85887-190-9