Սկսել է տպագրվել 1922 թվականից։ Եղել է «Սերապիոնյան եղբայրներ» գրական խմբի անդամ։ Զոշչենկոյի առաջին գիրքը` «Նազար Իլյիչի, պարոն Սինեբրյուխովի պատմածները» (1922), և դրան հաջորդած պատմվածքները լայն ճանաչում բերեցին հեղինակին։ Այստեղ ներկայացվում են նոր պայմանների հարմարվել ջանացող քաղքենիները, որոնք համոզված են, թե հեղափոխությունը կատարվել է իրենց անդորր գոյությունն ապահովելու համար։ «Վերթերի տառապանքները» (1933), «Մեծ քաղաքի կրակները» (1936) և այլ պատմվածքներում գրողը իր «հերոսների» բացասական հատկությունները հաճախ հակադրում է բարեկամական ազնիվ զգացմունքներին, որոնք ապագայում դրսևորվելու են մարդկանց հարաբերություններում։ Զոշչենկոյի ստեղծագործությունների մեջ զգալի տեղ ունեն ֆելիետոնները, որոնք արձագանքում են օրվա հրատապ հարցերին։ Գրել է նաև վիպակներ` «Երկնագույն գիրք» (1934), «Կերենսկի» (1937), «Տարաս Շևչենկո» (1939) և այլն, երգիծական պիեսներ՝ «Պարուսինե պայուսակ» (1939), «Թող ձախորդը լաց լինի» (1946)։
Երկեր
Մ. Մ. Զոշչենկոյի ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով, այդ թվում 2011 թվականին՝ ճապոներեն Գեորգի Կովենչուկի պատկերազարդմամբ[9]։
Зощенко М. Собрание сочинений в 3 тт. / Сост., подг. текста, предисл., примеч. Ю. В. Томашевского. - М., 1986. Репринтное изд.: М., 1994
Зощенко М. Парусиновый портфель: рассказы разных лет. Сентиментальные повести. Мишель Синягин: Повести и рассказы. - М.: Дом, 1994.
Зощенко М. М. Голубая книга. Рассказы. - М.: Правда, 1989.
Зощенко М. Рассказы / Сост. А. Старкова. - М.: Художественная литература, 1987.
Зощенко М. Возвращенная молодость; Голубая книга; Перед восходом солнца: Повести / Сост., примеч. Ю. Томашевского; Послесл. А. Гулыги. - Л.: Художественная литература, 1988.
Зощенко М. М. Повесть о разуме. - М.: Педагогика, 1990.
«…Писатель с перепуганной душой - это уже потеря квалификации». М. М. Зощенко: письма, выступление, документы 1943-1958 годов // Дружба народов. - 1988. - № 3.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 702)։