Միխայիլ Կավելաշվիլի
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Միխայիլ Գուրամովիչ Կավելաշվիլի | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 22, 1971[1][2][3] (53 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 182 | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Միխայիլ Գուրամովիչ Կավելաշվիլի[4] կամ Կղավելաշվիլի[5] (վրաց.՝ მიხეილ გურამის ძე ყაველაშვილი, հուլիսի 22, 1971[1][2][3], Բոլնիս, ԽՍՀՄ[6][7]), խորհրդային և վրացի ֆուտբոլիստ և քաղաքական գործիչ։ 2024 թվականի դեկտեմբերի 14-ին ընտրվել է Վրաստանի նախագահ[8]։
Կարիերա
Ակումբային
Սկսել է խաղալ Թբիլիսյան «Լոկոմոտիվում», հետո տեղափոխվել է «Դինամո», որի կազմում վեց անգամ դարձել է Վրաստանի առաջնության չեմպիոն (1990—1995)[9]: 1995 թվականին տեղափոխվել է Վլադիկավկազյան «Սպարտակ-Ալանիա», որի հետ ևս նվաճել է չեմպիոնական տիտղոս։
1996 թվականին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։ Ակումբի պրիմեր լիգայից դուրս գալուց հետո Կավելաշվիլիին վարձակալել է շվեյցարական Գրասսհոփերը։ Հաջորդ 10 տարին խաղացել է տարբեր շվեյցարական ակումբներում։ 2004 թվականի երկրորդ կեսին վարձավճարով կես տարի հանդես է եկել «Ալանիայում»[10]։
Հավաքական
Վրաստանի հավաքականի կազմում անց է կացրել 46 խաղ, խփել 9 գոլ[11], այլ տվյալների համաձայն 45 (8)[12]։
Ձեռքբերումներ
Թիմային
- Վրաստանի վեցակի չեմպիոն (1990—1995)
- Ռուսաստանի չեմպիոն (1995)
- Շվեյցարիայի չեմպիոն (1998)
Անձնական
- Հայտնվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում, առաջին տեղում (հարձակվող, 1995)
Քաղաքական կարիերա
2016 թվականին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից։ 2024 թվականին իր կուսակցության կողմից առաջադրվել է Վրաստանի նախագահի պաշտոնում[13]։
2024 թվականի դեկտեմբերի 14-ին ընտրվել է Վրաստանի նախագահ[14]։
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Միխեիլ Կավելաշվիլին ընտրվեց Վրաստանի նախագահ, 2024-12-14, Վերցված է 2024-12-18-ին
- ↑ Peyotto.com. «Առավոտ – Լուրեր Հայաստանից». www.aravot.am (անգլերեն). Վերցված է 2024-12-18-ին.
- ↑ 6,0 6,1 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ 7,0 7,1 https://fr.euronews.com/my-europe/2024/12/14/qui-est-mikheil-kavelashvili-le-nouveau-president-de-la-georgie
- ↑ Technologies, Peyotto. «Վրաստանի նախագահ է ընտրվել Միխայիլ Կավելաշվիլին». iravaban.net. Վերցված է 2024-12-14-ին.
- ↑ Georgia — Championship Winning Teams
- ↑ Михаил Кавелашвили: Золотой 95-й иногда снится
- ↑ Mikheil Guramovich Kavelashvili(Mikheil Kavelashvili)
- ↑ Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- ↑ «Ivanishvili Taps "Patriotic" Ex-Footballer Kavelashvili for Presidency». Civil Georgia (ամերիկյան անգլերեն). 2024-11-27. Վերցված է 2024-12-14-ին.
- ↑ «Бывший игрок владикавказской «Алании» стал президентом Грузии». РБК (ռուսերեն). 2024-12-14. Վերցված է 2024-12-14-ին.