Միխայիլ Վելլեր
Միխայիլ Վելլեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 20, 1948[1] (76 տարեկան) |
Ծննդավայր | Կամենեց-Պոդոլսկի, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող, արձակագիր և վիպասան |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ (1972) |
Ժանրեր | պատմվածք և հրապարակախոսություն |
Պարգևներ | |
![]() |
Միխայիլ Վելլեր (ռուս.՝ Михаи́л Ио́сифович Ве́ллер, մայիսի 20, 1948[1], Կամենեց-Պոդոլսկի, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, հրապարակախոս։ Ռուսական ՓԵՆ-Կենտրոնի անդամ։
Կենսագրություն
Ծնվել է հրեական ընտանիքում։ Սովորել է Լենինգրադի համալսարանում, եղել է թափառաշրջիկ, ճանապարհորդ, ձկնորսային նավի ծովային։ Բանակում ծառայելուց հետո աշխատել է դպրոցում, թանգարանում, հնագիտական արշավներում։
Գրել սկսել է 1976 թվականին՝ Լենինգրադում, առաջին անգամ տպագրվել է 1978 թ.։ 1979 թ. տեղափոխվել է Տալլին։ 1983 թ. տպագրվում է պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Ուզում եմ դռնապան լինել», որը թարգմանվել է հայերեն։
1993 թ. Տալլինում հրատարակվում է «Նևսկի պողոտայի լեգենդները» գիրքը, 2009 թ.` «Արբատի լեգենդները»։ Բնակվում է Մոսկվայում, ելույթ է ունենում ռադիոյով, հեռուստատեսությամբ ու գրական երեկոներում։
Կարծիքը Հայաստանի վերաբերյալ
Առաջին գործը ռուսերեն լույս է տեսել Հայաստանում, ինչից հետո 1980 թ․ այցելել է Հայաստան։ Հաճախ ելույթներ է ունենում Հայաստանի ու Արցախի իրավունքների պաշտպանությամբ[2]։
2020 թ․ Հայ-ադրբեջանական ռազմական բախումների ժամանակ հանդես է եկել Հայաստանի իրավունքների պաշտպանությամբ՝ նշելով, որ իհարկե Ղարաբաղը "հայկական հող է՝ դարեր ու հազարամյակներ շարունակ"[3]։
Պարգևներ
- Էստոնական սպիտակ աստղի շքանշան
Գրքեր
- Վելլեր, Միխայիլ - Ուզում եմ դռնապան լինել։ Եր., 1988
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 357—360. — ISBN 5-94848-245-6
- ↑ Михаил Веллер: Гарегин Нжде, Карабах
- ↑ Вопросы и ответы - Веллер 23․07․2020
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Վելլեր» հոդվածին։ |
|