Միխո Բորաշվիլի
![]() | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Կասպի, Վրաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան և կինոռեժիսոր |
Միխո (Ռոլանդ) Բորաշվիլի (վրաց.՝ მიხო (როლანდ) ბორაშვილი, հոկտեմբերի 14, 1947, Կասպի, Վրաստան), վրացի դերասան և կինոռեժիսոր։
Կենսագրություն
Ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 14-ին Կասպի քաղաքում։ 1979 թվականին ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության ու կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը (Յուլի Կարասիկի արվեստանոց)։
1969-2006 թվականներին աշխատել է «Վրացական հեռուստաֆիլմ» ընկերությունում նախ որպես կինոռեժիսորի օգնական, իսկ հետո որպես ռեժիսոր (1989 թվականից)։ 1996 թվականից նույն ընկերությունում աշխատել է որպես վավերագրական ֆիլմերի բաժնի վարիչ։ 1991 թվականից կինոստուդիայի Գեղարվեստական խորհրդի անդամ է։
Միխո Բորաշվիլին 1995 թվականից Վրաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է։ 2003 թվականից դասավանդում է Շոթա Ռուսթավելու անվան կինոյի ու թատրոնի համալսարանում։ Վարում է ռեժիսուրայի արվեստանոց, պրոֆեսոր է։
Որպես դերասան՝ Միխո Բորաշվիլին նկարահանվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում՝ «Մագդանայի Լուրջան» (ռեժիսորներ՝ Թենգիզ Աբուլաձե և Ռեզո Չխեիձե, 1955), «Ուրիշի երեխաները» (ռեժիսոր՝ Թենգիզ Աբուլաձե, 1958), «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» (ռեժիսոր՝ Թենգիզ Աբուլաձե, 1962), «Բելլա» (ռեժիսոր՝ Ստանիսլավ Ռոստոցկի, 1966), «Ինչ երիտասարդություն է» (ռեժիսոր՝ Ռեզո Չխեիձե, 1969)։
«Վրացական հեռուստաֆիլմ» ընկերությունում նկարահանել է 30 վավերագրական ու 2 գեղարվեստական լիամետրաժ ֆիլմեր։
Ֆիլմագրություն
Դերասան
- 1955 - Մագդանայի Լուրջան - Միխո
- 1958 - Ուրիշի երեխաները - Գիա
- 1962 - Ես, տատիկս, Իլիկոն և Իլարինոը - Ռոմուլի Կալանդաձե
- 1966 - Մեր ժամանակի հերոսը. Բելա - Ազամատ
- 1969 - Ինչ երիտասարդություն է - Բաադուր
Ռեժիսոր
- 1980 - Պատուհան (կարճամետրաժ)
- 1994 - Կատարող (Վրաստան)
- 1997 - Ապաստան (Վրաստան, կարճամետրաժ, «Վրացֆիլմ»[1])
- 2001 - Դատարկ տարածություն (Վրաստան)
- 2003 - Քրիստոսի ուղին (Վրաստան, վավերագրական)
Սցենարիստ
- 1980 - Պատուհան (կարճամետրաժ)
- 1994 - Կատարող (Վրաստան)
- 1997 - Ապաստան (Վրաստան, կարճամետրաժ)
- 2001 - Դատարկ տարածություն (Վրաստան)
- 2003 - Քրիստոսի ուղին (Վրաստան, վավերագրական)
Մրցանակներ
- «Պատուհան» — Համամիութենական կինոփառատոնի մրցանակ (Կիև, 1980), «Ոսկե Սիներայլ» միջազգային կինոփառատոնի մրցանակ (քաղաք Լիլ, Ֆրանսիա, 2003),
- «Ապաստան» — «Ոսկե դյուցազն» միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ (1998),
- «Կատարող» — Վրաստանի կինոակադեմիայի հատուկ մրցանակ «Ոսկե արծիվ» միջազգային կինոփառատոնում (1995),
- «Դատարկ տարածություն» — «Կինո-շոկ» միջազգային կինոփառատոնի մրցանակ (Անապա, 2001), «Ոսկե դյուցազն» միջազգային կինոփառատոնի մրցանակ (Մոսկվա, 2002), Ժյուրիի հատուկ մրցանակ (Աշդոդ, Իսրայել, 2005),
- «Քրիստոսի ուղին» և «Օ, Աստվածածին…» — Վրաստանի 2004 թվականի պետական մրցանակ կինեմատոգրաֆիայի բագավառում։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Միխո Բորաշվիլին kino-teatr.ru կայքում (ռուս.)