Միկել Սոլեր
Միկել Սոլեր իսպ.՝ Miquel Soler | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 16, 1965 (59 տարեկան) | ||
Ծննդավայր | Els Hostalets d'en Bas, Լա Վալ դ'էն Բաս, Garrotxa | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Միկել Սոլեր Սարասոլս (իսպ.՝ Miquel Soler Sarasols; մարտի 16, 1965, Els Hostalets d'en Bas, Լա Վալ դ'էն Բաս, Garrotxa), իսպանացի ֆուտբոլիստ, ով խաղացել է ձախ պաշտպանի դիրքում: Միակ ֆուտբոլիստը, ով ներկայացրել է Բարսելոնայի և Մադրիդի հիմնական թիմերը[1]։
Ակումբային կարիերա
Սոլերը եղել է «Էսպանյոլի» ակադեմիայի շրջանավարտ՝ իր նորամուտը նշելով Լա Լիգայի հիմնական թիմում 1983/84 մրցաշրջանում։ 1985/86 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Օսպիտալետ» ակումբում։ Դրանից հետո նա ամրապնդվեց «թութակների» հիմնական կազմում և օգնեց ակումբին իր գտնվելու չորրորդ տարում զբաղեցնել երրորդ տեղը: 1988 թվականի ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակչում Լևերկուզենի «Բայերի» դեմ խաղում գոլի հեղինակ է դարձել առաջին խաղում, սակայն երկու խաղերի և 11 մետրանոցների քանակով հաղթել է գերմանական ակումբը[2][3]։
1988 թվականին միացել է մեկ այլ կատալոնական ակումբի՝ «Բարսելոնային»։ Իր առաջին մրցաշրջանում նա օգնել է թիմին նվաճել գավաթակիրների գավաթը, ինչպես նաև մասնակցել է 23 հանդիպման ազգային առաջնությունում։ Մայրաքաղաքային «Ատլետիկոյի» կազմում մեկ մրցաշրջանից հետո, որտեղ նվաճեց իր երկրորդ Իսպանիայի գավաթը, նա վերադարձավ «Բարսելոնա» և 5 հանդիպում անցկացրեց Լա Լիգայում:
«Սևիլիայի» կազմում երկու մրցաշրջան անցկացնելուց հետո Սոլերը տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ», որտեղ անցկացրեց միայն մեկ մրցաշրջան: 1996-1998 թվականներին խաղացել է «Ռեալ Սարագոսայում»։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2003 թվականին «Մալյորկայում», որի կազմում նվաճել Է Իսպանիայի գավաթը և մասնակցել 152 հանդիպման:
Կարիերան ազգային հավաքականում
Իսպանիայի ազգային հավաքականի կազմում նորամուտը տեղի է ունեցել 1987 թվականի ապրիլի 29-ին Ռումինիայի հավաքականի դեմ Եվրոպայի 1988 թվականի առաջնության որակավորման խաղում (1:3)[4]։
Մարզչի կարիերա
Որպես մարզիչ Սոլերը սկսել է աշխատել «Մալյորկայի» դուբլում, որը ղեկավարել է երեք տարի, որից երկուսը Սեգունդա Բ-ում[5]։ 2014 թվականի ամռանը նա նշանակվել է Սեգունդայի հիմնական թիմի ղեկավար[6], սակայն տնօրենի փոփոխությունից մեկ ամիս անց ազատվել է իր պարտականություններից[7]։ 2015-ի փետրվարին նա վերադարձավ այն բանից հետո, երբ նրա իրավահաջորդ Վալերի Կարպինը հեռացվեց աշխատանքից[8]։
Մարզչի վիճակագրություն
Թիմ | Երկիր | Ից | Մինչև | Արդյունք | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | +/- | Հաղթանակ% | ||||
Մալյորկա Բ[9] | ![]() |
2011 թվականի հունիսի 22 | 2014 թվականի հունիսի 11 | 118 | 51 | 29 | 38 | 177 | 128 | +49 | 43,22 |
Մալյորկա | ![]() |
2014 թվականի հուլիսի 11 | 2014 թվականի օգոստոսի 12 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | +0 | — |
Մալյորկա[10] | ![]() |
2015 թվականի փետրվարի 10 | 2015 թվականի հունիսի 20 | 18 | 6 | 3 | 9 | 21 | 27 | −6 | 33,33 |
Ընդամենը | 136 | 57 | 32 | 47 | 198 | 155 | +43 | 42 |
Ձեռքբերումներ
«Էսպանյոլ»
- ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակչի մասնակից՝ 1987/88
«Բարսելոնա»
- Իսպանիայի չեմպիոն՝ 1990/91, 1992/93
- Իսպանիայի գավաթակիր՝ 1989/90
- Գավաթակիրների գավաթակիր՝ 1988/89
- Գավաթակիրների Գավաթի եզրափակչի մասնակից՝ 1990/91
«Ատլետիկո»
- Իսպանիայի գավաթակիր՝ 1991/92
«Մալյորկա»
- Իսպանիայի գավաթակիր՝ 2002/03
- Իսպանիայի Սուպերգավաթակիր՝ 1998
- Գավաթակիրների Գավաթի եզրափակչի մասնակից՝ 1998/99
Ծանոթագրություններ
- ↑ Soler flair lights Mallorca Արխիվացված է Մայիս 22, 2017 Wayback Machine-ի միջոցով:; UEFA, 8 November 2002
- ↑ ¡Y continua la "Euro-fiesta"! ("Euro-party" continues!) Արխիվացված է Մայիս 12, 2018 Wayback Machine-ի միջոցով:; Mundo Deportivo, 5 May 1988 (in Spanish)
- ↑ Miquel SOLER Արխիվացված է Հոկտեմբեր 11, 2014 Wayback Machine-ի միջոցով:; Hall of Fame Perico, 14 May 2009 (in Spanish)
- ↑ La violencia, en boca de todos (Violence, on everyone's lips) Արխիվացված է Նոյեմբեր 6, 2021 Wayback Machine-ի միջոցով:; Mundo Deportivo, 30 April 1987 (in Spanish)
- ↑ 'Nanu' Soler y Patxi Salinas entrenarán en Tercera ('Nanu' Soler and Patxi Salinas will coach in Tercera) Արխիվացված է Նոյեմբեր 8, 2021 Wayback Machine-ի միջոցով:; Marca, 22 June 2011 (in Spanish)
- ↑ Miguel Soler, nuevo entrenador del Mallorca (Miguel Soler, new manager of Mallorca) Արխիվացված է Նոյեմբեր 8, 2021 Wayback Machine-ի միջոցով:; Marca, 11 July 2014 (in Spanish)
- ↑ Aouate anuncia a Karpin como nuevo entrenador del Mallorca (Aouate announces Karpin as new Mallorca manager) Արխիվացված է Մարտ 19, 2016 Wayback Machine-ի միջոցով:; Diario AS, 12 August 2014 (in Spanish)
- ↑ 'Nanu' Soler: "La plantilla tiene un margen importante de mejora" ('Nanu' Soler: "The squad can still improve dramatically") Արխիվացված է Հունիս 16, 2016 Wayback Machine-ի միջոցով:; Sport, 10 February 2015 (in Spanish)
- ↑ «Segunda División B (Grupo 3) 2011–12» (Spanish). Futbolme. Արխիվացված է օրիգինալից 2016-06-13-ին. Վերցված է 2016-02-17-ին.
{cite web}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
«Tercera División (Grupo 11) 2013–14» (Spanish). Futbolme. Արխիվացված է օրիգինալից 2016-03-19-ին. Վերցված է 2016-02-17-ին.{cite web}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
«Fase de ascenso a Segunda División B 2013–14» (Spanish). Futbolme. Արխիվացված է օրիգինալից 2016-03-19-ին. Վերցված է 2016-02-17-ին.{cite web}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Soler: Miquel Soler Sarasols». BDFutbol. Արխիվացված է օրիգինալից 2021-11-07-ին. Վերցված է 2016-03-15-ին.
{cite web}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
- Профиль игрока на сайте bdfutbol.com
- Профиль тренера на сайте bdfutbol.com
- Профиль на сайте national-football-teams.com
|