Օդի գետնամերձ փոքր շրջանի կամ տեղամասի կլիմա։ Զգալիորեն փոխվում է հիմնականում փոքր տարածությունների (հարյուրավոր կամ նույնիսկ տասնյակ մետրերի) վրա, կախված գործող շերտի հատկություններից (օրինակ, անտառի առանձին բացատների, դաշտերում եղած պուրակների, փոքրիկ ջրամբարների, բլուրների և այլն)։ Խոշոր գործնական նշանակություն ունի գյուղատնտեսության և քաղաքաշինության համար։
Փակ շինություններում (տներ, ջերմոցներ և այլն) ստեղծվող կլիմա, արտաքին անբարենպաստ ներգործությունից պաշտպանվելու և հարմարավետության զոնա ստեղծելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 545)։