Միշել Ռոդրիգես
![]() անգլ.՝ Michelle Rodriguez | |
---|---|
![]() Միշել Ռոդրիգեսը 2013 թվականի Սան Դոմիգո Կոմին Կոն փառատոնի ժամանակ | |
Հասակը | 168 սմ[1] |
Ծնվել է | հուլիսի 12, 1978[2][3] (45 տարեկան) |
Ծննդավայր | Սան Անտոնիո, Տեխաս, ![]() |
Կրթություն | William L. Dickinson High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ամերիկուհի |
Մասնագիտություն | Դերասանուհի[1] |
Ակտիվ շրջան | 2000–այժմ[1] |
Ժանրեր | Էքշն, Դրամա, Թրիլեր[1] |
Ընտրանի | "Ավատար", "Չարի կացարան", "Ֆորսաժ" |
Ծնողներ | մայր՝ Կարմեն Միլեդի Պարեդ |
Համատեղ ապրող(ներ) | Քարա Դելևին և Զաք Էֆրոն[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0735442 |
ԿինոՊոիսկ | ID 2318 |
michelle-rodriguez.com/home.htm | |
Մայթե Միշել Ռոդրիգես (անգլ.՝ Mayte Michelle Rodriguez , հուլիսի 12, 1978[2][3], Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ[5]), ամերիկացի դերասանուհի։ Առավել հանրաճանաչություն նրան բերում են «Կորուսյալները» («Lost») հեռուստասերիալում Աննա Լյուիս Կորտեսի և «Ֆորսաժ» («The Fast and the Furious») կինոսերիալում Լետտի Օրտիսի դերերը։ Հանդիսատեսին հայտնի է «Ավատար» («Avatar»), «Չարի կացարան» («Resident evil»), «Ֆորսաժ», «Ֆորսաժ 4» («Fast & Furious») և «Բլադրեյն» («BloodRayne») ֆիլմերից։
Կենսագրություն
Վաղ տարիներ
Ռոդրիգեսը ծնվել է Տեխասի նահանգի Սան Անտոնիո քաղաքում, հայրը՝ պուերտո-ռիկացի Ռաֆայել Ռոդրիգես, ով ծառայում էր ԱՄՆ-ի Բանակում[6], մայրը՝ Կարմեն Միլադի Պեյրեդ, ծնված Դոմինիկյան Հանրապետությունում։ Նրա ծնողները բաժանվում են 1986 թվականին։ Ընդհանուր առումով, նա ունի 10 հարազատ և կես-արյունակից եղբայրներ և քույրեր։ Միշելին մասնակիորեն դաստիարակել է նրա խորապես կրոնադավ՝ Եհովայի վկաների հավատքից տատիկը (նրա մոր հավատքը), սակայն Միշելը հետագայում հրաժարվում է այդ հավատքից[7][8]։
Ռոդրիգեսը իր մոր հետ երկու տարով տեղափոխվում է Դոմինիկյան Հանրապետություն, երբ նա 8 տարեկան էր, իսկ այնուհետև բնակվել է Պուերտո Ռիկոյում՝ մինչ 17 տարեկանը, այնուհետև նրանք բնակություն են հաստատում Ջերսի Սիթիում, Նյու Ջերսի։ Միշելը 17 տարեկանում թողնում է դպրոցը, սակայն ավելի ուշ վերադառնում է և ստանում կրթության վկայականը։ Միշելը որոշ ժամանակ հաճախում է բիզնես-դպրոց, իսկ հետագայում նպատակ ունենալով դառնալ ռեժիսոր և սցենարիստ, թողնում է այն[9]։
Կարիերա
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/Michelle_Rodriguez_at_the_New_York_Fashion_Week_crop.jpg/225px-Michelle_Rodriguez_at_the_New_York_Fashion_Week_crop.jpg)
Միշելը փորձում է կարիերայի հասնել շոու-բիզնեսում, նկարահանվել է մասովկաներում, երբ մի անգամ հանդիպում է հայտարարության՝ «Կանացի մարտ» («Girlfight») փոքրաբյուջե անկախ ֆիլմի համար քասթինգի մասին։ Միշելը առաջ է անցնում ֆիլմում դերի մնացած 350 թեկնածուներից և ընտրվում է Դիանա Գուզմենի դերին, անհանգստացած իր անհաջողություններով և իր ագրեսիան բռնցքամարտի մարզումներին ուղղած կնոջ դերը։ Դա նրա առաջին լսումներն էին։ Ֆիլմը թողարկվում է 2000 թվականին և Ռոդրիգեսի խաղը նկատում են ինչպես քննադատները, այնպես էլ հանդիսատեսները։
Հետագայում նա ստանում է նշանակալից դերեր այլ հաջողակ ֆիլմերում, ներառյալ «Ֆորսաժ» և «Չարի կացարանը»։ 2002 թվականին նա արժանանում է 34-րդ հորիզոնականին «100 ամենասեքսուալ կանայք» ցուցակում, ըստ «Maxim» ամսագրի վարկածի։
2004 թվականին Ռոդրիգեսը մասնակցություն է ունենում «Halo 2» խաղի ձայնավորմանը։ Նաև ձայնավորել է Լիզ Ռիկարոյին «Cartoon Network» հեռուստաալիքի «IGPX» սերիալում։ 2005 և 2006 թվականներին խաղում է կոշտ ոստիկան Աննա Լյուսիա Կորտեսին «Կորուսյալները» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։ Հայտնում են, որ նրա կերպարը սպանվել է հեղինակների հետ տարաձայնությունների պատճառով, չնայած անձամբ Ռոդրիգեսը պնդում է, որ ըստ սցենարի նրա կերպարին պատք է սպանեին դեռևս ամենասկզբում։ Նա, ավելի ուշ, վերադառնում է սերիալ 2009 և 2010 թվականներին, մի քանի սերիաներում։
2008 թվականին նա հայտնվում է «Ճակատամար Սիեթլում» ֆիլմում, Շարլիզ Թերոնի հետ։ 2008 թվականի մարտի 6-ին հայտնի է դառնում, որ Միշելկ համաձայնվել է «Ֆորսաժ» ֆիլմի չորրորդ մասում դերի, որը թողարկվում է կինոթատրոններում 2009 թվականի ապրիլի 3-ին։ Միշելը նաև նկարահանվել է Ջեյմս Քեմերոնի «Ավատար» բարձրաբյուջե, գիտա-ֆանտաստիկ, արկածային ֆիլմում, որը թողարկվում է 2009 թվականի դեկտեմբերի 18-ին։ Նկարահանվել է (և հանդես եկել որպես պրոդյուսեր) «Արյունալի կածան» («Trópico de Sangre») անկախ ֆիլմում, հիմնված Միրաբալ քույրերի պատմության վրա, ովքեր սպանվել էին 1960 թվականին դոմինիկյան բռնապետ Տրուխիլյոի կողմից, նրա կկառավարման դեմ դիմադրության համար։
2010 թվականի հուլիսի 12-ի դրությամբ, Միշելի մասնակցությամբ ֆիլմերը Միացյալ Նահանգներում հասել են 1 272 734 719 և ամբողջ աշխարհում 3 686 521 043 դոլար ցուցանիշի[10]։ Նաև հայտնվել է Ռոբերտ Ռոդրիգեսի «Մաչետե» («Machete», 2010 թվական) ֆիլմում և «Այլմոլորակային ներխուժում. Մարտ Լոս Անջելսի համար» («Battle: Los Angeles», 2011 թվական) գիտա-ֆանտաստիկ ֆիլմում։
2015 թվականին Միշելը նկարահանվում է երգչուհի Դեմի Լովատոյի «Confident» երգի տեսահոլովակում[11]։
Գրական գործունեություն
Այժմ Միշելն աշխատում է երկու սցենարների վրա։ Առաջինը՝ ընտանեկան ֆիլմ, հիմնված «2012 պատմություն մաքրության, կենդանիների և երեխաների մասին» հայացքների վրա[12]։ Երկրորդը՝ 1997 թվականի գերմանական «Բանդիտները» ֆիլմի ամերիկյան ռեմեյկի տարբերակ, որը նա նկարագրում է որպես «չորս աղջիկների մասին, ովքեր փախչում են բանտից և հետապնդվում ֆեդերալների և MTV ներկայացուցիչների կողմից»[13]։
Անձնական կյանք
2000 թվականի սկզբին դադարեցնում է հարաբերությունները իր բոյ-ֆրենդ մուսուլմանի հետ նրա կողմից կրոնական պահանջների պատճառով[14]։ «Ֆորսաժ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, 2001 թվականին, Ռոդրիգեսը սիրավեպ ուներ Վին Դիզելի հետ[15]։
2003 թվականին համբուրվելիս լուսանկարվում է Քայլի Մինոուգի բոյ-ֆրենդ Օլիվյե Մարտինեսի հետ («S.W.A.T.. Հրեշտակների քաղաքի հատուկ ջոկատայինները» («S.W.A.T.») ֆիլմում իր խաղընկերը) Շոն Քոմսի (P. Diddy) զբոսանավում երեկույթի ժամանակ, Ֆրանսիայի հարավում[16]։
2005 թվականին բիսեքսուալ դերասանուհի Կրիստանա Լոկենը խոստովանում է, որ նրանք հարաբերություններ են ունեցել, չնայած Ռոդրիգեսը դա չի հաստատում[17]։ 2006 թվականին Միշելը անգլիական «Cosmopolitan» ամսագրին խոստովանում է, որ ինքը լեսբուհի չէ, չնայած փորձարարություն է ունեցել երկու սեռերի հետ էլ[18]։
2007 թվականի հունիսին «Curve» ամսագիրը «Վատ բիսեքսուալ աղջիկը» անվանումով հոդված է գրում Միշելի մասին[19]։ Ռոդրիգեսը երբեք հարցազրույց չի տվել այդ ամսագրին և ի պատասխան օգտագործել է իր բլոգը, որպեսզի արտահայտի իր դժգոհությունը[20]։
2008 թվականի սկզբին Միշելը կրկին լուսանկարվում է Մարտինեսի հետ, ճաշելիս Լոս Անջելեսի «Chateau Marmont Hotel» հյուրանոցում, որտեղ կանգ էր առել դերասանը։ Թղթակիցները պնդում են, որ Միշելը նաև առավոտյան նկատվել է այդ հյուրանոցից դուրս գալիս[21]։
2008 թվականի նոյեմբերին, դոմինիկյան «Cayena» ամսագրին հարցազրույց տալիս, Ռոդրիգեսը վերջնականապես հայտարարաում է, որ ինքը լեսբուհի չէ[22]։
2013 թվականի հոկտեմբերին, «Entertainment Weekly»-ին տված հարցազրույցում, Միշելը ասում է, որ ինքը բիսեքսուալ է[23]։
2014 թվականի սկզբներին ԶԼՄ-ներում լուր է հայտնվում, որ Միշել Ռոդրիգեսը հանդիպում է բրիտանացի թոփ-մոդել Կարա Դելևինի հետ[24][25]։ Հետագայում նրանք բաժանվում են և Միշելի մոտ սիրավեպ է սկսվում դերասան Զաք Էֆրոնի հետ[26][27][28]։
Խնդիրներ օրենքի հետ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b0/MichelleRodriguezDec09.jpg/225px-MichelleRodriguezDec09.jpg)
2002 թվականի մարտին Միշելը ձերբակալվում և մեղադրվում է սենյակակից հարևանուհու վրա հարձակման համար[29]։
2003 թվականի նոյեմբերին Ռոդրիգեսը դատարան է կանչվում երկու ճանապարհային միջադեպերի մեջ մեղադրանքով՝ հուլիսի 22-ին նա լքել է ճանապարհային պատահարի վայրը նրանից հետո, երբ հարվածել է մոտոցիկլավարին, իսկ նոյեմբերի 4-ին նա գերազանցել է սահմանված արագությունը խաչմերուկը հատելիս, լինելով անսթափ վիճակում։ Երկու դեպքում էլ նրան ժամանակավորապես զրկել են վարորդական իրավունքից[30]։ 2004 թվականի հունիսին նա կանգնել է Լոս Անջելեսի դատարանի առջև, չցանկանալով վիճարել այդ երեք մեղադարնքնեը՝ պատահարի վայրը լքելը, անսթափ վիճակում մեքենա վարելը և վարումը դադարեցված վարորդական իրավունքով։ Նրան բանտ են նստեցնում 48 ժամով և հասարակական աշխատանքներ են նշանակում Նյու Յորքի երկու դիարաններում և հիվանդանոցներում։ Ավարտելով ալկոհոլից տարավարժվելու երեքամսյա ծրագիրը, նա փորձաշրջան է ստանում երեք տարի ժամկետով։
2005 թվականին, Հավայան կղզիներում «Կորուսյալները» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Ռոդրիգեսին բազմաթիվ անգամ հրամայվում է կանգնել՝ նա ընթանում էր 83 մղոն ժամում արագությամբ, թույլատրված 55-ի փոխարեն։ Նոյեմբերի 1-ին նա տուգանվում է 357 դոլարով, 300 դոլար արագության գերազանցման համար (90 մղոն թույլատրված 35-ի փոխարեն) հոկտեմբերի 20-ին, ինչպես նաև, տուգանքի է ենթարկվում օգոստոսի 24-ին 197 դոլարով՝ 80 մղոն ժամում ընթացքի համար, թույլատրված 50-ի փոխարեն[31]։
Ռոդրիգեսը և «Կորւսյալները» սերիալում նրա խաղընկեր Սինթիա Ուոթորսը, ով ընթանում էր ուրիշ մեքենայով, կանգնեցվում և ձերբակալվում են 2005 թվականի դեկտեմբերի 1-ի առավոտյան Հավայան կղզիներում, երկուսն էլ չեն անցնում ալկոհոլի թեստը։ Նրանք ստիպված են լինում վճարել 500 դոլլար գրավ[32]։ Ոստիկանական լուսանկարները տեղադրվում են Smoking Gun կայքում[33]։ Ռոդրիգեսը դիմում է մեղադարանք չներկայացնելու խնդրանքով[34], սակայն 2006 թվականի ապրիլին նա դատարանի առջև է կանգնում անսթափ վիճակում մեքենա վարելու մեղադարքով։ Նա ընտրում է 500 դոլլար տուգանքը և 5 օրվա բանտարկությունը, 240 ժամ հասարակական աշխատանքների փոխարեն[35]։ 2006 թվականի ընթացքում, ABC հեռուստաընկերության «Good Morning America» շոուին տված հարցազրույցում, Ռոդրիգեսն ասում է, որ դաժան փորձությունները նրան ստիպում են հասունանալ։ Այն հանգամանքները, որ նրա և Սինթիա Ուոթերսի կերպարները սպանվում են սերիալում, բազմաթիվ երկրպագուների կողմից ընդունվում են որպես նրանց բանտարկության արդյունք, սակայն Ռոդրիգեսը և պրոդյուսերները հայտարարում են, որ նրանց հեռանալը շոուից ծրագրավորված էր դեռևս եթերաշրջանի սկզբից, իսկ բանտարկությունը միայն զուգադիպություն էր։
Կապված նրա հետ, որ Հավայան կղզիներում միջադեպը հանդիսանում էր Լոս Անջելեսյան նրա փորձաշրջանի խախտում, Ռոդրիգեսը 2006 թվականի մայիսի 1-ին դատապարտվում է 60-օրյա բանտարկության և ալկոհոլյան կախվածությունից բուժման 30-օրյա ծրագրի, ինչպես նաև 30-օրյա հասարակական աշխատանքների[36]։ Բանտերի ծանրաբեռնության հետ կապված նա ազատվում է հենց նույն օրը, երբ դատապարտվում է։ 2006 թվականի հունիսին նա ստիպված էր կատարել դատարանի որոշումը, այսինքն, զբաղվել հասարակական աշխատանքներով[37]։
Ֆիլմագրություն
Դերակատարումներ
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
2000 | Կանացի կռիվ | Girlfight | Դիանա Գուզման | Դրամա, Սպորտային |
Կարին Կուսամա | Ջեյմ Տիրելի, Պոլ Կելդերոն, Սանտյագո Դուգլաս, Ռեյ Սանտյագո |
2001 | Բախում Նյու Յորքում | 3 A.M. | Սալգադո | Մելոդրամա, Քրեական, Դետեկտիվ |
Լի Դևիս | Դեննի Գլովեր, Պեմ Գրիեր, Սարիտա Չոուդխուրի, Արյին Գ. Ավտրամանի |
2001 | Ֆորսաժ | The Fast and the Furious | Լետի Օրտիս | Մարտական, Թրիլեր, Քրեական |
Ռոբ Կոեն | Պոլ Ուոկեր, Վին Դիզել, Ջորդանա Բրյուսթեր, Ռիկ Յուն |
2002 | Չարի կացարան | Resident Evil | Ռաին Օկամպո | Սարսափ, Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր, Արկածային |
Պոլ Ու. Ս. Անդերսոն | Միլա Յովովիչ, Էրիկ Մեբիաս, Ջեյմս Պյուրֆոյ, Մարտին Կրյուզ |
2002 | Կապույտ ալիք | Blue Crush | Էդեն | Դրամա, Մելոդրամա, Սպորտային |
Ջոն Ստոկուել | Քեյթ Բոսվորտ, Մեթյու Դևիս, Սանո Լեյկ, Միկա Բուրեմ |
2003 | S.W.A.T.: Հրեշտակների քաղաքի հատուկ ջոկատը | S.W.A.T. | Քրիս Սանչես | Մարտական, Թրիլեր, Քրեական |
Կլարկ Ջոնսոն | Սեմյուել Լ. Ջեքսոն, Քոլին Ֆարել, LL Կուլ Ջեյ, Ջոշ Չարլզ |
2004 – 2010 | Կորուսյալները | Lost | Աննա Լուչիա Կորտես | Սերիալ, Ֆանտաստիկ, Ֆենտեզի, Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ, Արկածային |
Ջեք Բենդեր Սթիվեն Ուիլյամս Պոլ Ա. Էդվարդս |
Մեթյու Ֆոքս, Էվանջելին Լիլի, Ջոշ Հոլոուեյ, Տերի Օ’Կուինն, Նևին Էնդրյուս |
2004 | Վերահսկում | Control | Թերեզա | Ֆանտաստիկ, Թրիլեր, Քրեական |
Տիմ Հանտեր | Ռեյ Լիոթա, Ուիլեմ Դեֆո, Սթիվեն Ռի, Պոլի Ուոքեր |
2005 | Բլադրեյն | BloodRayne | Կատարին | Սարսափ, Ֆենտեզի, Մարտական, Արկածային |
Ուվե Բոլ | Քրիստաննա Լոկեն, Մայքլ Մեդսեն, Մեթյու Դևիս, Ուիլ Սենդերսոն, Ջերալդինա Չապլին |
2005 | Անմահ Գրանդ Պրի | IGPX: Immortal Grand Prix | Լիզ Ռիկարո (հնչյունավորում), անգլերեն տարբերակ | Սերիալ, Անիմե, Մուլտֆիլմ, Ֆանտաստիկ, Մարտական |
Հոնգո Միտսուրու Շունսուկե Տադա |
Խինդեն Ուոլշ, Կոդզյո Միտո, Վանիլա Յամադզակի, Դագ Էրխոլց, Մեգան Հոլինգսխեդ |
2006 – | CollegeHumor կազմակերպություն | CollegeHumor Originals | Jessica | Կարճամետրաժ, Սերիալ, Կատակերգություն |
Մեթյու Պոլոկ Vincent Peone Ջոշ Ռուբեն |
Ջոշ Ռուբեն, Patrick Cassels, Streeter Seidell, Սեմյուել Ռիչ, Բրայան Մերֆի |
2006 | Շնաթոկ | The Breed | Նիկի | Սարսափ, Թրիլեր |
Նիկոլաս Մասթանդրեա | Օլիվեր Հադսոն, Տերին Մեննինգ, Էրիկ Լայվլի, Հիլ Հարպեր |
2007 | Ճակատամարտ Սիեթլում | Battle in Seattle | Լու | Մարտական, Դրամա |
Ստյուարտ Տաունսենդ | Անդրե Բենջամին, Ջենիֆեր Կարպենտեր, Վուդի Հարելսոն, Մարտին Հենդերսոն, Ռեյ Լիոթա |
2008 | Գիշերային այգիներ | Gardens of the Night | Լմուսի (աղջիկ մեքենայում) | Դրամա | Դեմիան Խերիս | Ջիլիան Ջեյկոբս, Ջոն Մալկովիչ, Ռայան Սիմպկինս, Թոմ Առնոլդ, Քևին Զեգերս |
2008 | Հեքիաթ կատուների համար (վիդեո) | A Cat's Tale ... Jujube (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան |
Ջերեմի Սիսթո, Շեննոն Կոնլոն, Տրոյ Գերիտի, Մարա Լեյն | ||
2009 | Ֆորսաժ 4 | Fast & Furious | Լետի Օրտիս | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական |
Ջասթին Լին | Վին Դիզել, Պոլ Ուոկեր, Ջորդանա Բրյուսթեր, Ջոն Օրտիզ |
2009 | Ավազակներ (վիդեո) | Los Bandoleros ... Letty Ortiz | Կարճամետրաժ, Մարտական, Դրամա |
Վին Դիզել | Վին Դիզել, Սանգ Քենգ, Տեգո Կալդերոն, Դոն Օմար | |
2009 | Ավատար | Avatar | Տրուդի Չակոն | Ֆանտաստիկ, Մարտական, Դրամա, Արկածային |
Ջեյմս Կեմերոն | Սեմ Ուորտինգտոն, Զոի Սալդանա, Սիգուրնի Ուիվեր, Սթիվեն Լենգ |
2010 | Արյունոտ կածան | Tropico de Sangre | Միներվա Միրաբալ | Դրամա, Պատմական |
Juan Delancer | Հուան Ֆերնանդես, Սերջո Կարլո, Կլոդեթ Լալի, Ալեքսանդր Էսթրելա |
2010 | Մաչետե | Machete | Լուս | Մարտական, Թրիլեր, Կատակերգություն, Քրեական |
Էտան Մանիկիս Ռոբերտ Ռոդրիգես |
Դեննի Տրեխո, Ջեսիկա Ալբա, Ջեֆ Ֆեյի, Ռոբերտ Դե Նիրո |
2011 | Այլմոլորակային ներխուժում. Մարտ Լոս Անջելեսի համար | Battle Los Angeles | սերժանտ Ելենա Սանթոս | Ֆանտաստիկ, Մարտական |
Ջոնաթան Լիբեսման | Աարոն Էկխարտ, Բրիջետ Մոյնեխեն, Մայքլ Պենյա, Ռամոն Ռոդրիգեզ |
2011 | Blacktino | Blacktino | Շառլոտա Ֆոսթեր Ջեյն | Կատակերգություն | Աարոն Բարնս | Օսթին Մարշալ, Դևին Ռեյ, Տայգեր Շյու, Դեննի Տրեխո |
2012 | Չարի կացարան. Հատուցում | Resident Evil: Retribution | Ռեյն | Սարսափ, Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր |
Պոլ Ու. Ս. Անդերսոն | Միլա Յովովիչ, Սիեննա Գիլորի, Արիանա Էնջինիր, Լի Բինբին |
2013 | Մաչետեն սպանում է | Machete Kills | Լուս | Մարտական | Ռոբերտ Ռոդրիգես | Դեննի Տրեխո, Էմբեր Խյորդ, Սոֆիա Վերգարա, Չարլի Շին |
2013 | Ֆորսաժ 6 | The Fast and the Furious 6 | Լետի Օրտիս | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական |
Ջասթին Լին | Վին Դիզել, Պոլ Ուոկեր, Դուեյն Ջոնսոն, Լյուկ Էվանս |
2013 | Տուրբո (ձայնավորում) | Turbo | Մուլտֆիլմ | Դևիդ Սորեն | Սնուպ Դոգգ, Պոլ Ջամաթի, Լուիս Գուզման, Բիլ Հեյդեր, Ռիչարդ Ջենկինս | |
2013 | Ստորգետնյա կատակերգություն | InAPPropriate Comedy | Հերիեթ | Կատակերգություն | Վինս Օֆեր | Ռոբ Շնայդեր, Էդրիան Բրոուդի, Լինդսի Լոխան, Էրի Շաֆիր |
2015 | Ֆորսաժ 7 | Furious 7 | Լետի Օրտիս | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական |
Ջասթին Լին | Վին Դիզել, Պոլ Ուոկեր, Ջեյսոն Սթեթհեմ, Դուեյն Ջոնսոն |
2015 | Ֆորսաժ. Գերբեռնված | Fast & Furious: Supercharged | Լետի Օրտիս | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական |
Ջասթին Լին | Վին Դիզել, Պոլ Ուոկեր, Ջեյսոն Սթեթհեմ, Դուեյն Ջոնսոն |
Մրցանակներ և անվանակարգումներ
Թվական | Ֆիլմի անվանում | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|---|
2000 | Կանացի կռիվ | Deauville Film Festival | Լավագույն չարագործուհի | Հաղթանակ |
2000 | Կանացի կռիվ | Independent Spirit Award | Լավագույն նորամուտ | Հաղթանակ |
2000 | Կանացի կռիվ | National Board of Review | Լավագույն նորեկ դերասանուհու բեկում | Հաղթանակ |
2000 | Կանացի կռիվ | Gotham Award | Լավագույն բեկում | Հաղթանակ |
2000 | Կանացի կռիվ | Las Vegas Film Critics Society Award | Լավագույն նորակ դերասանուհի | Հաղթանակ |
2000 | Կանացի կռիվ | Chicago Film Critics Association Award | Ամենախոստումնալից նորամուտ | Առաջադրված |
2000 | Կանացի կռիվ | Las Vegas Film Critics Society Award | Լավագույն դերասանուհի | Առաջադրված |
2000 | Կանացի կռիվ | Online Film Critics Society Award | Լավագույն կինոնորամուտ | Առաջադրված |
2000 | Կանացի կռիվ | Black Reel Award | Լավագույն դերասանուհի | Առաջադրված |
2000 | Կանացի կռիվ | ALMA Award | Լավագույն լատինո դերասանուհու կերպար ֆիլմում | Առաջադրված |
2001 | Ֆորսաժ | ALMA Award | Լավագույն կինոդերասանուհի | Առաջադրված |
2001 | Բախում Նյու Յորքում | ALMA Award | Ականավոր դերասանուհի հեռուստասերիալում | Առաջադրված |
2002 | Կապույտ ալիք | MTV Movie Award | Լավագույն դերասանական կազմ | Առաջադրված |
2003 | S.W.A.T.: Հրեշտակների քաղաքի հատուկ ջոկատը | Imagen Foundation Award | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Հաղթանակ |
2005 | Բլադրեյն | Ոսկե ազնվամորի | Երկրորդ պլանի վատագույն դերասանուհի | Առաջադրված |
2009 | Ֆորսաժ 4 | ALMA Award | Լավագույն կինոդերասանուհի | Առաջադրված |
2011 | Այլմոլորակային ներխուժում. Մարտ Լոս Անջելեսի համար | ALMA Award | Լավագույն հեռուստադերասանուհի դրամայում | Առաջադրված |
2013 | Ֆորսաժ 6 | Premios Tu Mundo | Տարվա լավագույն կինոգործիչ Լատինական Ամերիկայից | Հաղթանակ |
2013 | Ֆորսաժ 6 | Teen Choice Award | Լավագույն հեռուստադերասանուհի էքշնում | Առաջադրված |
2015 | Ֆորսաժ 7 | Teen Choice Award | Լավագույն դերասանուհի էքշնում | Առաջադրված |
2015 | Ֆորսաժ 7 | People's Choice Award | Լավագույն հեռուստադերասանուհի էքշնում | Սպասվող |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «kinopoisk». Վերցված է 2015 Նոյեմբերի 26-ին.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.elmundo.es/loc/2014/08/22/53f783e4ca4741c3568b4581.html
- ↑ 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #14210583X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Michelle Rodriguez Biography (1978-)». Film Reference. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Michelle Rodriguez: in role after role, she has kicked the stereotype of the token female in the teeth, leaving an imprint all her own». 2003 թ․ սեպտեմբեր. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «The Religious Affiliation of Actress Michelle Rodriguez». World Religions. 2005 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Michelle Rodriguez Official Biography». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Michelle Rodriguez – Box Office Data Movie Star». The-numbers.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 8-ին.
- ↑ Brittany Spanos. (2015 թ․ հոկտեմբերի 9). «Watch Demi Lovato, Michelle Rodriguez Clash in 'Confident' Video» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Michelle Rodriguez Writing Kids Film»; September 18, 2008
- ↑ Rodriguez Talks Modern Warfare and Dodging Earthquakes"; December 14, 2009(չաշխատող հղում)
- ↑ «Rodriguez Turned Down Muslim Marriage». 2008 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Wloszczyna, Susan (2002 թ․ օգոստոսի 6). «Vin Diesel, in high gear». USA Today. Gannett. Վերցված է 2007 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Minogue's Martinez linked to Rodriguez». Contact Music. 2008 թ․ մայիսի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2005 թ․ մարտի 3-ին.
- ↑ Kort, Michele (2006 թ․ նոյեմբերի 15). «Michelle & Kristanna in love!». The Advocate. PlanetOut Inc.[en]. Վերցված է 2007 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «LOST girl». Cosmopolitan. 2006 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից (reprint) 2007 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Michelle Rodriguez 'Curve' cover controversial Արխիվացված 2008-01-11 Wayback Machine Retrieved May 2, 2008.
- ↑ «Michelle Rodriguez Blogs About Curve Article». 2007 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Kent, Paul (2008 թ․ մայիսի 2). «Kylie and Oli on rocks again». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2005 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Michelle Rodríguez: "RD no debería tener esa mentalidad tan gubernamental"». Cayena. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Actress Michelle Rodriguez comes out as bisexual: ‘I’m too curious not to be’ — PinkNews.co.uk
- ↑ Laura Martin. (2014 թ․ փետրվարի 20). «Look of love: Cara Delevingne gazes adoringly at Michelle Rodriguez backstage at Milan» (անգլերեն). www.mirror.co.uk. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
- ↑ Helen Zhao. (2014 թ․ հունվարի 8). «Worse for wear Michelle Rodriguez gets amorous with model Cara Delevingne as they share a kiss courtside at basketball game» (անգլերեն). www.dailymail.co.uk. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
- ↑ Allison Takeda. (Jul. 9, 2014). «Zac Efron Goes Horseback Riding Shirtless, Makes Out With Michelle Rodriguez: Pictures» (անգլերեն). Us Weekly. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Дарья Игитян. (7.07.2014). «Курортный роман: Мишель Родригес и Зак Эфрон отдыхают на Сардинии» (ռուսերեն). HELLO! Russia — ru.hellomagazine.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Ольга Архипова. (10 июля 2014). «Лошади и танцы: Мишель Родригез и Зак Эфрон на Сардинии» (ռուսերեն). Spletnik.ru. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Grossberg, Josh (2002 թ․ ապրիլի 8). «"Girlfight" Star Off the Hook». E!. Արխիվացված օրիգինալից 2003 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Haberman, Lia (2003 թ․ նոյեմբերի 20). «Rodriguez: Way 2 Fast 2 Furious». E!. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Michelle Rodriguez settles two traffic cases». Associated Press. 2005 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Two 'Lost' stars charged with drunken driving». Associated Press. 2005 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «TSG Mug Shot: The "Lost" Girls». The Smoking Gun[en]. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Errico, Marcus (2005 թ․ դեկտեմբերի 29). «"Lost" Stars Arraigned for DUIs». E!. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «'Lost' Actress Chooses Jail Over Service». Associated Press. 2006 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Lee, Ken and Silverman, Stephen M. (2006 թ․ մայիսի 22). «Michelle Rodriguez Gets 60 Days in Jail». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.
{cite news}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Lee, Ken (2006 թ․ մայիսի 30). «Michelle Rodriguez Gets Out of Jail Early». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք (անգլ.)
- Միշել Ռոդրիգեսը TV.com կայքում Արխիվացված 2015-11-10 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Ռոդրիգես» հոդվածին։ |
|