Միջազգային բանկային հաշվեհամար (IBAN)

Միջազգային բանկային հաշվեհամար (անգլ.՝ International Bank Account Number (IBAN)), միջազգայնորեն ընդունված համակարգ բանկային հաշիվները նույնականացնելու և միջազգային փոխանցումների մշակումը նվազագույն ռիսկով իրականացնելու համար։ Ի սկզբանե այն ընդունվել է Եվրոպական բանկային ստանդարտների կոմիտեի (ECBS) կողմից, իսկ ավելի ուշ որպես միջազգային ստանդարտ ISO ISO 13616:1997- ի ներքո։ Ներկայիս ստանդարտը ISO 13616:2007-ն է, որը նշում է SWIFT- ին որպես պաշտոնական գրանցամատյան։ Ի սկզբանե ստեղծված լինելով Եվրամիության ներսում վճարումները հեշտացնելու համար, այն ներդրվել է եվրոպական երկրների մեծամասնության և աշխարհի բազմաթիվ երկրների կողմից, հիմնականում Մերձավոր Արևելքում և Կարիբյան ծովում։ 2016 թվականի փետրվարի դրությամբ 69 երկիր օգտագործում էր IBAN համարակալման համակարգը[1]
IBAN-ը բաղկացած է մինչև 34 այբբենական նիշերից, որոնք պարունակում են երկրի կոդ, ստուգման երկու նիշ և թվերի շարք, որը ներառում է շահառուի բանկի կոդը, մասնաճյուղի կոդը և շահառուի հաշվեհամարը։ Ստուգման նիշերը հնարավորություն են տալիս ստուգելու բանկի հաշվեհամարը և հաստատելու նրա ամդամակցությունը համակարգին նախքան փոխանցումն իրականացնելը։
Նախապատմություն
IBAN-ից առաջ բանկային հաշվի նույնականացման տարբեր ստանդարտները (այսինքն`բանկը, մասնաճյուղը, routing կոդերը և հաշվի համարը) խառնաշփոթ էին առաջացնում որոշ օգտվողների համար։ Դա հաճախ հանգեցնում էր նրան, որ անհրաժեշտ routing տեղեկատվությունը բացակայում էր փոխանցումներից։ ISO 9362-ով սահմանված է ,որ նշված routing տեղեկատվությունը(հաճախ հայտնի նաև որպես բիզնեսի նույնականացման կոդեր (BIC կոդ), SWIFT ID կամ SWIFT կոդ կամ SWIFT-BIC) հատուկ ձևաչափ չի պահանջում, այնպես որ հաշիվների և գործարքների տիպերի նույնականացումը թողնվում էր փոխանցման կողմերի համաձայնության վրա։ Այն նաև չէր պարունակում ստուգիչ թվանշաններ, ուստի մակագրության սխալները հայտնաբերելի չեն եղել, և ուղարկող բանկը չի կարողացել վավերացնել routing-ի տվյալները նախքան փոխանցում կատարելը։ Սխալ routing կոդերը հանգեցրել են վճարումների հետաձգմանը և ավելացրել են լրացուցիչ ծախսեր ուղարկող և ընդունող բանկերի, հաճախ նաև միջնորդ բանկերին մոտ[2]։
Այս դժվարությունները հաղթահարելու համար 1997 թ.-ին Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ISO) հրապարակեց ISO 13616: 1997[3]: Այս առաջարկի ճկուն լինելու պատճառով Եվրոպական բանկային ստանդարտների կոմիտեն (ECBS) կարծում էր, որ այն անիրագործելի կլինի, և նրանք մշակեցին ստանդարտի իրենց տարբերակը, որն ի թիվս այլ բաների, թույլ էր տալիս միայն մեծատառեր և պահանջում էր,որ յուրաքանչյուր երկրի համար IBAN-ը ունենա ֆիքսված երկարություն[4]։ ISO 13616:1997 հետագայում հանվեc և փոխարինվեc ISO 13616:2003-ով[3]։ Ստանդարտը նորից վերանայվեց 2007-ին, երբ այն բաժանվեց երկու մասի։
IBAN- ը պարտադրում է ճկուն, բայց կանոնավոր ձևաչափ, որը բավարար է հաշվի նույնականացման համար և պարունակում է վավերացման տեղեկատվություն`մուտքագրման սխալներից խուսափելու համար։ Այն կրում է ամբողջ routing տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է մի բանկից մյուսը փոխանցում կատարելու համար, որտեղ էլ որ լինի։ Այն պարունակում է բանկային հաշվեհամարի հիմնական մանրամասները, ինչպիսիք են երկրի կոդը, մասնաճյուղի կոդը(Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում հայտնի են որպես տեսակավորման կոդեր) և հաշվեհամարները,այն նաև պարունակում է ստուգիչ թվանշաններ, որոնք կարող են վավերացվել հենց սկզբում՝ մեկ ստանդարտ ընթացակարգի միջոցով[5]։ Այն տեղերում , որտեղ օգտագործվում է IBAN, փողի փոխանցման սխալները կրճատվել են ընդհանուր փոխանցումների 0,1%-ի չափով։
Կառուցվածքը
IBAN-ը բաղկացած է մինչև 34 տառերից և թվերից հետևյալ կերպ.
- երկրի ծածկագիր՝ օգտագործելով ISO 3166-1 ալֆա-2-ը - երկու մեծատառ,
- ստուգիչ թվանշաններ -երկու նիշ, և
- Հիմնական բանկային հաշվի համար (Basic Bank Account Number - BBAN) – մինչև 30 տառ և թվանշան, որոնք կախված երկրից տարբեր են
Ստուգիչ թվանշանները հնարավորություն են տալիս հստակ ստուգել բանկային հաշվի համարը , հաստատել դրա ամբողջականությունը նախքան գործարքը կատարելը։
IBAN-ը էլեկտրոնային եղանակով փոխանցման դեպքում չպետք է պարունակի բացատներ։ Տպելիս այն արտահայտվում է չորս նիշերի խմբով,որոնք առանձնացված են մեկ բացատով .նիշերի վերջին խումբը ունի փոփոխական երկարություն , ինչպես ցույց է տրված ստորև բերված օրինակում
Երկիր | IBAN-ի օրինակ |
---|---|
Բելգիա | BE71 0961 2345 6769
|
Ֆրանսիա | FR76 3000 6000 0112 3456 7890 189
|
Գերմանիա | DE91 1000 0000 0123 4567 89
|
Հունաստան | GR96 0810 0010 0000 0123 4567 890
|
Ռումինիա | RO09 BCYP 0000 0012 3456 7890
|
Սաուդյան Արաբիա | SA44 2000 0001 2345 6789 1234
|
Իսպանիա | ES79 2100 0813 6101 2345 6789
|
Շվեյցարիա | CH56 0483 5012 3456 7800 9
|
Միացյալ Թագավորություն | GB98 MIDL 0700 9312 3456 78
|
Թույլատրված IBAN նիշերն են 0-ից 9 թվանշանները, և լատիներեն այբուբենի տառերը՝ A-ից Z[6]: Սա վերաբերում է նույնիսկ այն երկրներին (օրինակ ՝ Թաիլանդ), որտեղ այդ տառերը չեն օգտագործվում մայրենի լեզվում։
Հիմնական բանկային հաշվի համար
Հիմնական բանկային հաշվի համարի (BBAN) ձևաչափը որոշվում է յուրաքանչյուր երկրի կենտրոնական բանկի կամ նշանակված վճարային մարմնի կողմից։ Ընդունված ձևաչափերը կարող են լինել իրարից տարբեր։ Ազգային մարմինը կարող է գրանցել իր BBAN ձևաչափը SWIFT- ով, որը սակայն պարտադիր չէ։ Այն կարող է ընդունել IBAN առանց գրանցման։ SWIFT- ը հանդես է գալիս նաև որպես SWIFT համակարգի գրանցման մարմին, որն օգտագործվում է IBAN չընդունած երկրների մեծամասնության կողմից։ Երկու համակարգերի հիմնական տարբերությունն այն է, որ SWIFT- ը չի պահանջում, որ երկրի ներսում օգտագործվող BBAN- ները լինեն նախապես սահմանված երկարությամբ։
Յուրաքանչյուր երկրի համար BBAN- ը պետք է ունենա հաստատուն երկարություն և պարունակի տառեր և/կամ թվեր։ Այն ներառում է ներքին բանկային հաշվի համար, մասնաճյուղի նույնացուցիչ և հնարավոր routing տեղեկատվություն։ Յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ routing/ հաշվեհամարի համարակալման տարբեր համակարգեր ՝ առավելագույնը ներառելով 30 թիվ և/կամ տառ։
Ստուգիչ թվեր
Ստուգիչ թվերը հնարավորություն են տալիս ուղարկող բանկին (կամ նրա հաճախորդին) կատարել նշանակման վայրի և հաշվեհամարի ստուգում տվյալների մուտքագրման պահին[4]։ Այս ստուգումը երաշխավորվում է հայտնաբերելու ցանկացած դեպք, երբ մեկ նիշ բաց է թողնվել, կրկնօրինակվել, սխալ մուտքագրվել կամ որտեղ երկու նիշերը հակառակ են գրվել։ Այսպիսով, routing-ի և հաշվի համարների սխալները գործնականում վերացված են[6]
Վերամշակում
IBAN-ի նախագծային նպատակներից մեկն այն էր, որ հնարավորինս շատ վավերացում իրականացվի տվյալների մուտքագրման պահին[7]։ Մասնավորապես, IBAN-ը կարդացող համակարգչային ծրագիրը կկարողանա վավերացնել.
- Երկրի կոդը
- IBAN- ում նիշերի քանակը համապատասխանում է երկրի ծածկագրի համար նշված քանակին
- Երկրի կոդի համար սահմանված BBAN ձևաչափը
- Հաշվի համարը, բանկի կոդը և երկրի կոդի համադրությունը համատեղելի են ստուգիչ թվերի հետ
Ստուգիչ թվանշանները հաշվարկվում են ՝ օգտագործելով MOD-97-10 ՝ համաձայն ISO / IEC 7064: 2003[6] (այս հոդվածում կրճատված է mod-97), որը մատնանշում է ստուգման նիշերի համակարգերի մի շարք, որոնք ունակ են պաշտպանել տողերը սխալներից, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ մարդիկ պատճենում են տվյալները։ Մասնավորապես, ստանդարտը նշում է, որ հնարավոր է հայտնաբերել հետևյալը.
- Տեղերով փոխարինման բոլոր սխալները (մեկ նիշի փոխարինումը մյուսով, օրինակ ՝
4234-ը
1234-ով
) - Տեղափոխման բոլոր կամ համարյա բոլոր սխալները (երկու նիշերի տեղափոխումը, որոնք կամ հարակից են կամ դրանց միջև կա մեկ նիշ, օրինակ ՝
12345
-ի փոխարեն12354
կամ12543
) - Տեղափոխման բոլոր կամ գրեթե բոլոր սխալները (ամբողջ տողի հերթափոխը ձախից աջ կամ հակառակը)
- Կրկնակի փոխարինման սխալների մեծ մասը .նույն տողում երկու առանձին փոխարինման սխալներ, օրինակ ՝
1234567
-ի փոխարեն7234587
- Բոլոր մյուս սխալների մեծ մասը
IBAN- ների համար հիմնական կանոնն այն է, որ հաշիվ սպասարկող ֆինանսական հաստատությունը պետք է ունենա IBAN, քանի որ կան մի շարք ոլորտներ, որտեղ նույն հաշվից և մասնաճյուղերից տարբեր IBAN- ներ կարող են ստեղծվել , որոնք կբավարարեն IBAN-ի վավերացման ընդհանուր կանոններին։ Հատկապես այն դեպքերում, երբ 00
վավեր ստուգման նիշ է, 97
-ը չի լինի վավեր ստուգիչ թվանշան, ինչպես նաև, եթե 01
-ը վավեր ստուգիչ թվանշան է, 98
-ը չի լինի վավեր ստուգման նիշ, նույնը նաև 02
-ի և 99
-ի դեպքում։
ՄԱԿ-ի CEFACT TBG5- ը հրապարակել է IBAN վավերացման անվճար ծառայություն 32 լեզուներով բոլոր 57 երկրների համար, որոնք ընդունել են IBAN ստանդարտը[8]։ Նրանք նաև հրապարակել են ստուգման ալգորիթմի Javascript ելակետային կոդը[9]։
ECBS-ի անդամ երկրների բանկային հաշիվների IBAN ստուգիչն առկա է իր կայքում անգլերեն լեզվով[10]։
Ծանոթագրություններ
- ↑ «IBAN registry – This registry provides detailed information about all ISO 13616-compliant national IBAN formats – Release 63» (PDF).
- ↑ «Handbook for the Standardisation and Application of Basic Bank Account Number (BBAN) and International Bank Account Number (IBAN) in Cyprus» (PDF). Central Bank of Cyprus. 2003 թ․ սեպտեմբեր. Introduction. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
{cite journal}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 3,0 3,1 «Banking and related financial services -- International Bank Account Number (IBAN)». International Organisation for Standardisation. 2003 թ․ հուլիսի 24. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ 4,0 4,1 «IBAN Standard Implementation Guidelines – SIG203 V4» (PDF). European Committee for Banking Standards. 2000 թ․ դեկտեմբեր. 9.3 Ordering customer. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 8-ին. «IBANs make validation possible for telebanking, FEDI»
{cite journal}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «IBAN: International Bank Account Number» (PDF). EBS204 V3.2. European Committee for Banking Standards. 2003 թ․ օգոստոս. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «ISO/IEC 7064:2003 – Information technology – Security techniques – Check character systems». International Organization for Standardization. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Handbook for the Standardisation and Application of Basic Bank Account Number (BBAN) and International Bank Account Number (IBAN) in Cyprus» (PDF). Central Bank of Cyprus. 2003 թ․ սեպտեմբեր. Section 4 – Advantages. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին. «Reduction of human errors»
{cite journal}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «International Bank Account Number (IBAN) – IBAN online check». UN/CEFACT United Nations Centre for Trade Facilitation and Electronic Business. 2012 թ․ ապրիլի 23. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «International Bank Account Number (IBAN) – Basic information». UN/CEFACT United Nations Centre for Trade Facilitation and Electronic Business. 2012 թ․ ապրիլի 23. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Iban Checker». European Banking Resources. ecbs.org. 2008 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջազգային բանկային հաշվեհամար (IBAN)» հոդվածին։ |
|