Միվատն
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Իսլանդիա | |
Ավազանի մակերեսը | 37 կմ² | |
Միվատն[1] (իսլ.՝ Mývatn), լիճ Իսլանդիայի հյուսիսում։
Ընդհանուր տեղեկություններ
Գտնվում է կղզու հյուսիսային մասում։ Լճի երկարությունը մոտ 10 կմ է, լայնությունը՝ 8 կմ։ Լճի վրա տեղակայված է ավելի քան 50 կղզի։ Լիճը հարուստ է ձկներով։
Հրաբխային ջերմության պատճառով լճի որոշ հատվածներ երբեք չեն սառչում։ Լճից սկիզբ է առնում Լախսաու գետը, որը թափվում է Սկյաուլվանդի ծոց։
Տեսարժան վայրեր
- Լճի մոտակայքում կան տաք աղբյուրներ և ծծմբային հանքեր։
- Լճից 30 կմ հյուսիս-արևելք գտնվում է Եվրոպայի ամենահզոր ջրվեժը՝ Դետտիֆոսսը։
- 1999 թվականին Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտնականները լճի հարակից Սվեյգակոթի շրջանում հայտնաբերել են 10-րդ դարի կիսանկուղային բնակավայրեր, որոնք նման են Էլբայի, Օդերի, Վիսլայի և Ռուսաստանի այդ ժամանակաշրջանի տներին[2].:
- «Գահերի խաղը» հեռուստասերիալի 5-րդ շրջանի տեսարանները նկարահանվել են լճի վրա։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ
2011 թվականին լիճը և Լախսա գետը ներառվել են Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես եզակի երկրաբանական և կենսաբանական օբյեկտներ։
Ծանոթագրություններ
- ↑ Исландия. Справочная карта. 1:1 000 000. — Изд. третье. — М.: Главное управление геодезии и картографии при Совете министров СССР, 1977. — 16 000 экз.
- ↑ «ISLANDIA - Słowianie byli tu pierwsi ! v.II». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
- Mývatn and Laxá // UNESCO. World Heritage Centre. Tentative Lists
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միվատն» հոդվածին։ |
|