Միրեյ Բալեստրազի

Միրեյ Բալեստրազի
ֆր.՝ Mireille Ballestrazzi
 
Կրթություն՝ France's National Police College?
Մասնագիտություն՝ police officer
Ծննդյան օր սեպտեմբերի 2, 1954(1954-09-02)[2] (69 տարեկան)
Ծննդավայր Օրանժ (Ֆրանսիա)
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Ի ծնե անուն ֆր.՝ Mireille Dominique Anne Choquet[1]
 
Պարգևներ
Երախտիքի շքանշանի Մեծ կոմանդոր Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր[3] և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Միրեյ Բալեստրազի (ֆր.՝ Mireille Ballestrazzi, սեպտեմբերի 2, 1954(1954-09-02)[2], Օրանժ (Ֆրանսիա)), ֆրանսիացի պետական գործիչ, Ինտերպոլի նախագահ (2012-ից 2016 թվականներ), առաջին կինը, որը ղեկավարում էր այդ կազմակերպությունը։

Կենսագրություն

Անտիկ գրականության և հին լեզուների ուղղությամբ կրթություն է ստացել։ Այն բանից հետո, երբ սկսել են Ֆրանսիայի ոստիկանության ազգային դպրոց ընդունել նաև կանանց, դասընթաց է անցել և 1976 թվականին դարձել է ոստիկանության կոմիսար։ 1978 թվականից ծառայել է Բորդոյում, որտեղ գլխավորել է դատական ոստիկանության կենտրոնական վարչության բանդիտիզմի դեմ պայքարի խումբը (DCPJ)[4][5]:

Միրեյ Բալեստրազին նաև ղեկավարել է Արվեստի գործերի հափշտակության դեմ պայքարի կենտրոնական բյուրոն (OCRVOOA): Այդ պաշտոնում լայն ճանաչում է ձեռք բերել 1987 թվականին, երբ իրականացրել է գործողությունը՝ գտնելով Ժան Բատիստ Կորոյի չորս նկարները, որոնք գողացել էր Սեմյուր-Ան-Օսուան[5]։

1991 թվականին նրան շնորհվել է դիվիզիոնային կոմիսարի կոչում, 1993 թվականին Բալեստրազին դարձել է առաջին կինը, որը գլխավորել է Այաչչոյի ոստիկանությունը։ 1996-ից 1998 թվականներին եղել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Ժ.-Պ. Շևենմանայի տնտեսական և ֆինանսական հարցերի գծով։ Դա ամենաբարձր պաշտոնն էր, որը երբևիցե կին էր զբաղեցնում ֆրանսիական ոստիկանությունում[6]։

2010 թվականին Միրեյ Բալեստրազին նշանակվել է Ազգային ոստիկանության գլխավոր տեսուչ և Ինտերպոլի գործադիր կոմիտեի Եվրոպայի գծով փոխնախագահի օգնական։

2012 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 10-ը Ինտերպոլի գործադիր կոմիտեի նախագահն է։ Եղել է այդ պաշտոնը զբաղեցրած առաջին կինը[7]։

2013 թվականին դարձել Է Ֆրանսիայի Պատվավոր լեգեոնի շքանշանի հրամանատար[8]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրեյ Բալեստրազի» հոդվածին։