Միքայել Անտոնսոն

Միքայել Անտոնսոն
Քաղաքացիությունը  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 31, 1981(1981-05-31)[1][2] (43 տարեկան)
Ծննդավայր Կարլսկրունա, Շվեդիա
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան

Միքայել Անտոնսոն (շվեդ.՝ Mikael Antonsson, մայիսի 31, 1981(1981-05-31)[1][2], Կարլսկրունա, Շվեդիա), շվեդ ֆուտբոլիստ, պաշտպան: Հանդես է եկել Շվեդիայի հավաքականում։

Կարիերա

Ակումբային

Կարիերան սկսել է «ԱԻԿ» (Սիլհեվդա) ակումբում՝ արդեն պատանեկան տարիքում նորամուտն է նշել հիմնական թիմում։ 1997 թվականին տեղափոխվել է «Գյոտեբորգ» ակումբ, առաջին անգամ խաղացել և մարզվել է երիտասարդական թիմի կազմում։ Ալսվենսկանում նորամուտն նշել է 2001 թվականին, 2003 թվականից արդեն եղել է հիմնական կազմի խաղացող[3]:

2004 թվականի ամռանը տեղափոխվել է ավստրիական «Աուստրիա» ակումբ։ Թիմում խաղացել է երկու մրցաշրջան, սակայն բացթողումներ է ունեցել հաճախակի վնասվածքների պատճառով. 2005/06 չեմպիոնական մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 12 հանդիպման[4]: Այնուամենայնիվ, չեմպիոնական տիտղոսից բացի, «Աուստրիայի» հետ նվաճել Է Ավստրիայի երկու գավաթ։ 2006 թվականին դարձել է հունական «Պանաթինաիկոսի» ֆուտբոլիստ, որն այն ժամանակ մարզել է նրա հայրենակից Հանս Բակեն, սակայն հազվադեպ է հայտնվել թիմի կազմում, հատկապես հրաժարականից հետո:

Հունաստանում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո  վերադարձել է Սկանդինավիա՝ քառամյա պայմանագիր կնքելով դանիական «Կոպենհագենի» հետ

[5]: Թիմի հետ դարձել է Դանիայի ֆուտբոլի առաջնության եռակի չեմպիոն, մեկ անգամ նվաճել է գավաթը, հաջողությամբ խաղացել է չեմպիոնների լիգայում. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2010-2011 խաղարկությունում ակումբը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել խմբից: 2011 թվականի հունիսին տեղափոխվել է իտալական «Բոլոնիա», առաջին մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում[6]:

Ազգային հավաքականում

2002 թվականից Անտոնսոնը հանդես է եկել Շվեդիայի երիտասարդական հավաքականում[7]: Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 2004 թվականին անցկացրել է 5 հանդիպում․ շվեդները զբաղեցրել են 4-րդ տեղը[8]:

Շվեդիայի հավաքականում նորամուտը նշել է 2004 թվականի հունվարի 22-ին Նորվեգիայի հավաքականի դեմ խաղում։ Հետագայում հավաքականում խաղացել է անկանոն. 2006 թվականից թիմ չի հրավիրվել գրեթե հինգ տարի՝ մինչև 2011 թվականի գարունը[9]:

Անտոնսոնն ընդգրկվել է Շվեդիայի հավաքականի հայտացուցակում 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար[10]:

Նվաճումներ

«Աուստրիա»

  • Ավստրիայի չեմպիոն՝ 2005/06
  • Ավստրիայի գավաթի գավաթակիր (2)՝ 2005, 2006

«Կոպենհագեն»

  • Դանիայի չեմպիոն(5)՝ 2008/09, 2009/10, 2010/11, 2015/16, 2016/17
  • Դանիայի գավաթակիր(4)՝ 2008/09, 2014/15, 2015/16, 2016/17

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Mikael Antonsson» (շվեդերեն). svenskfotboll.se. Արխիվացված է օրիգինալից 2014-07-16-ին. Վերցված է 2012-05-26-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Mikael Antonsson > Bundesliga 2005/2006» (գերմաներեն). weltfussball.de. Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2012-05-26-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Andersson, Pär. (2007-06-21). «Mikael Antonsson klar för FC Köpenhamn» (շվեդերեն). Expressen. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2012-05-26-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Mikael Antonsson». Bologna: ultime notizie (իտալերեն). Gazzetta dello Sport. Արխիվացված է օրիգինալից 2012-05-26-ին. Վերցված է 2012-05-26-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «U21 herr: Förlust mot starkt grekiskt lag» (շվեդերեն). fogis.se. 2002-02-13. Արխիվացված է օրիգինալից 2014-05-17-ին. Վերցված է 2012-05-26-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Mikael Antonsson > U21 EM 2004 in Deutschland» (գերմաներեն). weltfussball.de. Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2012-05-26-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Mikael Antonsson > Länderspiele» (գերմաներեն). weltfussball.de. Արխիվացված է օրիգինալից 2019-01-19-ին. Վերցված է 2012-05-26-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Оглашен состав сборной Швеции на Евро-2012». Мировые новости. Футбол на Куличках. 2012-05-14. Արխիվացված է օրիգինալից 2013-04-01-ին. Վերցված է 2012-05-17-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Անտոնսոն» հոդվածին։