Ցողունը տերևազուրկ է, բարձրություն՝ 15-20 (հազվադեպ՝ 40) սմ։ Տերևները գետնամերձ են, գծաձև։ Ծաղկաբույլը հիմնականում նոսր հուրանաձև է (հազվադեպ՝ միայնակ), ծաղիկները՝ սպիտակ, երկնագույն, կապույտ, կապտամանուշակագույն։ Ծաղկում է մարտ ամսին, պտղաբերում ապրիլին։ Պտուղը սակավասերմ տուփիկ է։
Պարունակում է ալկալոիդներ։ Գեղազարդիչ է։
Տարածում
Միշչենկոյի մկնասոխը հանդիպում է Վայոց ձորի (Արենի գյուղի շրջակայքում) և Սյունիքի մարզերում։ Աճում է ստորին և միջին գոտիների ժայռաճեղքերում և քարաժայռերին (1000-1800 մետր բարձրություններում), Ատրոպատանյան մկնասոխ՝ միայն Սյունիքի մարզում (Արաքս գետի կիրճում)՝ ստորին և միջին լեռնային գոտիների խճաքարոտ և քարքարոտ լանջերին, ժայռաճեղքերում (400-1200 մետր բարձրություններում), Ռոզենի մկնասոխ՝ Լոռու և Շիրակի մարզերի, Գեղամա լեռնաշղթայի ենթալպյան մարգագետիններում՝ գետակների ափերին, խոնավ վայրերում (2000-2500 մետր բարձրություններում)։ Այս տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։
Հոմանիշներ
Ըստ Կյուի Թագավորական բուսաբանական այգու տվյալների[2] հայտնի է հետևյալ հոմանիշները Հոմոտիպ հոմանիշներ
Stellaris Fabr., 1759, nom. superfl.
Stellaster Heist. ex Fabr., 1763, nom. superfl.
Հետերոտիպ հոմանիշներ։
Helonias Adans., 1763, nom. illeg.
Lilio-Hyacinthus Ortega, 1773
Epimenidion Raf., 1837
Ioncomelos Raf., 1837, orth. var.
Lagocodes Raf., 1837
Oncostema Raf., 1837
Tractema Raf., 1837
Genlisa Raf., 1840
Chionodoxa Boiss., 1844
Nectaroscilla Parl., 1854
Adenoscilla Gren. & Godr., 1855
Basaltogeton Salisb., 1866
Hylomenes Salisb., 1866
Monocallis Salisb., 1866
Othocallis Salisb., 1866
Petranthe Salisb., 1866
Rinopodium Salisb., 1866
Caloscilla Jord. & Fourr., 1869
× Chionoscilla J.Allen ex Nicholson, 1897
Apsanthea Jord. in C.T.A.Jordan & J.P.Fourreau, 1903
Гроссгейм А. А. Род 275. Пролеска — Scilla L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. и ред. тома акад. В. Л. Комаров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1935. — Т. IV. — С. 369—379. — 760 + XXX с. — 5175 экз.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։