Մկրտիչ Գիմիշյան
Մկրտիչ Գիմիշյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Մկրտիչ (Սոս) Եգորի Գիմիշյան (մայիսի 20, 1953, Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր[1][2]։
Կենսագրություն
Ծնվել է 1953 թվականի մայիսի 20–ին, Վրաստանի Ախալցխա քաղաքում։ 1971-1976 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել է ֆիզիկոսի մասնագիտություն։ 1976-1980 թվականներին սովորել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի ասպիրանտուրայում։ 1980-1988 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի ամբիոնում, 1988-1991 թվականներին որպես ինժեներ՝ բազալտի գործարանում[3]։
1991 թվականին նշանակվել է «Մանեգ» ՍՊԸ տնօրեն։ 1995-1999 թվականներին եղել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, եղել է «Հանրապետություն» խմբակցության անդամ և Հայոց համազգային շարժման անդամ[4]։
1999 թվականից ընտրվել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ[5]։
Ծանոթագրություններ
- ↑ «Список Депутаты Национального собрания Армении». aztekium.pl. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Гимишян, Мкртыч Егикович - Юнионпедия». ru.unionpedia.org (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Гимишян, Мкртыч Егикович биография». libris.club. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ peoplepill.com. «Mkrtich Gimishian: Armenian politician (1953-) | Biography, Facts, Career, Wiki, Life». peoplepill.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.