Մհեր Գրիգորյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մհեր Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մհեր Հերբերտի Գրիգորյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
մայիսի 12, 2018[1] | ||||
Նախագահ | Արմեն Սարգսյան | |||
Վարչապետ | Նիկոլ Փաշինյան | |||
Նախորդող | Կարեն Կարապետյան, Վաչե Գաբրիելյան, Արմեն Գևորգյան | |||
Կուսակցություն՝ | անկուսակցական | |||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան, Մոսկվայի Պետական Համալսարան | |||
Մասնագիտություն՝ | իրավաբան | |||
Ծննդյան օր | փետրվարի 15, 1972 (52 տարեկան) | |||
Ծննդավայր | Աշտարակ, ԽՍՀՄ, Հայկական ԽՍՀ | |||
Քաղաքացիություն | Հայաստան | |||
Ինքնագիր | ||||
Պարգևներ | ||||
Մհեր Հերբերտի Գրիգորյան (փետրվարի 15, 1972[2], Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ պետական գործիչ, ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան։ ՀՀ փոխվարչապետ (2018 թվականի մայիսի 12-ից)[3]։
Կենսագրություն
Կրթություն
1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 1991 թ.-ից 1994 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագետի որակավորում։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց։
Աշխատանքային գործունեություն
1994 թ.-ից 1996 թվականներին Ռուսաստանի Դաշնությունում զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ։ Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թվականին ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան, այնուհետև՝ ավագ իրավաբան-խորհրդատու, իսկ 1997-1999 թվականներին զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը։ 1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ)՝ զբաղեցնելով իրավաբանական ծառայության ղեկավարի, գործառնական տնօրենի պաշտոններ։ 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին։ 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում։ 2005 թվականին նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն և պաշտոնավարել է մինչև 2007 թվականը։ 2007 թ.-ից մինչև 2011 թվականը զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։ 2011 թվականին նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել է մինչև 2018 թվականի մայիսի 12-ը։ 2006 թ.-ից 2018 թվականը եղել է «ACRA Credit Reporting» ՓԲԸ խորհրդում՝ խորհրդի անդամի կարգավիճակով։ 2012 թ.-ից մինչև 2018 թվականը զբաղեցրել է «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի խորհրդի նախագահի պաշտոնը[4]։ Հայաստանի Հանրապետության նախագահի` 2018 թվականի մայիսի 12-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ։
Այլ տեղեկություններ
ՀՀ Զինված ուժերի պահեստազորի սպա է։ Անկուսակցական է։
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ դուստր և որդի։
Պարգևներ
Տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար ԼՂՀ նախագահի հրամանագրով 2016 թվականին Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մհեր Գրիգորյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2017 թվականին պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով[5]։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ 2022 թվականին պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով։
Ծանոթագրություններ
- ↑ Հայաստանի հանրապետության նախագահի հրամանագիրը ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ փոխվարչապետ նշանակելու մասին
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.gov.am/en/gov-members/792/
- ↑ ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]
- ↑ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի
- ↑ Արդշինբանկի Վարչության Նախագահ Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մհեր Գրիգորյան» հոդվածին։ |
Նախորդող Վաչե Գաբրիելյան |
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան 2018-ից |
Հաջորդող - |