Մհեր Տերտերյան
Մհեր Տերտերյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի տնտեսության և ֆինանսների պետական համալսարան (1999) |
Մասնագիտություն | պետական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Մհեր Հայկի Տերտերյան (մարտի 23, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, գործարար, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական։
Կենսագրություն
- 1994-1999 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի բանկային գործ մասնագիտությունը։
- 2001 թվականից մինչ այժմ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։
- 2005 թվականից Ղազախստանի հայկական «Ուրարտու» համայնքի փոխնախագահն է։
- 2013 թվականից Ղազախստանի գործարարների տարածաշրջանային պալատի նախագահության անդամ է։
- 2013 թվականից Ղազախստանի Ազգային պալատի Ագրո-արդյունաբերական համալիրի կոմիտեի անդամ։
- 2014 թվականից Ղազախստանի գյուղատնտեսության նախարարի խորհրդի անդամ է։
- 2017 թվականին տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել ՀՀ-ում։
- 2017-2018թթ եղել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական[1]։
- 2018 թվականից ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միության անդամ է։
Բիզնես գործունեություն
Մհեր Տերտերյանը Վայոց ձորի Արենի համայնքում սեփականության իրավունքով ունի ավելի քան 300 հա հողատարածք, որի վրա տնկված են խաղողի այգիներ։ Այդ հողատարածքում նա տեղադրել է Հայաստանի Հանրապետության ամենամեծ դրոշը[2]։
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք երեխա