Մյուզիք (ֆիլմ)
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Մյուզիք անգլ.՝ Music | |
---|---|
![]() Ֆիլմի պաստառ | |
Երկիր | ![]() |
Ժանր | Երաժշտական դրամա |
Թվական | 2020 |
Պրեմիերա | Սեպտեմբերի 2020 |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Սիա |
Պրոդյուսեր |
|
Սցենարի հեղինակ |
|
Դերակատարներ |
|
Օպերատոր | Սեբաստյան Վինթերո |
Երաժշտություն | Սիա |
Կինոընկերություն |
|
Տևողություն | 107 րոպե |
Տեղայնացնող | Universal Pictures |
IMDb | ID 7541720 |
ԿինոՊոիսկ | ID 1088265 |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
Մյուզիք (անգլ.՝ Music), 2020 թվականի սպասվելիք ամերիկյան երաժշտական դրամա, որը նկարահանել է երգչուհի և երգահան Սիան։ Ֆիլմի սցենարի համահեղինակներն են Սիան և մանկական գրքերի հեղինակ Դալաս Քլեյթոնը[1][2]։ Գլխավոր դերերում են Քեյթ Հադսոնը, Մեդի Զիգլերը և Լեսլի Օդոմ կրտսերը։
«Մյուզիք» ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերին Universal Pictures-ի կողմից։
Սյուժե
Աուտիստիկ դեռահասը (Մեդի Զիգլեր) բացահայտում է, որ իր մասին հոգ է տանում իր թմրավաճառ քույրը (Քեյթ Հադսոն)[3][4]։
Դերասանական կազմ
- Քեյթ Հադսոն՝ Զու[5]
- Մեդի Զիգլեր՝ Մյուզիք[5]
- Լեսլի Օդոմ կրտսեր
- Հեկտոր Էլիզոնդո՝ Ջորջ
- Թիգ Նոտարո՝ հեռուստահաղորդավար
- Մարի Քեյ Փլեյս՝ Միլի[6]
Նախապատմություն և արտադրություն
Սիան հայտարարել է ֆիլմի նախագծի մասին 2015 թվականի Վենետիկի կինոփառատոնի ժամանակ, ինչպես նաև հայտնել է, որ գլխավոր դերերից մեկը կատարելու է Մեդի Զիգլերը, որը մինչ այդ նկարահանվել է Սիայի և Դենիել Ասքիլի[7][8] համատեղ նկարահանած երաժշտական տեսահոլովակների շարքում և պարել է Սիայի կենդանի ելույթների ժամանակ[8][9]։
2014 թվականին «Chandelier» երգի համար երաժշտական տեսահոլովակի ստեղծումից հետո Սիան որոշել է, որ «բավականին լավ» է ռեժիսուրայում և «իրեն մի քիչ ավելի համարձակ է զգացել»[7]։ Սցենարի համահեղինակներն են Սիան և մանկական գրքերի հեղինակ Դալաս Քլեյթոնը։ Այն հիմնված է 2007 թվականին երգչուհու կողմից գրված մեկ էջանոց պատմության վրա[10]։ Սիան վայելում էր ստեղծագործական գործընթացը և նշում էր նմանությունը ռեժիսուրայի և երգեր գրելու միջև։ Նա ասել է․
Իմ համար այդ գործընթացը հիմնականում կայանում էր այն բանի մեջ, որ ես աշխատում եմ ֆիլմի վրա։ Ես կփորձեմ այն, արդեն կունենամ երկխոսությունն իմ գլխում։ Չեմ կարող անհանգստացնել ինձ վերջնական սևագրով․․․ Ինչպես օրինակ, երգելիս ես ուզում եմ երգել մեղեդին և տեքստ գրել։ Ես չեմ ուզում զբաղվել արտադրությամբ, որը չափազանց տեխնիկական է։ Ինձ դա դուր չի գալիս[7][8]։
Նախագիծը, որն ի սկզբանե ծրագրվել էր որպես ոչ երաժշտական ֆիլմ, ի վերջո գրվել է որպես մյուզիքլ՝ Սիայի երգերով և Ռայան Հեֆինգթոնի խորեոգրաֆիայով։ Ի սկզբանե ֆիլմը կրել է «Քույր» (անգլ.՝ Sister) աշխատանքային անվանումը, սակայն հետո այն վերանվանվել է «Մյուզիք»-ի[3][11]։ 2018 թվականին հայտարարվել է, որ Քեյթ Հադսոնը և Լեսլի Օդոմը ընդգրկվել են դերասանական կազմում[12]։
Պլանավորված թողարկում
2019 թվականին Սիան հայտնել է, որ ֆիլմի պրեմիերան պլանավորվում էր նույն տարվա հոկտեմբերի վրա[13], սակայն, ներկայումս այն նախատեսվում է թողարկել 2020 թվականի սեպտեմբերին կինոթատրոններում և IMAX-ում[14]։
Սաունդթրեք
Սիան ֆիլմի համար 10 երգ է գրել։ 2020 թվականի մայիսի 20-ին նա թողարկել է «Together» երգը՝ որպես սաունդթրեքի առաջնային սինգլ[5]։
Ծանոթագրություններ
- ↑ McGrane, Danielle (2017 թ․ օգոստոսի 3). «Sia to spread festive cheer with Christmas album». The Sydney Morning Herald. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ WENN.com (2017 թ․ օգոստոսի 1). «Sia will be releasing her first Christmas album». Toronto Sun. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ 3,0 3,1 Aron, Hillel. "How Sia Saved Herself" Արխիվացված 2018-08-24 Wayback Machine, Rolling Stone, August 24, 2018
- ↑ Tang, Estelle. "Sia's Repetto Shoes Are Good for Dancing and Going Undercover at Kardashian Parties" Արխիվացված 2019-02-26 Wayback Machine, Elle.com, February 25, 2019
- ↑ 5,0 5,1 5,2 Shaffer, Claire. «Sia Premieres 'Together' from Her Upcoming Album and Film, Music». Rolling Stone. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Mary Kay Place Talks 'Diane' At 2019 IFP Gotham Awards». TheKnockturnal.com. 2019 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Sia to direct film starring young muse Maddie Ziegler». BBC News. 2015 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Tewari, Nidhi (2015 թ․ սեպտեմբերի 9). «'Elastic Heart' Singer Sia to Make a Film Titled 'Sister' with Her Muse Maddie Zeigler». International Business Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.; "Sia Releases Captivating 'Cheap Thrills' Video Featuring Maddie Ziegler" Արխիվացված 2016-09-10 Wayback Machine, Billboard, March 21, 2016; and Murphy, Desiree "Maddie Ziegler Rocks a Black Wig, Rainbow Face Paint in Sia's Haunting Tribute Video to Orlando Victims" Արխիվացված 2017-04-17 Wayback Machine, ETonline.com, 6 September 2016
- ↑ Lipshutz, Jason. "Sia Remains an Essential Live Performer in 2016" Արխիվացված 2016-11-23 Wayback Machine, Billboard, October 26, 2016
- ↑ Anderson, Ariston (2016 թ․ սեպտեմբերի 7). «Venice: Sia Explains Why She's Directing Her Maddie Ziegler Screenplay». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Harding, Laura. "Kate Hudson backs Sia as a director after musical collaboration" Արխիվացված 2018-07-03 Wayback Machine, Independent, March 22, 2018
- ↑ Puente, Maria. "Kate Hudson expecting baby No. 3, details worst morning sickness of her life" Արխիվացված 2018-06-20 Wayback Machine, USA Today, April 6, 2018
- ↑ Kickham, Dylan. "Sia's Movie Music Will Hit Theaters This Fall, Starring Maddie Zeigler & Kate Hudson" Արխիվացված 2019-05-30 Wayback Machine, Elite Daily, May 29, 2019
- ↑ Tuccillo, Andrea. "Sia is ditching her disguise ahead of directorial movie debut" Արխիվացված 2021-03-30 Wayback Machine, abcnewsradioonline.com, June 29, 2020
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուզիք (ֆիլմ)» հոդվածին։ |
|