Մյուոնային նեյտրինո

Մյուոնային նեյտրինո
Ենթադասնեյտրինո և ֆերմիոն
Տեսակներատոմային մասնիկ
ԿազմությունՏարրական մասնիկ
ՎիճակագրությունՖերմիոնային
ՍերունդԵրկրորդ
Հիմնարար փոխազդեցություններԹույլ փոխազդեցություն, ձգողականություն
Նշանակումըνμ
Տեսություն(1940-ական թթ.)
ՀայտնագործումԼեոն Լեդերման, Մելվին Շվարց, Ջեկ Ստեյնբերգեր (1962)
ԶանգվածՓոքր 0.28 էՎ-ից, բայց ոչ զրո
Կյանքի տևողությունԿայուն
Էլեկտրական լիցք0
Սպին12
Մոնտե Կարլո դրույթով համար14
մյուոններ


Մյուոնային նեյտրինո, նշանակումը՝ νμ, տարրական մասնիկ, նեյտրինոյի տեսակներից մեկը։ Մյուոնների հետ մտնում է լեպտոնների երկրորդ սերնդի կազմի մեջ[1]։

Հատկություններ

Մյուոնային նեյտրինոն կարող է «փոխակերպվել» էլեկտրոնայինի[2]։

Բացահայտումը

Նեյտրինոյի ևս մեկ տեսակի գոյության վարկածը (բացի արդեն հայտնի էլեկտրոնային նեյտրինոյից) առաջ է քաշվել 1940-ական թթ.։ Փորձնականորեն հայտնաբերվել է 1962 թ. Լեոն Լեդերմանի, Մելվին Շվարցի, Ջեկ Ստեյնբերգերի ղեկավարած հետազոտողների խումբը։ 1988 թ. դրա համար նրանց Նոբելյան մրցանակ շնորհվեց։

Գերլուսային արագության հնարավորությունը

1911 թ. սեպտեմբերին Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության (ՑԵՐՆ) ՕՊԵՐԱ (OPERA) դետեկտորով աշխատող հետազոտողների խումբը հրապարակեց չափումների տվյալներ, որոնցից հետևում է, որ մյուոնային նեյտրինոն կարող է շարժվել լույսից արագ։ 2011 թ. նոյեմբերին երկրորդ փորձը հաստատեց այս արդյունքը։ Գիտական շրջաններում այն ընդունվեց թերահավատորեն, քանի որ բացի այլ փորձերի արդյունքներին հակասելուց, այն նաև հակասում էր հարաբերականության տեսությանը։ Ուսումնասիրությունները շարունակվեցին։ 2012 թ. փետրվարի 23-ին ՑԵՐՆը հայտնեց, որ ՕՊԵՐԱՅԻ խումբը պարզել է, թե ինչ գործոնների պատճառով սխալ արդյունքներ գրանցվեցին[3][4]։ 2012 թ. մարտին հետազոտողների Իկարոս (ICARUS ) խումբը հրապարակեց արդյունքեր, որոնք հակասում էին ՕՊԵՐԱՅԻ արդյունքները[5][6]։ Մայիսին OPERA-ն մի շարք ստուգիչ փորձեր անցկացնելուց հետո վերջնականապես հայտնեց, որ գերլուսային արագության գրանցման մասին սխալ եզրակացությունը տեխնիկական թերության հետևանք էր[7]։

Տես նաև

Ծանոթագրություններ