Մյուչառնոկ արվեստի սրահ (հունգ.՝ Műcsarnok), ժամանակակից արվեստի սրահ Բուդապեշտում։ Մյուչառնոկը տեղակայված է Բուդապեշտի Հերոսների հրապարակում՝ Կերպարվեստի թանգարանի առջև։ Առաջնային վեց սյուներից կազմված և վառ խճանկարային ճակտոնով շինությունը նախագծվել է ճարտարապետներ Ալբերտ Շիկեդանցի և Հերցոգ Գյուլեպի կողմից և բացվել է 1895 թվականին։
Թանգարանը մշտական ցուցադրություն չունի։ Այստեղ ներկայացվում են հունգարական և արտերկրյա ժամանակակից արվեստի բազմաթիվ ցուցահանդեսներ[1]։
Գրականություն
Будапешт: [путеводитель] / С. Кузьмичева, О. Кузьмичев. — М.: Эксмо, 2008. — 384 с.: ил. — (Оранжевый гид).