Մշո դաշտը ալիքավոր մակերևույթով աստիճանաձև իջվանք է Հայկական Տավրոսի համակարգում։ Երկարությունը մոտ 65 կմ է։ Գտնվում է 1200-1500 մ բարձրության վրա։ Հիմքում օլիգոցեն-միոցենի ծալքավոր կրաքարամերգելային գոյացություններ են՝ ծածկված անթրոպոգենի լճագետային և ալյուվիալ նստվածքներով։ Մշո դաշտով է հոսում Արածանին՝ ընդունելով Մեղրագետը։ Կլիման ցամաքային է, հունվարին միջին 0-ից մինչև 4 °C աստիճան է, հուլիսինը 24-26 °C։ Բնորոշ է տափաստանային բուսածածկույթով։ Գետահովիտներում և նախալեռնային ձորակներում հանդիպում են նոսր անտառներ և թփուտներ։ Մշո դաշտում բնակվող հայերը զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ։ Մշո դաշտը Արևմտյան Հայաստանի խիտ բնակեցված և արգավանդ շրջաններց էր[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 659)։