Մողեսակոնքավորներ[1], կամ մողեսակոնքավոր դինոզավրեր, կամ զավրիսքներ[2](լատ.Saurischia), դինոզավրերի՝ ավանդաբար առանձնացվող երկու հիմնական ճյուղերից մեկը (թռչնակոնքավորների հետ մեկտեղ)[3], որը պատմականորեն դիտարկվում է որպես կենդանիների կարգ[4][5]։ Ի տարբերություն թռչնակոնքավորների՝ մողեսակոնքավորների pubic ոսկրերը նախապես թեքված են եղել առաջ (որոշ ներկայացուցիչների՝ գերերազավրիդների[6], տերիզինոզավրիդների[7], դրոմեոզավրիդների[8] և թռչունների մոտ[9]pubic ոսկրերը ետ են թեքված)։ Ուշագրավ է, որ ոչ թե թռչնակոնքավորները, այլ հենց մողեսակոնքավորներն են թռչունների ծագման սկիզբը դրել, իսկ թռչունները, հնէաբանների շրջանում գերիշխող պատկերացումների համաձայն, մողեսակոնքավորների միակ խումբն են, որ հաղթահարել, վերապրել են կավճա-պալեոգենային զանգվածային մահացման շրջանը[3]։
Մողեսակոնքավորները սովորաբար համարվում են մոնոֆիլետիկ («բնական») խումբ, որի մեջ ներառվում են eusaurischia-ի («իսկական մողեսների») խմբի կազմում ընդգրկված թերոպոդների (Theropoda) և զավրոպոդոմորֆների (Sauropodomorpha) մեծաքանակ ճյուղավորումներ[3], ինչպես նաև Herrerasauria-ի կողային բազալ ճյուղը[10][11], որը երբեմն որոշ մասնագետների կողմից տեղադրվում է թերոպոդների կազմում[12]։ Ըստ այլընտրանքային տեսակետի՝ թերոպոդները թռչնակոնքավորներին ավելի՛ մոտ են, քան զավրոպոդոմորֆներին, ուրեմնև՝ մողեսակոնքավորները ավանդական ընկալմամբ պարաֆիլետիկ («արհետական») խումբ են, որը կամ պետք է կազմացրվի, կազմալուծվի, կամ վերասահմանվի, վերաորոշարկվի (վերջինիս դեպքում նրա կազմը արմատապես կփոխվի)[13][14][15]։
Ծանոթագրություններ
↑Еськов К. Ю. Словарь названий живых и ископаемых организмов // Удивительная палеонтология: история Земли и жизни на ней. — М. : ЭНАС, 2008. — 312 с. — ISBN 978-5-91921-129-7.
↑Կաղապար:Нп4, Agnolin F. L., Կաղապար:Нп4, Müller R. T., Martinelli A., Langer M. Review of the fossil record of early dinosaurs from South America, and its phylogenetic implications(անգլ.) // Կաղապար:Нп4. — 2021. — С. 103341. — ISSN0895-9811. — doi:10.1016/j.jsames.2021.103341
↑Baron M. G., Norman D. B., Barrett P. M. A new hypothesis of dinosaur relationships and early dinosaur evolution(անգլ.) // Nature : journal. — 2017. — В. 7646. — Т. 543. — С. 501—506. — ISSN1476-4687. — doi:10.1038/nature21700
↑Baron M. G., Norman D. B., Barrett P. M. Baron et al. reply(անգլ.) // Nature : journal. — 2017. — В. 7678. — Т. 551. — С. E4—E5. — ISSN1476-4687. — doi:10.1038/nature24012
Брусатти С. - Время динозавров. Новая история древних ящеров։ науч. ред. А. О. Аверьянов, 2019։ оригинал=The Rise and Fall of the Dinosaurs։ A New History of a Lost World|; М., издательство Альпина нон-фикшн, страниц=358, isbn 978-5-91671-893-5
The Complete Dinosaur / M. K. Brett-Surman, Holtz T. R. Jr., J. O. Farlow, eds. — Bloomington, IN: Indiana University Press, 2012. — 1272 с. — (Life of the Past). — ISBN 978-0-253-00849-7
Brusatte S. L. Dinosaur Paleobiology / ed. by нп4. — University of California Press, 2012. — 336 с. — ISBN 978-0-520-25408-4