Մոնիկա Վիտտի
![]() իտալ.՝ Monica Vitti | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 3, 1931[1][2][3][…] |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա[4] |
Մահացել է | փետրվարի 2, 2022[5][6][4] (90 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[7] |
Գերեզման | Կամպո Վերանո[8] |
Կրթություն | Սիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կատակերգու, սցենարիստ, կինոռեժիսոր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
Ամուսին(ներ) | Roberto Russo? |
Համատեղ ապրող(ներ) | Միքելանջելո Անտոնիոնի և Կառլո դի Պալմա |
Պարգևներ և մրցանակներ | |
Մոնիկա Վիտտի (իտալ.՝ Monica Vitti, իրական անունը` Մարիա Լուիզա Չեչարելլի, նոյեմբերի 3, 1931[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4] - փետրվարի 2, 2022[5][6][4], Հռոմ, Իտալիա[7]), իտալացի դերասանուհի։ Հինգ անգամ արժանացել է Իտալիայի բարձրագույն «Դավիդ դի Դոնաթելլո» կինոմրցանակին՝ կանացի լավագույն դերի համար։
Կենսագրություն
Մոնիկա Վիտտին ծնվել է Հռոմում, իսկ մանկությունն անցել է Մեսինայում։ Պատանի տարիքում մասնակցել է սիրողական ներկայացումների, իսկ 16 տարեկանում ընդունվել է կինոակադեմիա։ 1953 թվականին, ավարտելով Հռոմի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիան, աշխատել է թատրոնում և առաջին դերերը կատարել է Բերտոլդ Բրեխտի և Էժեն Իոնեսկոյի դրամաներում։
Կինոդեբյուտը կայացել է 1954 թվականին, երբ ոչ մեծ դերով հանդես է եկել «Ծիծաղել, ծիծաղել, ծիծաղել» կատակերգությունում։ 1957 թվականին Մոնիկան ծանոթացել է Միքելանջելո Անտոնիոնիի հետ և դարձել է վերջինիս կյանքի ուղեկցուհին՝ երկար տարիներ։ Մոնիկայի դերասանական հաջողությունը նշանավորվեց Անտոնիոնիի չորս ֆիլմերի շնորհիվ, որոնք նկարահանվել էին 1960-1964 թվականներին։ Այդ ֆիլմերն էին «Արկած» (1960 թ.), «Գիշեր» (1961 թ.), «Խավարում» (1962 թ.) և «Կարմիր անապատ» (1964 թ.) կինոնկարները։ 1968 թվականին Մոնիկա Վիտտին արժանացավ Սան Սեբաստիանի կինոփառատոնի մրցանակին՝ կանացի լավագույն դերի համար, երբ նկարահանվել էր Մարիո Մոնիչելլիի «Չվրիպես, Ասսունտա» («Աղջիկն ատրճանակով» 1968 թ.) կինոնկարում։
Մոնիկա Վիտտին ճառագում էր կրքոտությամբ և անհասանելիությամբ։ Նա առավել քան համոզիչ էր և կատակերգական, և դրամատիկական դերերում։ Սակայն նրա փորձը՝ հաստատվել անգլիալեզու ֆիլմերում, հաջողությամբ չպսակվեց։ Մոնիկա Վիտտիի ֆիլմերից կարելի է հիշել «Դղյակը Շվեդիայում» (1963 թ.), «Թռչող ափսե» (1964 թ.), «Ալ կինը» (1969 թ.), «Զույգեր» (1970 թ.), «Ազատության ուրվականը» (1974 թ.), «Կեսգիշերային հաճույքներ» (1975 թ.), «Փրկեք, նա ինձ սիրում է» (1977 թ.), «Վայրի անկողիններ» («Վագրեր շրթներկում» 1979 թ.), «Հյուրանոցային համար» (1981 թ.), «Օբերվալդի գաղտնիքը» (1981 թ.), «Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ» (1982 թ.), «Սիրախաղ» (1983 թ.) և այլ կինոնկարներ։
Մոնիկա Վիտտին 1974 թվականին Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում էր։ 1984 թվականին «Սիրախաղ» ֆիլմի համար արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակին։ 1989 թվականին, որպես ռեժիսոր, սցենարիստ և դերասանուհի, հանդես է եկել «Գաղտնի սկանդալ» ֆիլմով։ Դրանից հետո նա լքել է կինեմատոգրաֆը, սակայն շարունակել է նկարահանվել հեռուստատեսությունում և աշխատել թատրոնում։ 1993 թվականին հրատարակել է իր ինքնակենսագրությունը։ 1995 թվականին, Վենետիկի կինոփառատոնում նա արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակին՝ կինեմատոգրաֆում կատարած ներդրումների համար։
Անձնական կյանքը
1950-ական թվականների վերջից Մոնիկա Վիտտին սիրավեպ ուներ Միքելանջելո Անտոնիոնիի հետ, իսկ 1960-ական թվականների վերջում արդեն, համատեղ ֆիլմերի բացակայության պատճառով, նրանց հարաբերությունները լարվեցին, որի արդյունքում նրանք դադարեցին հանդիպել։
1975 թվականից Մոնիկան հանդիպում էր ռեժիսոր Ռոբերտո Ռուսսոյի հետ, իսկ 1995 թվականին նրանք ամուսնացել են։
Մահացել է 2022 թվականի փետրվարի 2-ին Հռոմում[10][11]։
Մասնակի ֆիլմագրությունը
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1954 | Ծիծաղել, ծիծաղել, ծիծաղել | Ridere! Ridere! Ridere! | Մարիա Թերեզա |
1955 | Ադրիանա Լեկուվրյոր | Adriana Lecouvreur | - |
1958 | Եռյակը | Le dritte | Օֆելիա Գրանելլի |
1960 | Արկած | L'avventura | Կլաուդիա |
1961 | Գիշեր | La notte | Վալենտինա Ժերարդինի |
1962 | Սպիտակ գիշերներ | Le notti bianche | - |
1962 | Խավարում | L'eclisse | Վիտտորիա |
1962 | Չորս ճշմարտություն | Les quatre vérités | Մադելեյն |
1963 | Դղյակը Շվեդիայում | Château en Suède | Էլեոնորա Ֆալսեն |
1964 | Բարձրագույն անհավատարմություն | Alta infedeltà | Գլորիա |
1964 | Կարմիր անապատ | Il deserto rosso | Ջուլիանա |
1964 | Թռչող ափսե | Il disco volante | Դոլորես |
1965 | Տիկնիկներ | Le bambole | Ջիովաննա |
1966 | Մոդեստի Բլեյզ | Modesty Blaise | Մոդեստի Բլեյզ |
1966 | Փերիները | Le Fate | Սաբինա |
1967 | Ինձ շուտ սպանիր, ես մրսում եմ | Fai in fretta ad uccidermi... ho freddo! | Ջիովաննա |
1967 | Ես ամուսնացել եմ քեզ հետ` զվարճանալու համար | Ti ho sposato per allegria | Ջուլիանա |
1967 | Առաքինության գոտին | La cintura di castità | Բոկադորո |
1968 | Չվրիպես, Ասսունտա (Աղջիկն ատրճանակով) | La ragazza con la pistola | Ասսունտա Պատանա |
1969 | Ալ կինը | La femme écarlate | Եվա |
1969 | Սեր իմ, օգնիր ինձ | Amore mio aiutami | Ռաֆայելլա Մաքիավելլի |
1970 | Խանդի դրամա. Բոլոր մանրամասնությունների ժամանակագրությունում | Dramma della gelosia (tutti i particolari in cronaca) | Ադելաիդա |
1970 | Նինի Տիրաբուշո | Ninì Tirabusciò, la donna che inventò la mossa | Մարիա Սարտի |
1970 | Զույգեր | Le coppie | Ադելա, Ջուլիա |
1970 | Պացիֆիստուհին | La pacifista - Smetti di piovere | Բարբարա |
1971 | Սուպերվկան | La supertestimone | Իզոլինա Պանտո |
1971 | Մենք` կանայքս, այդպիսին ենք | Noi donne siamo fatte così | Զոե, Թերեզա, Ալբերտա, Էրիկա, Լաուրա և այլք |
1972 | Կարգը մնում է կարգ | Gli ordini sono ordini | Ջիորջիա |
1973 | Տոսկա | La Tosca | Ֆլորա Տոսկա |
1973 | Գող Թերեզան | Teresa la ladra | Թերեզա |
1973 | Աստղային փոշի | Polvere di stelle | Դիա Դանի |
1974 | Ազատության ուրվականը | Le fantôme de la liberté | տիկին Ֆուկո |
1975 | Սիրո պարեկը գալիս է ուղիղ կեսգիշերին (Կեսգիշերին տեղի են ունենում ամենաքաղցր հաճույքները) | A mezzanotte va la ronda del piacere | Տինա Կանդելա |
1975 | Այդպես սկսվում է արկածը | Qui comincia l'avventura | Միլա |
1975 | Բադը նարնջի սոուսով | L'anatra all'arancia | Լիզա Ստեֆանի |
1976 | Միմի Բլյուետ | Mimì Bluette... fiore del mio giardino | Միմի Բլյուետ |
1976 | Միայն թե չիմանա ողջ շրջապատը | Basta che non si sappia in giro! | Արմանդա, Լիա |
1977 | Փրկեք, նա ինձ սիրում է (Երկնքի մյուս կեսը) | L'altra metà del cielo | Սյուզաննա Մակալուսո |
1978 | Պետության հետաքրքրության շրջանակում | La raison d'état | Անժելա Ռավելլի |
1978 | Իմ սիրելի տղամարդիկ | Amori miei | Աննա Լիզա Բիանչի |
1978 | Ապրիր ուրախ, զվարճացիր մեզ հետ | Per vivere meglio, divertitevi con noi | Վալենտինա Կոնտարինի |
1979 | Վայրի անկողիններ (Վագրեր շրթներկում) | Letti selvaggi | Մարիա, մարմնավաճառուհի |
1979 | Գրեթե իդեալական սիրավեպ | An Almost Perfect Affair | Մարիա Բարոնե |
1980 | Օբերվալդի գաղտնիքը | Il mistero di Oberwald | թագուհի |
1980 | Չեմ ուզում այլևս քեզ ճանաչել, սիրելիս | Non ti conosco più amore | Լուիզա |
1980 | Հյուրանոցային համար | Camera d'albergo | Ֆլամինիա |
1981 | Խանդի տանգոն | Il tango della gelosia | Լուսիա |
1982 | Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ | Io so che tu sai che io so | Լիվիա Բոնետի |
1982 | Ներեցեք, եթե քիչ է | Scusa se è poco | Ռենատա Ադորնի, Գրացիա Սիրիանի |
1983 | Սիրախաղ | Flirt | Լաուրա |
1986 | Ֆրանչեսկան և ես | Francesca è mia | Ֆրանչեսկա |
1990 | Գաղտնի սկանդալ | Scandalo segreto | - |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Porro M. È morta Monica Vitti, l’attrice aveva 90 anni (իտալ.) — Milano: RCS MediaGroup, 1876. — ISSN 1120-4982; 1128-2568; 2499-2542
- ↑ 5,0 5,1 5,2 Veltroni W. (unspecified title)
- ↑ 6,0 6,1 6,2 È morta Monica Vitti, talento smisurato del cinema italiano (իտալ.) — Roma: GEDI Gruppo Editoriale, 1976. — ISSN 0390-1076; 2499-0817
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.ansa.it/sito/notizie/cultura/cinema/2022/02/02/e-morta-monica-vitti_658b356e-9a12-483b-aeef-d983d2cb794a.html
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
- ↑ Porro, Maurizio (2022 թ․ փետրվարի 2). «È morta Monica Vitti, l'attrice che visse due volte». Corriere della Sera (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Умерла звезда фильмов Антониони Моника Витти - Газета.Ru». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
{cite web}
: Text "Новости" ignored (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնիկա Վիտտի» հոդվածին։ |
|