Մոնտե Կառլոն (ֆր.՝ Monte Carlo) Մոնակոյի իշխանության վարչական տարածք է 2007 թվականի փետրվայից, երկրի խոշորագույն շրջանը, որը գտնվում է համանուն կոմունայի տարածքին։ Քաղաքից հարավ գտնվում Մոնակոյի Լա Կոնդամինը, իսկ հյուսիս Ֆրանսիայի Տենաոն։
Տարածշրջանի մասին
Մոնտե Կառլոն հանդիսանում է միջազգային զբոսաշրջության և հանգստի կենտրոն։ Այն հայտնի է իր խաղատներով, օպերային թատրոնով և գեղեցիկ արվեստների ազգային թանգարանով[1]։ Այստեղ անցկացվում են հեղինակավոր Միջազգային կրկեսի ամենամյա փառատոններ, ամենամյա ավտոմրցարշավով, իսկ Մոնակոյի Գրան-պրիի ֆորմուլա 1-ի երթուղին անցնում է Մոնտե Կառլոյի միջով։
Մոնակո-Մոնտե Կառլո երկաթուղային կայարանը տեղակայված է ժայռի վրա։ Կայարանից դուք կարող եք գալ ինչպես դեպի առողջարանային-պատմական հատված, այնպես էլ կազինոների տարածք։ Նիցայից էլեկտրական գնացքը գնում է շուրջ 20 րոպե։
↑Большая советская энциклопедия. — Советская энциклопедия. — Москва, 1969—1978.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 16)։